Apple-ի և Samsung-ի մասին կուտը կերան համարյա բոլոր լրատվական կայքերը

Ամսաթիվ


Կարծում եմ ինտերնետում արդեն մի քանի տեղ կարդացել եք այն մասին, որ արտոնագրային վեճում պարտված Samsung ընկերությունը Apple-ի գրասենյակ է ուղարկել 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատար: Ըստ այդ լուրերի օգոստոսի 28-ի առավոտյան 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատարները մոտեցել են Կալիֆորնիայում գտնվող Apple-ի գրասենյակին: Անվտանգության աշխատակիցները չեն շտապել բեռանաթափել մեքենաները, սակայն Samsung-ի գլխավոր տնօրենը հեռախոսով Apple-ի ղեկավարին պարզաբանել է, որ հենց այսպես է ընկերությունը որոշել վճարել 1 միլիարդ դոլարը: 



Անկեղծ ասած հենց ամենասկզբից չեմ հավատացել այս տեղեկությանը և պարզվում է, որ ճիշտ եմ արել: Իրականում դա կուտ է, որը կերել են աշխարհի համարյա բոլոր լրատվական կայքերը: Դե բնական է, որ հայկական հայտնի ու ոչ հայտնի լրատվական կայքերը կուտ ուտելու առիթը այս անգամ նույնպես բաց չեն թողել: Իրականում այդ լուրերը ամենասկզբում տարածել է Մեքսիկական El Deforma կայքը, որը հայտնի է որպես կեղծ նորություններ տարածող կայք: Հետաքրքիրն այն է, որ այդ կայքը ունի "Oրվա խորհուրդը" բաժին, որտեղ կեղծ լուրերի տարածման օրը գրված է եղել՝  "Եթե դուք պատրաստվում եք գողանալ նորություններ, ապա նախևառաջ համոզվեք, որ դուք որպես աղբյուր չեք վերցրել կեղծ նորությունների կայք":

Բացի վերևում նշված փաստը, կան մի քանի այլ փաստեր, որոնք ապացուցում են տարածված լուրերի կեղծ լինելու հանգամանքը.

1.Samsung-ի տուգանքը դեռևս վճարման ենթակա չի: Այն դեռևս պետք է հաստատվի վերաքննիչ դատարանի կողմից մոտակա շաբաթների ընթացքում:

2.Պատկերացրեք, թե որքան մեծ կշիռ կկազմի 1 միլիարդին համապատասխան 5 ցենտանոց մետաղադրամների կշիռների գումարը: Հաշվարկներից հետո պարզ է դառնում, որ այդ մետաղադրամների ընդհանուր կշիռը կկազմի 100.000 տոննա: Այդ զանգված տեղափոխելու համար իհարկե 30 բեռնատար ավտոմեքենայի փոխարեն անհրաժեշտ է մոտավորապես 2755 18 անիվանոց բեռնատար ավտոմեքենա:

Հ.Գ.
Մի հիմար քարը գլորում է ջրհորը, հազար խելոքով չեն կարողանում այդ քարը դուրս հանել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. Ha Arm Jan ! ! ! Ese esor ET past@ www.3dnews.ru yov em kartace :D sax Ashxarne senca eli mek@ mi sut bana asum sax havatum en ! ! !

    ReplyDelete