Microsoft To-Do: Առաջադրանքներ պլանավորելու և կատարելու նոր գործիք
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEihl39sFQlg_Jx8xOffoPmv8_ezw4xyuVM5mH6UsQWvHiYuhj6LfgJWoSW3rOQOgR1xjBcNvj9HnHfZFNcHKH8MVrIyP9MH9UtfQ9pgochViyLn1wZrZLRZdCTFmis5pXjlKEwxT6rnn4iD/s640/desktop.0%255B1%255D.jpg)
Microsoft ընկերությունը ներկայացրեց նոր գործիք, որը նախատեսված է առաջադրանքներ պլանավորելու և կատարելու համար: Այս գործիքը հասանելի է ինչպես վեբ, այնպես էլ Android/iOS/Windows 10 տարբերակներով: To-Do կոչվող գործիքը թույլ է տալիս ստեղծել առաջադրանքների ցանկեր, ստանալ ծանուցումներ դրանք կատարելու մասին և կառավարել դրանց կատարման ընթացքը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiaucc4rOdAhj25MuRV2dbK5r1n4qG65y6duc9a-uP6U1io8mp3N2Ro4iAbO8LEfpvR16Kblc_1jihDOREcpZBYkUMk7S7UHx2Q2XNA48L7Mmjpq8Fsj1fUyXxvBW-bW1iOeCdNBTo9Z80S/s1600/To-do-suggestions.gif)
Այս նոր գործիքը գրեթե ոչնչով չի տարբերվում մեկ այլ նմանատիպ հայտնի ծառայությունից, որը կոչվում է Wunderlist: Հիշեցնեմ, որ 2015թ. Microsoft-ը գնեց այս ծառայությունը և հիմա փորձում է դրա հիման վրա ստեղծել նոր գործիք:
Microsoft To-Do գործիքում առկա առանցքային գործառույթներից է My Day-ը, որտեղ տեղադրվում են տվյալ օրվա առաջադրանքները և մոտիվացնում է օգտատերերին:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiphsiaclMjeOcHT-rlug5zpKtdbvPITqoe9OJLy7UJ-m3kwE0tw8mW2fAqWPI84-0Np6NEbt5v5f5_m79OKVc1nPDFEk8WJgvk2NSIUFD54al53qdMHnpFHeTvANRjKtfYVRzeddAel7l0/s640/To-Do-preview-3%255B1%255D.png)
Microsoft To-Do գործիքը միացված է Office 365-ին և ավտոմատ սինխրոնիզացնում է Outlook-ի և օֆիսի փաթեթի մնացած ծրագրերի առաջադրանքները: Այս նոր գործիքը թույլ է տալիս նաև ներմուծել Wunderlist-ի և այլ ծրագրերի առաջադրանքների ցանկերն ու առաջադրանքները:
➡ վեբ տարբերակը
➡ Android հավելվածը
➡ iOS հավելվածը
➡ Windows հավելվածը
➡ վեբ տարբերակը
➡ Android հավելվածը
➡ iOS հավելվածը
➡ Windows հավելվածը