Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google-ի որոնման արդյունքներում այժմ հաշվի է առնվում կայքի բջջային տարբերակի առկայությունը


Վերջերս Google-ը թարմացրել է որոնման համակարգի ալգորիթմը: Այս նոր ալգորիթմը ստացել է MobileGeddon անվանումը: Այս ալգորիթմը ստուգում է կայքի բջջային տարբերակի համատեղելիությունը և այդ ստուգման արդյունքի հիման վրա դասավորում է որոնման արդյունքները: Այսինքն, եթե ունենք միևնույն կշռով A և B կայք, ապա որոնման արդյունքներում ավելի բարձր դիրք կգրավի այն կայքը, որի բջջային տարբերակը հնարավորինս օպտիմիզացված ու հարմարեցված է:



Նշեմ, որ այս ալգորիթմը կիրառվում է միայն բջջային հեռախոսով Google-ում որոնում կատարելու դեպքում: Կայքերի տերերը կարող են ստուգել իրենց կայքերի «բջջային տարբերակի համատեղելիությունը» այս հղման միջոցով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն