Թողարկվել է նոր Яндекс ալֆա ինտերնետ դիտարկիչը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhFULJp_dONrQiu80_KI2SbSEcCqX1DxXv7k1IWoZUTtuNEse9ai0UVuDu4fsoxkg7LI_8jN5D2Mlz_SZ5aYiE_Xf9s1kYxXIp7nLGodwOsstF2gBjpUeCZEXmaQpBn32rIPbsogCJBpAW4/s1600/Yandex.Browser-Alpha-1417116857-0-0.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgjJsNUI2hbFK4j_6BiDnVDFijuq-AAWRcwwaatvcjvDYDic0gx7nje1UGMo_0_c63oAQWDTkWOlycBWJc1OzY2k0hLaH6Hf1Qyc3heG3MDLRs-5fQf6-amUXOZBg-Tn466qOr8jWrMJTDO/s1600/2014-11-28+17-19-02+Screenshot.png)
Նոր «Яндекс» դիտարկչում բացված էջերի ցանկը գտնվում է ներքևի մասում: Ծրագրի ստեղծողները սա բացատրում են հետևյալ կերպ՝ «ինտերնետ դիտարկիչը հանդիսանում է օգտատիրոջ երկրորդ աշխատանքային սեղանը: Երաժշտության նվագարկիչ-ծրագրերի փոխարեն նրանք բացում են երաժշտական կայքեր, իսկ մեսենջերների փոխարեն՝ սոցիալական կայքեր: Այսինքն բացված էջերի ցանկը տեղադրված է այնտեղ, որտեղ Windows-ի և OS X-ի օգտատերերը սովորեն են տեսնել բացված ծրագրերը»
Բացված էջերի ցանկում գտնվող յուրաքանչյուր կայք նշված է հատուկ գույնով: Օրինակ Twitter-ի դեպքում երկնագույն է, իսկ Facebook-ի դեպքում՝ մուգ կապույտ: Նույն կայքի վրա գտնվող բացված տարբեր էջերը խմբավորվում են:
Յուրաքանչյուր կայքի համար նոր «Яндекс» ինտերնետ դիտարկչում կա հատուկ էկրան, որտեղ տեղադրված է լրացուցիր ինֆորմացիա: Այն բացվում է կայքի անունը սեղմելու դեպքում: Այդ էջի վրա ցուցադրվում են կայքի հետ աշխատելու ֆունկցիաներ (օր. տպել կամ կիսվել ընկերների հետ): Այդ վահանակի վրա ցուցադրվում է նաև հավելյար տվյալներ: Օրինակ, եթե այցելել եք ռեստորանի կայք, ապա այդ վահանակի վրա կտեսնեք քարտեզի վրա դրա դիրքը: