Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Odnoklassniki.ru-ում բացվել է օնլայն կինոթատրոն



Ռուսական Odnoklassniki.ru սոցիալական ցանցում վերջերս հաճախակի են ավելանում նոր ու օգտակար ֆունկցիաներ և այսօրվա Օդնոկլասնիկն արդեն չենք կարող համեմատել մի քանի տարի առաջվա Օդնոկլասնիկի հետ: Այս անգամ Օդնոկլասնիկի ցանցի մեջ ներդրվել է օնլայն կինոթատրոն, որը ներառում է ավելի քան 30 ռուսական սերիալներ (ավելի քան 10.000 սերիաներ): Մինչ Ամանոր կինոթատրոնում կհայտնվեն նաև արտասահմանյան սերիալներ և ֆիլմեր: Շուտով կինոթատրոնում կհայտնվի նաև բաժանորդագրվելու ֆունկցիա, որի միջոցով կտեղեկանաք նոր սերիաների մասին:


Նշեմ նաև, որ օնլայն կինոթատրոնում տեղադրվում են միայն լիցենզավորված վիդեոներ և ամբողջովին անվճար են: Այդ վիդեոների հեղինակները գումար են վաստակում միայն վիդեոներից առաջ ցուցադրվող գովազդների հաշվին: Չեն մոռացվել նաև վիդեոբլոգերները, ովքեր շուտով կարող են ստեղծել սեփական ալիքներ և գումար վաստակել:  Օնլայն կինոթատրոնը կարող եք տեսնել այցելելով կայքի վիդեոների բաժինը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: