Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ավտոմատ մեկնարկվող վիդեո գովազդներ Ֆեյսբուքում


Անկեղծ ասած Ֆեյսբուքի գովազդներն արդեն համը հանում են: Հերիք չի, որ Ֆեյսբուքի մեր հոսքն ու ցանցի մնացած բաժինները հագեցած են գովազդներով, այժմ ստիպված ենք լինելու տեսնել նաև ավտոմատ մեկնարկվող գովազդային հոլովակներ: Ֆեյսբուքում շատ շուտով նախատեսվում է անել մի փոփոխություն, որը թույլ կտա օգտատերերի հոսքերի մեջ տեղադրել գովազդային տեսահոլովակներ, որոնք ավտոմատ կմիանան այն պահին, երբ օգտատերը սքրոլ կանի դրանց վրա (այսինքն երբ սեփական հոսքի մեջ տեսնի դրանք): 


Հիշեցնեմ, որ վերջերս Ֆեյսբուքի բջջային տարբերակներում արդեն հայտնվել էր այդպիսի ֆունկցիա, որը թույլ էր տալիս հոսքի մեջ ավտոմատ ցուցադրել ընկերների կողմից տեղադրված վիդեոները, երբ նրանք սքրոլ էին անում դրանց վրա: Չնայած ավտոմատ մեկնարկվող վիդեոների ձայնը անջատված է լինելու, բայց կարծում եմ, որ Ֆեյսբուքն արդեն գումար վաստակելու համար պատրաստ է մեր ամբողջ հոսքը ողողել գովազդներով: Սրանից բնականաբար կարող են օգտվել մրցակից սոցիալական ցանցերն ու օգտատերեր փախցնել Ֆեյսբուքից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն