Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես կոտրել Nokia սմարթֆոնների Symbian համակարգը առանց անձնական սերտիֆիկատի


Ամիսներ առաջ ներկայացրել է, թե ինչպես կարելի է ստանալ սերտիֆիկատներ սմարթֆոնների համար և դրանցով ստորագրել խաղերը և ծրագրերը, որպեսզի դրանք կարողանաք տեղադրել բջջային հեռախոսի մեջ: Սակայն սկսած 2011 թվականի հունիսի 23-ից այդ սերտիֆիկատները իրենց այլևս չեն արդարացնում: Այսինքն այն մարդիկ, ովքեր մինչ այդ ամսաթիվը արդեն ստացել  էին սերտիֆիկատներ, ապա կարող են հանգիստ շարունակել ստորագրել իրենց ծրագրերը և խաղերը ու օգտագործել: Իսկ ովքեր չունեն սերտիֆիկատներ, ապա նրանց համար կա ուրախալի լուր: Հնարավոր է շրջանցել սիմբիանի սահմանափակումները առանց սերտիֆիկատի: Շնորհակալություն եմ հայտնում բլոգի այցելուներից Կարեն Հովսեփյանին ինձ այս մեթոդի մասին հուշելու համար: Այսպիսով ինչպես միշտ քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կոտրենք Nokia սմարթֆոնների Symbian համակարգը:

1.Միացրեք հեռախոսը համակարգչին Memory Card ռեժիմով:
2.Ներբեռնեք և ապաարխիվացրեք այս ֆայլը:
3.Տեղադրեք այդ արխիվի պարունակությունը հիշողության քարտի սկզբնական դիրեկտորիայում (Եթե այդպիսի թղթապանակ արդեն կա, ապա տեղադրեք դրա վրա):


4.Ներբեռնեք և հեռախոսի հիշողության քարտի մեջ տեղադրեք (install) Dr.Web անտիվիրուսը:

5. Տեղադրելուց հետո բացեք անտիվիրուսը: Սեղմեք Получить ключ, այնուհետև Демо-ключ: Լրացրեք պահանջվող դաշտերը և սեղմեք OK:


5. Հիմա անհրաժեշտ է հետ բերել Կարանտինի ֆայլերը: Ծրագրի մեջ սեղմեք Функции –> Карантин: Կցուցադրվի 3 ֆայլ: Սեղմեք Функции –> Выделить все, այնուհետև Функции –> Восстановить

     

6. Այս քայլից հետո կարող եք ջնջել Dr.Web հակավիրուսը, եթե իհարկե չեք պատրաստվում այն հետագայում օգտագործել

7. Տեղադրեք ROMPatcher+Lite ծրագիրը բջջային հեռախոսի հիշողության մեջ (C դիսկ):

8. Բացեք ծրագիրը: Ծրագիրը առաջարկում է երկու տարբերակ՝ Install Server RP+ և Open4All: Սեղմեք առաջին տարբերակի վրա և տեղադրեք դա: Այնուհետև ավելացրեք դա ավտոմեկնարկման մեջ: Նույն գործողությունը կրկնեք նաև երկրորդ տարբերակի դեպքում ու Restart արեք հեռախոսը:


       


Եթե որևէ խնդիր չի առաջացել նախորդ քայլերում, ուրեմն Ձեր բջջայինի Symbian համակարգը արդեն կոտրված է և կարող եք հանգիստ առանց ստորագրելու տեղադրել ցանկացած ծրագիր կամ խաղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
22 Comments

22 մեկնաբ.:

  1. Armen jan im mot Quarantine-um ed 3 filer@ chi berum,cuca talis vor datarka,inchic karogha lini?

    ReplyDelete
  2. http://digipassion.com/2011/09/latest-2011-symbian-hacking-method-dr-web-anti-virus-app-workaround.html

    ReplyDelete
  3. http://allsensor.ru/main/ es bajnum aveli lav u hesht dzever kan u liqa lav baner>>>chisht kaneq miangamic prashivka aneq dzer smart@

    ReplyDelete
  4. 3-րդ քայլը ուրեմն ճիշտ չեք անում

    ReplyDelete
  5. Arm jan im mot Nokia X6 e u ira hishoxutyun@ qard ov chi inch anem

    ReplyDelete
  6. Փորձի հեռախոսի մեջ անել էդ քայլերը, բայց չգիտեմ կլինի, թե չէ

    ReplyDelete
  7. Armen jan lriv chisht arel em, bayc bayc ay es cragiry chi nstum(sertifikata asum) du asecir eti arden storagraca jnji nor nstacru, bayc vonc jnjem?

    ReplyDelete
  8. Armen jan lriv chisht arel em, bayc bayc ay es cragiry chi nstum(sertifikata asum) du asecir eti arden storagraca jnji nor nstacru, bayc vonc jnjem?

    ReplyDelete
  9. Yes amen in4 arel em 4isht dzevov, bayc eli 4em karoxanum im uzac cragir@ instal anemmmm,,, ogneq eliiiiiiiii:((((((((((((((((((((

    ReplyDelete
  10. Արմեն ջան ինչից կարա լինի , որ 5800-ս մեկ-մեկ ինքն իրան անջատվում միանում ա, հիմնականում վիդեո նայելուց

    ReplyDelete
  11. Արմեն ջան 5800-ս միացնելուց գրումա Devicescape error -15, ինչից կլինի?

    ReplyDelete
  12. Երևի պիտի պռոշիվկա անես, մասնագետի մոտ տար

    ReplyDelete
  13. Armen jan ete et qaylery anem heraxosi mejic vochmi ban chi jnjvi??????????

    ReplyDelete
  14. Bay ed private papki mej ahagin baner ka

    ReplyDelete
  15. Im mot stacvec sax, bayc en Rom patcher@ karam jnjem?

    ReplyDelete
  16. karam ognem symbian beele-@ vzlomi harcum. (mher83@bk.ru)

    ReplyDelete
  17. shat lava ashxatum Armen uxaki lav xaxeri u cragreri linker karas tas chem gtnum :D

    ReplyDelete
  18. ISK ETE CHASXATI HET POXEL LINUM E???

    ReplyDelete
  19. barev dzez vor xndrem IPhone 4S i jadelu dzev@ cheq asi Hay joxovurd ???

    ReplyDelete