Սլովակիա 0 - 4 Հայաստան: Կեցցեն տղաները


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ 4-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ և B խմբում բարձրացավ 3-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականը խաղային առումով երեկ ցուցադրեց այնպիսի խաղ, որի մասին վաղուց երազում էին հայ ֆուտբոլասերները: Իրոք, այս տարի այնպիսի իրավիճակ է ստեղծվել խմբային փուլում, որ Հայաստանի հավաքականը իրական շանսեր ունի գնալու Եվրո2012:



Երեկվա խաղում ոչ մեկի խաղն առանձնացնել պետք չի, քանի որ բոլոր ֆուտբոլիստներն իրենց գործը անում էին հիասքանչ: Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականը խփած և բացթողած գոլերի տարբերությամբ խմբում ունի լավագույն արդյունքը՝ 17-7: Նշեմ նաև, որ փայլուն են հանդես գալիս նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի տղաները, ովքեր երեկ 1-1 խաղացին Չեխիայի ընտրանու հետ և գլխավորում են 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Ba yah em asel eeeeeeeeeeeeeeeeee

    ReplyDelete