iTypewriter սարքի միջոցով iPad պլանշետը վերածվում է հին տպագրական մեքենայի
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Նորարար Օստին Յանգը ստեղծել է iTypewriter անունով մի սարք, որի միջոցով հնարավոր է iPad պլանշետներով տեքստ հավաքել՝ օգտագործելով հին տպագրական մեքենաները: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը iPad-ը տեղադրել տպագրական մեքենայի այն մասում, որտեղ սովորաբար տեղադրվում են թղթերը: Տպագրական մեքենայի էֆեկտը կատարյալ դարձնելու համար հնարավոր է iPad-ի վրա տեղադրել հատուկ ծրագիր, որը սենսորային ստեղնաշարին ավելացնում է ձայնային էֆեկտներ: iTypewriter սարքը առայժմ վաճառքում չկա, սակայն դրա հեղինակը նախատեսում է այն շուտով հանել վաճառքի:
ARMEN MKRTCHYAN DUQ DZER BLOGUM KTEXADREQ NYUT CHARLES CRAGRI MASIN ETE XNDREM
ReplyDelete