Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Խելացի տուն Հայաստանում․ ինչ է դա և ինչու է դառնում պահանջված

Խելացի տուն Հայաստանում․ ինչ է դա և ինչու է դառնում պահանջված

Վերջին շրջանում «խելացի տուն» հասկացությունը դարձել է լայնորեն քննարկվող թեմա և մեծ հետաքրքրություն առաջացրել նաև Հայաստանում։ Նախկինում խելացի լուծումները ընկալվում էին որպես տեխնոլոգիական նորաձևություն կամ բարձրարժեք լուծում՝ նախատեսված սահմանափակ սեգմենտի համար, իսկ այսօր խելացի տունը հարմարավետ տուն ունենալու անխուսափելի բաղադրիչն է: 


Ի՞նչ է խելացի տունը

Խելացի տունը ամբողջական համակարգ է, որի միջոցով կարող ես ավտոմատացնել և կենտրոնացված կերպով կառավարել տան հիմնական գործառույթները։ Դրանք ներառում են լուսավորության, ջեռուցման և հովացման, անվտանգության, վարագույրների և այլ համակարգերի կառավարումը վահանակների, հավելվածի, սցենարների կամ ձայնային օգնականների միջոցով։ Խելացի տան ավտոմատացման համակարգերը կարող են լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական, որոնք իրականացվում են լարային կամ անլար տեխնոլոգիաներով՝ կախված նախագծի ծավալից և տեխնիկական պահանջներից։

Ինչու է խելացի տունը պահանջված դառնում Հայաստանում

Հայաստանում խելացի տան նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է մի շարք գործոններով։ Նախ՝ զարգանում է բնակարանների և առանձնատների վերանորոգման մշակույթը, որտեղ կարևոր է դառնում ոչ միայն դիզայնը, այլև ֆունկցիոնալությունը։ 

Բացի այդ, էներգիայի խելամիտ օգտագործումը վերջին տարիներին դարձել է ինչպես տնտեսական, այնպես էլ երկարաժամկետ պլանավորման կարևոր մաս։ 

Այսօր խելացի տան ավտոմատացումը չի սահմանափակվում միայն մեկ լուծմամբ: Շուկայում արդեն առկա են ինչպես լարային, այնպես էլ անլար լուծումներ՝ կախված տարածքի առանձնահատկություններից։ 

Լարային համակարգերը նախատեսված են բացառապես վերանորոգման փուլում գտնվող տարածքների համար, իսկ անլար համակարգերը ինչպես վերանորոգված, այնպես էլ վերանորոգման փուլում գտնվող տարածքների համար: 

Հայսատանում արդեն կան և պրոֆեսիոնալ և սիրողական լուծումներ առաջարկող կազմակերպություններ։ Պրոֆեսիոնալ լուծումների դեպքում սպառողը ստանում է ամբողջական կայուն համակարգ, իսկ սիրողականի դեպքում պարզապես առանձին սարքավորումների կառավարում: 

Սիրողական լուծումներ առաջարկող բրենդներից Հայաստանում տարածված են՝ Aqara, Sonoff, Tuya բրենդերը։ Հայաստանում արդեն երկու տարի է գործում է նաև պրոֆեսիոնալ լուծումներ առաջարկող Lifesmart բրենդը, որի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Smartic ընկերությունն է։ Smartic-ը խելացի տան և խելացի գրասենյակի ավտոմատացման ընկերություն է, որը Հայաստանում առաջարկում է պրոֆեսիոնալ անլար լուծումներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:


Ոլորտի առաջադեմ դիզայներական և ճարտարապետական ընկերությունները նույնպես իրենց ներդրումը ունեն «Խելացի Տների» ոլորտի զարգացման հարցում։ 

Հայաստանում արդեն մի շարք ընկերություններ իրենց նախագծերում դիտարկում են սմարթ լուծումներ։ Օրինակ` ժամանակակից ճարտարապետական լուծումներ առաջարկող Forma Toon ընկերությունը՝ իր նախագծերում սկսել է  ինտեգրել Խելացի Տան լուծումներ՝  համադրելով հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը մեկ նախագծում։


Պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար խոսեցինք նաև ոլորտի մասնագետների հետ ՝ լսելու իրենց իրական փորձն ու դիտարկումները։

Entrance Architects-ի հիմնադիր տնօրեն Գրիգոր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում «խելացի տան» համակարգերի նկատմամբ պատրաստվածությունը տարեցտարի աճում է․ հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր արդեն անցել են նորակառույց բնակարանների կամ որակյալ վերանորոգման ճանապարհով։ Այս փուլում հիմնական խոչընդոտը ոչ թե տեխնոլոգիայի հասանելիությունն է, այլ ճիշտ ներկայացումը․ երբ «խելացի տունը» ընկալվում է որպես հարմարավետություն, էներգախնայողություն և վերահսկելի միջավայր, մարդիկ ավելի վստահ են գնում ներդրման։

Ինտերիեր Դիզայներ Julia Tikhonova-ի կարծիքով՝ այսօր տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են. մենք ամեն օր օգտագործում ենք ամենաժամանակակից տեխնոլոգիաները մեր սմարթֆոններում: Այսպիսով, բնական է, որ նույն մոտեցումը աստիճանաբար տեղափոխվում է մեր տուն՝ դարձնելով առօրյա կյանքը ավելի հարմար և հեշտ: Յուլյայի կարծիքով հայկական շուկան պատրաստ է դրան. անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը միայն աճում է, և ավելի ու ավելի շատ մարդիկ մտածում են ոչ միայն դիզայնի, այլև ֆունկցիոնալ, տեխնոլոգիական լուծումների մասին։

Decoreeholding կազմակերպության տնօրեն՝ Կարո Փուչակչյանի կարծիքով՝ «Խելացի տան» համակարգերի ոլորտում իրենց փորձը ցույց է տալիս, որ ճիշտ ինտեգրված լուծումները չեն բարձրացնում միայն բնակարանի հարմարավետությունն ու անվտանգությունը, այլև ստեղծում են արժեք՝ բարձրացնելով գույքի մրցունակությունը շուկայում։

Հայաստանում խելացի տեխնոլոգիաները  աստիճանաբար կիրառվում են ոչ միայն բնակելի տարածքներում, այլև գրասենյակներում։ Խելացի գրասենյակների ավտոմատացումը ներառում է անվտանգության, լուսավորության, կլիմայի և Meeting room-երի ամբողջական կառավարում,որը հանգեցնում է ռեսուրսների խնայողության և աշխատանքի հարմարավետության։ Օրինակ Smartic ընկերության իրականացրած նախագծերից է Prodigi ընկերության շուրջ 400 քմ գրասենյակը, որտեղ գործող հանդիպումների խելացի սենյակ-ը  ապահովում է արդյունավետ ու հարմարավետ հանդիպումների պրոցես, ինպես նաև խելացի սցենարների միջոցով ստեղծում համակարգված միջավայր։ Smartic-ի իրականացրած մեկ այլ պրոյեկտում՝ Arara ընկերության գրասենյակում, խելացի սարքավորումների շնորհիվ իրականացվել է էներգիայի խնայողություն և արդյունավետ կառավարում։

Այսպիսով, խելացի տան տեխնոլոգիաները Հայաստանում աստիճանաբար ձևավորվում են որպես գիտակցված ընտրություն՝ ուղղված կյանքի որակի բարելավմանը։ Այն միավորում է հարմարավետությունը, անվտանգությունն ու էներգախնայողությունը։ Միջազգային փորձի և տեղական պրոֆեսիոնալ  մասնագիտական մոտեցման շնորհիվ խելացի տան գաղափարը դառնում է ժամանակակից կենսակերպի բաղկացուցիչ մաս։