Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Այս հավելվածը հնարավորություն է տալիս քայլելով կամ վազելով գումար վաստակել


Ամիսներ առաջ թողարկված և փակ բետա փորձարկման փուլում գտնվող Bitwalking հավելվածը վերջերս հասանելի է դարձել Android-ի բոլոր օգտատերերի համար: Քայլելու կամ վազելու ընթացքում հավելվածը գեներացնում և օգտատերերին վճարում է Bitwalking Dollars կոչվող թվային փոխարժեքով գումար: 10 հազար քայլ (մոտ 8կմ) կատարելու դեպքում հավելվածը վճարում է 1BW$, որը համարժեք է 1$-ին: Մեկ օրվա մեջ հավելվածն առայժմ թույլ է տալիս վաստակել առավելագույնը 3BW$:



Այս հետաքրքիր ստարտափի մեջ հեղինակները ներդրել են բավականին մեծ գումար և նախատեսում են ապագայում համագործակցել հայտնի սպորտային, առողջապական և այլ ընկերությունների հետ:



Bitwalking-ը թույլ է տալիս օգտատերերին գնել կամ վաճառել վաստակած BW գումարը, սակայն այս ֆունկցիան առայժմ Հայաստանում հասանելի չէ: Վաստակած գումարը հնարավոր է ծախսել նաև հատուկ վիրտուալ խանութում՝ Bitwalking Store-ում, որը կբացվի մոտ ապագայում: Տվյալ պահին հավելվածում հարցում է անցկացվում, թե հատկապես որ ծառայության վրա են օգտատերերը ցանկանում ծախսել իրենց գումարը (օր. Dropbox կամ Netflix):




Bitwalking հավելվածից օգտվելը բավականին պարզ է: Անհրաժեշտ է ընդամենը Play Store-ից ներբեռնել այս հավելվածը և գրանցվել՝ նշելով հեռախոսահամարը: Գրանցվելուց հետո պետք է գրել SMS-ով եկած կոդը և հաստատել էլեկտրոնային փոստին ստացած նամակը: Այնուհետև քայլելու ընթացքում կարող եք բացել և ֆոնային ռեժիմում թողնել այս հավելվածը: Նշեն նաև, որ հավելվածի աշխատանքի համար պետք է մշտապես ակտիվացված լինի սմարթֆոնի GPS-ը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Vonc karanq hanenq et gumar@? Vor dropbox kam nmanatip kayqer chuxarkenq??

    ReplyDelete