Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Gmail-ի նամակները Google-ի որոնման դաշտում


Այսուհետ Google համակարգում որևէ արտահայտություն որոնելու հետ միաժամանակ հնարավորություն կա նաև այդ արտահայտությունը որոնել Ձեր Gmail-ի հաշվում: Օրինակ, եթե Google-ում որոնում եք "Բարև" բառը, ապա  կցուցադրվի նաև Gmail-ում գտնվող բոլոր այն նամակները, որտեղ կա այդ բառը: Տեղեկացնեմ նաև, որ Gmail-ում որոնում կկատարվի միայն այն դեպքում, երբ նույն դիտարկչով մուտք գործած լինեք Ձեր Gmail-ի հաշիվ: 


Ծառայությունը այժմ գտնվում է փորձարկման փուլում և հասանելի է միայն Google.com կայքում (Google.am և Google.ru կայքերի դեպքում չի աշխատի): Ծառայությունը ակտիվացնելու համար այցելեք այտեղ և սեղմեք համապատասխան կոճակը: Ակտիվացումից մի քանի ժամ անց Gmail-ի հաշվին կստանաք նամակ, որից հետո կարող եք արդեն օգտվել այդ ծառայությունից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն