«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Մոտակայքում գտնվող մարդկանց հարցեր ուղղելու հայկական հավելվածն արդեն հասանելի է նաև iOS-ի համար

Մոտակայքում գտնվող մարդկանց հարցեր ուղղելու հայկական հավելվածն արդեն հասանելի է նաև iOS-ի համար


Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի հայ ծրագրավորողների կողմից պատրաստված Ask On’Fly հավելվածին, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մոտակայքում գտնվող մարդկանց և ստանալ ճիշտ ու սպառիչ պատասխաններ: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև նախընտրած հեռավորության շառավղով տեսնել այլ օգտատերերի հարցերը և արագ պատասխանել դրանց:



Վերջերս թողարկվեց նաև այս հրաշալի հավելվածի iOS տարբերակը, որն անվճար հասանելի է App Store-ում: Նշեմ, որ հավելվածն այժմ կոչվում  է Sphere: Վերջերս թարմացվել է նաև հավելվածի Android տարբերակը և ավելացվել է ֆիլտրացիա:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արտաշես Թովմասյան
Ֆեյսբուքը վերջապես սկսեց ցուցադրել gif անիմացիաները

Ֆեյսբուքը վերջապես սկսեց ցուցադրել gif անիմացիաները



Ֆեյսբուք սոցիալական ցանցը վերջապես սկսեց ցուցադրել gif անիմացիաները: Հիշեցնեմ, որ Google+ սոցիալական ցանցն հենց սկզբից օգտատերերին թույլատրում էր ներբեռնել և անմիջապես սոցցանցում տեսնել gif անիմացիաները: Ֆեյսբուքն առայժմ չի ցուցադրում անմիջապես Ֆեյսբուքում վերբեռնված անիմացիաները, սակայն, եթե Ֆեյսբուքում ստատուսի դաշտում գրեք որևէ սերվերի վրա տեղադրված gif անիմացիայի հասցեն և տարածեք (share), ապա Ձեր ընկերները կկարողանան անմիջապես Ֆեյսբուքում տեսնել այդ անիմացիան: Օրինակ կարող եք բացել հայտնի Giphy.com կայքը, ընտրել ցանկացած անիմացիա և աջ քլիք անելով պատճենել դրա անմիջական հասցեն: 


Այնուհետև կարող եք այդ հասցեն տեղադրել Ֆեյսբուքի ստատուսի դաշտում և տարածել:


Տեղեկացնեմ նաև, որ այս ֆունկցիան կարող է հասանելի չլինեն որոշ օգտատերերի համար, քանի որ Ֆեյսբուքը նոր է ներդրել այն:
Ֆիլմերի 40 տարվա հատուկ էֆեկտները մեկ րոպեանոց տեսանյութում

Ֆիլմերի 40 տարվա հատուկ էֆեկտները մեկ րոպեանոց տեսանյութում



1975թ. հիմնադրվել է ILM ընկերությունը, որը զբաղվում էր «Աստղային պատերազմներ» ֆիլմի հատուկ էֆեկտներով: Այս տարի լրանում է ILM-ի հիմնադրման 40 ամյակը և այդ տարիների ընթացքում ընկերությունը աշխատել է ավելի քան 300 ֆիլմերի վրա և ստացել է բազմաթիվ մրցանակներ: Ընկերության 40 ամյակի առթիվ թողարկվել է կարճ տեսանյութ, որտեղ ցուցադրվում են ILM-ի կողմից ստեղծված էֆեկտները:

Need for Speed խաղի թողարկման ամսաթիվը, առաջին լուսանկարներն ու թիզերը

Need for Speed խաղի թողարկման ամսաթիվը, առաջին լուսանկարներն ու թիզերը


Need for Speed խաղի հերթական մասը կթողարկվի ս.թ. աշնանը: Այն հասանելի կլինի PC, Xbox One և PlayStation 4 սարքերի համար: Այս անգամ խաղին չի կցվելու լրացուցիչ անուն և այն պարզապես անվանվելու է Need for Speed: 



Electronic Arts-ը ներկայացրել է մի քանի լուսանկարներ և կարճ թիզեր, իսկ ավելի մանրամասն տվյալներ հայտնի կդառնան հունիսին կայանալիք E3 2015 ցուցահանդեսի ժամանակ:




Samsung-ը թողարկել է Galaxy S6 edge Iron Man Limited Edition սմարթֆոնը

Samsung-ը թողարկել է Galaxy S6 edge Iron Man Limited Edition սմարթֆոնը


Samsung ընկերությունը, համագործակցելով Marvel-ի հետ, ներկայացրեց իր ֆլագմենային Galaxy S6 edge սմարթֆոնի հատուկ մոդելը, որը կոչվում է Galaxy S6 edge Iron Man Limited Edition: Անվանումից պարզ է դառնում, որ այս մոդելն արտադրվելու է սահմանափակ քանակությամբ: Հեռախոսի արտաքին տեսքն ամբողջովին հարմարեցված է Iron Man կոմիքսի գույներին և դիզայնին:



Այս հատուկ մոդելն արդեն վաճառքի է հանվել Հյուսիսային Կորեայում և շուտով կվաճառվի նաև Չինաստանում: Այլ երկրների շուկաներում հավանաբար այս մոդելը չի վաճառվի: Ebay-ում արդեն գտնվել են մարդիկ, ովքեր այս մոդելը աճուրդով գնել են 35,600 ԱՄՆ դոլարով:



Լուրջ բացթողում iOS-ում: Հատուկ հաղորդագրություն ուղարկելով հնարավոր է ռեստարտ անել ցանկացած մարդու հեռախոս

Լուրջ բացթողում iOS-ում: Հատուկ հաղորդագրություն ուղարկելով հնարավոր է ռեստարտ անել ցանկացած մարդու հեռախոս


Վերջերս iPhone հեռախոսների վրա բացահայտվել է շատ լուրջ բացթողում: Պարզվում է, որ ցանկացած մարդու հեռախոսը կարելի է անջատել՝ նրան ուղարկելով ներքևում նշված տեքստային հաղորդագրությունը:


effective. 
Power
 لُلُصّبُلُلصّبُررً ॣ ॣh ॣ ॣ 冗

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ հաղորդագրությունը կարելի է ուղարկել ցանկացած բջջային հեռախոսից (Android, Windows և այլն): Նույն խնդիրն առկա է նաև Snapchat-ի, WhatsApp-ի և մնացած նամակագրական ծրագրերի դեպքում:



Դեռևս Apple-ը չի պարզաբանել այս բացթողումը և դեռ պարզ չի, թե երբ է պարտաստվում շտկել այն:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արտյոմ Զարգարյանը
Վիդեոներ հեռաձարկելու համար նախատեսված Periscope հավելվածն արդեն հասանելի է Անդրոիդի վրա

Վիդեոներ հեռաձարկելու համար նախատեսված Periscope հավելվածն արդեն հասանելի է Անդրոիդի վրա



Երկու ամիս առաջ Twitter ընկերությունը iOS համակարգի համար ներկայացրեց Periscope ծառայությունը, որը նախատեսված է ուղիղ եթերով վիդեոներ հեռարձակելու համար: Այդ ծառայության մասին մանրամասն մեկ անգամ արդեն գրել եմ, այդ պատճառով այս անգամ չեմ անդրադառնա (կարդալ): Միայն նշեմ, որ վերջերս ստեղծվել է նաև այդ ծառայության Android հավելվածը, որը հնարավոր է ներբեռնել Google Play-ից: Հիշեցնեմ նաև, որ շաբաթներ առաջ ստեղծվել է հատուկ կայք, որտեղ կարող եք տեսնել Periscope-ով տվյալ պահին հեռարձակվող բոլոր վիդեոները:


Ինչպես ստիպել Google Chrome-ին, որպեսզի ավելի քիչ օպերատիվ հիշողություն (RAM) զբաղեցնի

Ինչպես ստիպել Google Chrome-ին, որպեսզի ավելի քիչ օպերատիվ հիշողություն (RAM) զբաղեցնի


Google Chrome դիտարկիչն ունի մի շարք առավելություններ և դրանից օգտվում են միլիոնավոր օգտատերեր: Սակայն այն գնալով ավելի շատ օպերատիվ հիշողություն է զբաղեցնում և համեմատաբար թույլ պարամետրերով համակարգիչների վրա դանդաղ է աշխատում: Փորձելու համար կարող եք տարբեր պատուհաններում միաժամանակ բացել 20 և ավելի կայքեր և համակարգչի Task Manager-ում տեսնել, թե ինչքան օպերատիվ հիշողություն է զբաղեցնում Chrome-ը:



Հիշողության հետ կապված այդ խնդիրը լուծելու համար ստեղծվել է The Great Suspender հավելվածը, որը ժամանակավորապես համակարգչի օպերատիվ հիշողությունից (RAM) հանում է չօգտագործվող պատուհանների ինֆորմացիան: Հետագայում, երբ օգտատերը նորից բացում է այդ պատուհանները, ապա տվյալները նորից վերականգնվում են RAM-ում: 


Հավելվածի կարգավորումներում կարելի է նշել այն ժամանակահատվածը, որից հետո պատուհանը կդառնա ոչ ակտիվ և կհանվի RAM-ից: Հնարավոր է նաև ստեղծել կայքերի ցուցակ, որոնք ոչ մի դեպքում չեն հանվի RAM-ից:
Ներկայացվեց Steve Jobs-ի մասին պատմող հերթական ֆիլմի թրեյլերը

Ներկայացվեց Steve Jobs-ի մասին պատմող հերթական ֆիլմի թրեյլերը


Universal Picture ընկերությունը ցուցադրեց Steve Jobs-ի կյանքի և գործունության մասին պատմող հերթական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի նկարահանումները սկսվել են ս.թ. հունվարին: Ֆիլմում Ջոբսի դերը կատարում է Մայքլ Ֆասսբենդերը (Michael Fassbender), իսկ Ստիվ Վոզնյակի (Steve Wozniak), Ջոաննա Հոֆմանի (Joanna Hoffman) և Ջոն Սկալիի (John Sculley) դերերը խաղալու են համապատասխանաբար Սեթ Ռոգենը (Seth Rogen), Քեյթ Ուինսլեթը (Kate Winslet) և Ջեֆֆ Դենիելսը (Jeff Daniels):



Սպասվում է, որ Steve Jobs ֆիլմը կինոէկրաններ կբարձրանա ս.թ. հոկտեմբերին:
«Օպտիմում» ուսումնական կենտրոնում  մեկնարկում են C++ և C# լեզուների դասընթացներ

«Օպտիմում» ուսումնական կենտրոնում մեկնարկում են C++ և C# լեզուների դասընթացներ


Հատուկ ապագա ծրագրավորողների համար «Օպտիմում» ուսումնական կենտրոնում մայիսի 26-ին և մայիսի 29-ին մեկնարկում են C++ և C# ծրագրավորման լեզուների հերթական դասընթացները: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝

Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
The Pirate Bay հայտնի տոռենտ կայքն արդեն հասանելի է նաև .am դոմեյնի տակ

The Pirate Bay հայտնի տոռենտ կայքն արդեն հասանելի է նաև .am դոմեյնի տակ

Հավանաբար շատերդ եք լսել The Pirate Bay հայտնի տոռենտ կայքի մասին, որը հաճախակի տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից ենթարկվում է արգելափակման: Սակայն այդ արգելափակումները կայքի հեղինակներին չեն խանգարում իրենց «սև» գործը շարունակելու և աշխարհի միլիոնավոր օգտատերերի ոչ լիցենզիոն ֆայլեր մատակարարելու համար: Վերջերս Ստոկհոլմի դատարանը արգելափակել է The Pirate Bay-ի հերթական երկու դոմեյնները՝ piratebay.se և thepiratebay.se, ինչից հետո կայքը տեղափոխվել է միանգամից 6 նոր դոմեյնային գոտիների վրա` AM, GS, LA, VG, MN և GD: Հատկանշական է, որ դրանց մեջ կա նաև .am գոտին, որը Հայաստանի Հանրապետության վերին մակարդակի ազգային դոմեյնն է:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մարիամ Հարությունյանը
iOS համակարագի «Яндекс.Переводчик» հավելվածով այժմ հնարավոր է թարգմանել լուսանկարների վրայի տեքստերը

iOS համակարագի «Яндекс.Переводчик» հավելվածով այժմ հնարավոր է թարգմանել լուսանկարների վրայի տեքստերը


«Яндекс» ընկերության պաշտոնական բլոգից տեղեկանում ենք, որ iOS համակարգի համար նախատեսված «Яндекс.Переводчик» հավելվածում կատարվել է հետաքրքիր փոփոխություն: Այժմ այս հավելվածի միջոցով հնարավոր է թարգմանել լուսանկարների վրայի տեսքտերը: Այսինքն բավական է հեռախոսով նկարել փողոցում կամ այլ վայրում հանդիպած տեքստը և հավելվածն ավտոմատ կթարգմանի այն: Տվյալ պահին այս ֆունկցիան կարողանում է ճանաչել 11 լեզուներով գրված տեսքտեր և թարգմանում է դրանք 46 լեզուների:

Google-ի նոր հավելվածը թույլ է տալիս ձայնի միջոցով  շրջակա համակարգիչներին ուղարկել հղումներ

Google-ի նոր հավելվածը թույլ է տալիս ձայնի միջոցով շրջակա համակարգիչներին ուղարկել հղումներ



Google Chrome-ի համար ստեղծվել է նոր ինովացիոն հավելված, որը թույլ է տալիս ձայնի միջոցով շրջակա համակարգիչներին ուղարկել հղումներ: Այսինքն, եթե միևնույն սենյակում գտնվում են 10 համակարգիչներ, որոնք միացված չեն Google-ի նույն հաշվին կամ ներքին ցանցին, ապա կարելի է մի պարզ գործողությամբ մնացած համակարգիչներին փոխանցել Google Chrome-ում տվյալ պահին բացված հղումը: 



Բնականաբար հղումը ուղարկող համակարգչի վրա պետք է լինի բարձրախոս, իսկ ընդունողի վրա՝ միկրոֆոն: 
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Պետրոս Կիրակոսյանը
«Օպտիմում» ուսումնական կենտրոնում մայիսի 22-ից մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը

«Օպտիմում» ուսումնական կենտրոնում մայիսի 22-ից մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը


Հատուկ ապագա ծրագրավորողների համար «Օպտիմում» ուսումնական կենտրոնում մայիսի 22-ից մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝

Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Սկայպի վիդեոզանգերն ու հաղորդագրությունները թարգմանող ֆունկցիան արդեն հասանելի է բոլորի համար

Սկայպի վիդեոզանգերն ու հաղորդագրությունները թարգմանող ֆունկցիան արդեն հասանելի է բոլորի համար



Ամիսներ առաջ Microsoft-ը ներկայացրեց Skype-ի վիդեոզանգերը իրական ժամանակում թարգմանելու գործառույթը, որը կարող էին փորձարկել քիչ թվով օգտատերեր: Վերջերս այս գործառույթը դարձել է հասանելի բոլորի համար: Skype Translator գործառույթի միջոցով հնարավոր է իրական ժամանակում թարգմանել ինչպես ձայնային զանգերը, այնպես էլ տեքստային հաղորդագրություններ: 


Վիդեոզանգերի դեպքում գործառույթը կարող է թարգմանել անգլերեն, իսպաներեն, իտալերեն և չինարեն, իսկ հաղորդագրությունների դեպքում՝ ավելի քան 50 լեզուներ: Տեքստային թարգմանչի շնորհիվ օգտատերերը կարող են իրենց մայրենի լեզվով գրել հաղորդագրություններ, իսկ հասցեատերները ստանան իրենց կողմից ընտրված լեզվով:



Skype Translator գործառույթը հասանելի է միայն Windows 8,1 և Windows 10 օպերացիոն համակարգերի վրա: Այն կարող եք ներբեռնել Windows Store-ից:
Այս շաբաթվա օրերը «Պալինդրոմ» են

Այս շաբաթվա օրերը «Պալինդրոմ» են



Մայիսի 10-ից մինչև մայիսի 19-ը հատվածում ընկած օրերը յուրահատուկ են, քանի որ դրանք ձախից աջ և աջից ձախ կարդալու դեպքում նույն բանն են: Այդպիսի բառերը, արտահայտությունները, կամ թվերը կոչվում են «Պալինդրոմ»:
Assassin’s Creed: Syndicate խաղի թողարկման ամսաթիվն ու առաջին թրեյլերը

Assassin’s Creed: Syndicate խաղի թողարկման ամսաթիվն ու առաջին թրեյլերը



Ubisoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Assassin’s Creed խաղի հերթական տարբերակի թողարկման ամսաթիվը: «Assassin’s Creed: Syndicate» խաղը Xbox One և PS4 կոնսոլների վրա կթողարկվի ս.թ. հոկտեմբերի 23-ին, իսկ անհատական համակարգիչների վրա՝ մեկ ամիս անց: Խաղում իրադարձությունները տեղի են ունենալու 1868թ. Լոնդոնում: Խաղում հնարավոր կլինի հանդիպել այնպիսի մի շարք պատմական դեմքերի (Չարլզ Դարվին, Չարլզ Դիքենս և այլն): Բացի խաղի թողարկման ամսաթվից, Ubisoft ընկերությունը ներկայացրել է նաև խաղի առաջին թրեյլերը և «գեյմփլեյ» տեսահոլովակ:


Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը

Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը


Ignite համաժողովի ժամանակ Microsoft-ի ներկայացուցիչ Ջերի Նիքսոնը հաստատեց, որ Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը: Սա չի նշանակում, որ Microsoft-ն այլևս օպերացիոն համակարգ չի թողարկի: Microsoft-ը պլանավորում է պարբերաբար թարմացնել Windows 10-ը և այն դարձնել ավելի դինամիկ պլատֆորմ: Windows-ի նախկին տարբերակների թարմացումները հիմնականում վերաբերում էին անվտանգությանը և կրիտիկական սխալների շտկմանը: Իսկ Windows 10-ի հետագա թարմացումները կարող են ավելացնել կամ փոխել մի շարք ֆունկցիաներ: 



Թարմացումների այս մոդելը նման է Chrome դիտարկչին: Այս ծրագիրը շատ հաճախ է թարմացվում և պարբերաբար հայտնվում են նոր ֆունկցիաներ: Օգտատերերը երբեմն չեն էլ նկատում, թե տվյալ պահին որ տարբերակն են օգտագործում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ջանիկ Ծատուրյանը
Curiosity մարսագնացը ուղարկել է արևի մայրամուտի լուսանկարներ

Curiosity մարսագնացը ուղարկել է արևի մայրամուտի լուսանկարներ


Curiosity մարսագնաց սարքն արդեն 956 օր Մարսի վրա անցկացնելուց հետո առաջին անգամ հետևել և լուսանկարել է արևի մայրամուտը: Մարսագնացը 6 րոպե 51 վայրկյանի ընթացքում կատարել է 4 լուսանկար և դրանք միացնելով ստացվել է արևի մայրամուտի տեսարանը:
Android М համակարգը հավանաբար կներկայացվի մայիսի 28-ին

Android М համակարգը հավանաբար կներկայացվի մայիսի 28-ին


Android օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը հավանաբար կներկայացվի ս.թ. մայիսի 28-ին կայանալիք Google I/O համաժողովի ժամանակ: Այդ համակարգի մասին դեռ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, սակայն համաժողովի մասնակիցները գրաֆիկի մեջ նկատել են Android M-ի մասին տեղեկություն: Տվյալ պահին Google I/O կայքից այդ ինֆորմացիան ջնջված է: 


Հավանական է, որ այդ համաժողովի ժամանակ Google-ը չհայտնի, թե ինչ է թաքնված M տառի հետևում և միայն ամիսներ անց այն հայտնի դառնա: Համենայն դեպս Android L-ի դեպքում այդպես եղավ: Հիշեցնեմ, որ Android համակարգի տարբերակների անունների առաջին տառերը անգլերեն այբուբենի հաջորդական տառերն են, իսկ անվանումները հիմնականում քաղցրավենիքների անուններ են: 



Դե ինչ, մեզ մնում է գուշակել, թե ինչ քաղցրավենիք է թաքնված M տառի հետևում: Ինտերնետում կարծիքներ կան, որ դա կարող է լինել Marshmallow, Mars, Milkshake, Muffin, M&M և այլն:
Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/4 եզրափակչի խաղերը

Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/4 եզրափակչի խաղերը



IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Մայիսի 3-ին կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/4 եզրափակչի խաղերը և որոշվեցին 1/2-ի զույգերը:


Microsoft-ը ցուցադրեց Hololens տեխնոլոգիայի մի քանի հնարավորություններ

Microsoft-ը ցուցադրեց Hololens տեխնոլոգիայի մի քանի հնարավորություններ


Microsoft-ի այս գործիքը լուսանկարի միջոցով կռահում է մարդու տարիքը

Microsoft-ի այս գործիքը լուսանկարի միջոցով կռահում է մարդու տարիքը


Microsoft-ը ներկայացրել է նոր գործիք, որը նկարի միջոցով կռահում է մարդու տարիքը: Բնականաբար, այս գործիքը չի կարող 100%-ով կռահել տարիքը և նախևառաջ հումորային նախագիծ է: 



Կայքը հնարավորություն է տալիս ներբեռնել նկարները որոնել Bing որոնողական համակարգից, ներբեռնել համակարգչից կամ նկարվել և օգտագործել լուսանկարը (այս ֆունկցիան հասանելի է բջջային սարքերի վրա):