Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ռուսական օպերացիոն համակարգ ստեղծած խորամանկ տղան խաբել է բոլորին


Վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է մի տեսանյութ, որում պատմում է մի ուղեղի մասին, ով ստեղծել է նոր օպերացիոն համակարգ: Ռուսները պնդում են, որ այդ օպերացիոն համակարգը կարող է հանդիսանալ Microsoft Windows օպերացիոն համակարգի լուրջ մրցակից: Հեղինակ Դենիս Պապովը ոչ մի գումար չի պահանջում դրա դիմաց և այդ համակարգը արդեն գնահատել են երկրի առաջավոր ծրագրավորողները: Ըստ հեղինակի խոսքերի՝ իր իսկ ստեղծած օպերացիոն համակարգը մի քանի անգամ արագ է Windows-ից: Ու այսքանը հերիք չի, մի հատ էլ մեր սիրելի Պապովը իր օպերացիոն համակարգի համար ստեղծել է սեփական ծրագրեր ու սեփական հակավիրուս, որը բաց չի թողնի ոչ մի վիրուս: Անցնենք ամենազավեշտալի մասին: Տեսահոլովակում  Դենիսի համադասարանցին ասում է, որ նրանք հոգնել են Windows-ի էկրանի նկարներից, քանի որ դրանք անդադար փոխում ես, բայց շատ քիչ են ու միապաղաղ: Թե ինչ կապ ունի նոր օպերացիոն համակարգը էկրանի նկարների հետ :)


Իսկ ինչպես է խաբել Դենիս Պապովը իրենց շրջանի "Առաջատար ծրագրավորողներին": Վերցրել է Linux օպերացիոն համակարգը ու ամենուրեք գրել է իր անունը: Ահա և հենց նույն հեռուստաալիքի հաջորդ տեսանյութը, որում պատմում է, որ իրենք սխալվել էին ու ներողություն են խնդրում:


Ներկայացնում եմ նաև փորձարկումը, որում համոզվում ենք, որ սա նույն Լինուքս օպերացիոն համակարգն է:


Ներկայացնում եմ նաև մի քանի տեսանյութեր, որոնք ծաղրում են խորամանկ Դենիս Պապովին:





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն