Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես գտնել ցանկացած ֆայլի ուղիղ հղումը և միանգամից ներբեռնել այն



Համացանցում հնարավոր է գտնել գրեթե ցանկացած ֆայլ, սակայն դրանք ներբեռնելու ժամանակ բարդություններ են առաջանում, քանի որ կայքերի մեծ մասում տեղադրված են տասնյակ ներբեռնման կոճակներ ու գովազդներ և այդ պատճառով դժվար է դառնում ֆայլերի արագ ներբեռման գործընթացը: Օրինակ, ենթադրենք ցանկանում ենք ներբեռնել Game Of Thrones ֆիլմի 6-րդ սեզոնի վերջին սերիան: Բնականաբար բացում ենք Google-ը և գրում որոնվող արտահայտությունը: Google-ի ցուցադրած արդյուքները հերթով բացելուց հետո համոզվում ենք, որ ցուցադրված կայքերը կամ չեն պարունակում նշված ֆիլմը, կամ էլ պետք է մի քանի րոպե գովազդ նայել և կատարել հոգնեցուցիչ քայլեր, որպեսզի հասնենք մեր նպատակին ու ներբեռնենք այդ ֆիլմը:


Սակայն Google-ի որոնման ֆունկցիան իրականում թույլ է տալիս նշել, թե հատկապես ինչ տեսակի կայքերում փնտրի որոնվող ինֆորմացիան և ինչ ֆորմատի ֆայլ ենք փնտրում: Որպեսզի երկար-բարակ չգրեք այդ արտահայտությունները Google-ի որոնման դաշտում, կարող եք օգտվել Filechef կայքից: Այս կայքի միջոցով կարող եք հաշված վայրկյանների ընթացքում գտնել ինչպես որոնվող ինֆորմացիան, այնպես էլ այդ նույն դոմեյնում գտնվող այդ ինֆորմացիա:


Օրինակ փորձենք Filechef-ով որոնել Windows 7 արտահայտությունը: Այնուհետև բացված արդյունքների մեջ սեղմելով կայքերից որևէ մեկի վրա կբացվի Windows 7-ի ISO-ն պարունակող ինչ-որ թղթապանակ, որտեղ կարող ենք գտնել նաև այլ ծրագրերի ISO ֆայլեր: Կարող եք նաև մի մակարդակ վերև բարձրանալ և տեսնել վերևի թղթապանակի պարունակությունը:



Վերջում ավելացնեմ, որ նշված կայքի միջոցով մի քանի որոնումներ կատարելուց հետո Google-ը կարող է ժամանակավոր չցուցադրել արդյունքները, այդ պատճառով խորհուրդ կտամ օգտվել ինտերնետ դիտարկչի «Անտեսանելի» ռեժիմից: Օրինակ Chrome-ի դեպքում կարող եք այս ռեժիմը բացել սեղմելով Ctrl+Shift+N:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն