ArmHang խաղի նոր տարբերակում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEihaTUgu_2oVm7ye6eHUCVGaU5tf1cNnQWkxzN8MQ3K8QYoZH7Jtg1P5OzZgRDRgAptWMdOxjA_W7PyXwO5Y9hByz0Jxx7ETGQGUcst-D2PvskxNmWB0EsWEZ7yBINPSrD7C1Hs7ublyB89/s640/ArmHang+game+english+russian+armenian.jpg)
Հարգելի այցելուներ, Ձեզ եմ ներկայացնում իմ կողմից պատրաստված ArmHang խաղի թարմացված տարբերակը, որտեղ կատարվել են երկու մեծ փոփոխություններ: Նախևառաջ խաղում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները: Խաղից առաջ կամ կարգավորումներում խաղացողներն այսուհետ կարող են ընտրել ծրագրի ինտերֆեյսի և բառերի լեզուն: Ընդ որում, յուրաքանչյուր լեզու ընտրելու դեպքում ցուցադրվում է այդ լեզվին համապատասխան բառեր: Օրինակ անգլերենի դեպքում «ՀՀ քաղաքներ» բաժնի փոխարեն կցուցադրվի «Cities of USA» բաժինը, իսկ ռուսերենի դեպքում՝ «Города России» բաժինը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjVv86b0q1iWGr5BN1l7mMRb0CQ22VTaa5_lhh8XdVLEvALjYZD0bP1E5wf6YwfbZorT2vuEY1mYhzEEpaJjqSOzuYH2ZzUx0iCWd9Dq3rkZDFGPg7Wm2XZCME6O-daeW0iH9Y5nSdD9fh8/s640/ArmHang+game+english+russian+armenian+Android.jpg)
Խաղում ևս 2 լեզուների ավելացումը փաստորեն 3 անգամ շատացնում է հասանելի բառերի քանակը: Այժմ այս խաղի միջոցով կարող եք ստուգել նաև Ձեր անգլերենի և ռուսերենի իմացությունը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiQWuKlfj9U7NSQZFaQiiZyxo7XpbDM6ItnrUEBwAniDB1-toDlk3QgPutiJ3mTVL9Xjeey857d_8QlxWyH2-Xbuv_-qTgUsOCwxfPP9go3yLVPd2KUXMvwwohlCF485czXwDhOEIAHGFpg/s640/ArmHang+rus+horizontal.png)
ArmHang խաղի մյուս նշանակալի փոփոխությունը կապված է կրկնվող բառերի հետ: Այժմ խաղի ընթացքում բառերը կկրկնվեն միայն այն դեպքում, երբ Ձեր ընտրած բաժիններին համապատասխան բառերը սպառվեն: