Սովորեք դաշնամուր նվագել Flowkey ծառայության միջոցով

Ամսաթիվ

Flowkey-ը հիանալի ծառայություն է այն մարդկանց համար, ովքեր երազում են դաշնամուր նվագել սովորել: Այս ծառայության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ որևէ երաժշտություն նվագել սովորելուց հետո կարող եք այն նվագել ձեր դաշնամուրի վրա, իսկ Flowkey ծառայությունը միկրոֆոնի միջոցով իրական ժամանակում կլսի և կտեղեկացնի սխալների մասին: Չնայած, որ Flowkey ծառայությունը գտնվում է բետա փուլում, այս ֆունկցիան աշխատում է անթերի: 



Flowkey ծառայությունում ստեղծագործությունները բաժանված են 4 բաժինների՝ սկսնակ, միջին, առաջադեմ և պրոֆեսիոնալ: 


Սովորելու գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ. էկրանի վերևի ուսուցիչը նվագում է երաժշտությունը, իսկ ներքևում ցուցադրվում են դրա նոտաները: Հնարավորություն կա անջատել աջ կամ ձախ ձեռքերը: Կարող եք նաև արագացնել կամ դանդաղացնել երաժշտությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն