Ask On’Fly հայկական հավելված թույլ է տալիս հարցեր ուղղել մոտակայքում գտնվող մարդկանց
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjVNFYv_VhlnA9RA13IiBye1lvX4wOVYyumrbSz_9A1cJ2-v4jHUlwqXHC0187bKDW_NHxwC91gaYG_0DNPsUQIcXlpdBczPhIOhLufM8Dly_NtQaThnm_Skjuvou0P5ubHN6Yt3A5LzrWh/s1600/Ask+On'Fly%2B-%2BConnect%2BLocally%2B-%2BAndroid%2BApps%2Bon%2BGoogle%2BPlay%2B-%2BGoogle%2BChrome.png)
Ask On’Fly հավելվածը պատրաստել են Մինաս Քեշիշյանը և Դավիթ Խաչատրյանը: Այն հնարավորություն է ընձեռում օգտատերերին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մոտակայքում գտնվող մարդկանց և ստանալ ճիշտ ու սպառիչ պատասխաններ: Հավելվածում հարցերը կարող են ուղղվել ցանկացած լեզվով, թեև ինտերֆեյսն այս պահին անգլերեն և ռուսերեն է: Ask On’Fly-ը հնարավորություն է տալիս նաև նախընտրած հեռավորության շառավղով տեսնել այլ օգտատերերի հարցերը և արագ պատասխանել դրանց: Ask On’Fly հավելվածը կօգնի անծանոթ միջավայրում գտնել անհրաժեշտ բոլոր մոտակա օբյեկտները՝ ժամանցի վայրեր, մատչելի եւ որակյալ խանութներ և այլն: Առայժմ հասանելի է հավելվածի Android տարբերակը, բայց շուտով այն կթողարկվի նաև iOS-ի համար: Տվյալ պահին հավելվածից օգտվում են ավելի քան 1500 օգտատերեր և նրանցից շատերը իրական կյանքում դարձել են ընկերներ: