Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhl5XzsytTaeniTTy3zdpd2D0kmcsOUPuI64uA8q_vtlYUG0w133Jjn5uNYgPPvDlyQAiG8XVQ2tGa_e83eVOcsmHCmMuD-sv82xjdSRiOKqy3gSzekEdSrH4pJV4w8MEfd0YeNdhRvbpp6/s640/Znimok-ekrana-2016-10-04-o-21.17.25%255B1%255D.png)
Ինչպես և սպասվում էր, երեկ Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները, որոնք արտադրվելու են HTC-ի կողմից: Սրանք առաջին սմարթֆոններն են, որոնք ներառելու են Google Assistant ձայնային օգնականին:
Ընդհանուր առմամբ Google-ը նշում է մի քանի առանցքային առանձնահատկություններ, որոնք ունեն այս սմարթֆոնները՝ Google Assistant-ի առկայությունը, շուկայում մինչ այժմ հայտնված լավագույն տեսախցիկը, ամպային ծառայությունում ֆայլեր պահպանելու անսահմանափակ տարածքի հնարավորությունը, Android-ի ամենաթարմ տարբերակը, 24/7 շուրջօրյա տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև Daydream վիրտուալ իրականության սարքի հետ աշխատանքը:
Ընդհանուր առմամբ Google-ը նշում է մի քանի առանցքային առանձնահատկություններ, որոնք ունեն այս սմարթֆոնները՝ Google Assistant-ի առկայությունը, շուկայում մինչ այժմ հայտնված լավագույն տեսախցիկը, ամպային ծառայությունում ֆայլեր պահպանելու անսահմանափակ տարածքի հնարավորությունը, Android-ի ամենաթարմ տարբերակը, 24/7 շուրջօրյա տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև Daydream վիրտուալ իրականության սարքի հետ աշխատանքը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgImTnqna4Tqz-D5SD2J0jjbrkVzqo6CCJVKBNCgzMqOBKt7ruPSUl1TOt4q6-QljGzi2ZuCxnzVydR8dLJyGRJjfI2dEVLX7d5x8NgpbiONgGhCt3j-W1O4Z4zZ5TGu26GR1Lq-IG4Wg-X/s640/vr_hero-module_hero-image_360_2x%255B1%255D.png)
Google Pixel և Pixel XL սմարթֆոնները միմյանցից տարբերվում են էկրանի ու կորպուսի չափսերով և մարտկոցով: Google Pixel-ն ունի 5 դյույմանոց AMOLED էկրան՝ 1920х1080 թողունակությամբ, իսկ Pixel XL-ը՝ 5.5 դյույմանոց AMOLED էկրան՝ Quad HD թողունակությամբ: Google Pixel-ի մարտկոցը 2770 մԱ/ժ է, իսկ XL-ինը՝ 3450 մԱ/ժ:
Սմարթֆոնների մարտկոցները պատրաստված են արագ լիցքավորման տեխնոլոգիայով և 15 րոպե լիցքավորելը կբավականացնի 7 ժամ անոնիմ աշխատանքի համար: Սմարթֆոններում տեղադրված է Snapdragon 821 պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն և 32/128Գբ ներքին հիշողություն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgWqlWektabshGJN6-gA96Tw8ORi7N3AYaIPaMDj0g0k7QknETnoHVceb-vYvAmtPQFyoQyAdH-sRrjDhr-G0gb2qwj7LYAtR2EEgpT7lVRTJL4WI_qt2Kw80Cq8tma7N9dRmNs5CUt2Ix5/s640/phone_hero-module_hero-image_1440_2x%255B1%255D.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlvYggnJhJtINsU4v31hghU2X98odzZDCP1unPETz_fd1t1giOkH99mz-S-GzEbIEuC_TJ7XgK29sl_4Rgi9jnMr7plcKprYESq7j9AOTKOtvasJX2kKqyKFTR-ZssAZ9JJEFk4QIfbHjJ/s640/phone_design-module_design-image_1440_2x%255B1%255D.png)
Սմարթֆոնների հիմնական տեսախցիկում օգտագործվում է Sony IMX378 12.3 ՄՊ սենսորը: DxOMark ընկերության մասնագետները արդեն հասցրել են գնահատել այս տեսախցիկը և այն համարել լավագույնը շուկայում: Տեսախցիկը 100 բալից ստացել է 89 միավոր: Սմարթֆոնների առաջնային մասում տեղադրված է Sony IMX179 8Մպ տեսախցիկ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg7mupLRKAsLiqwg_8sdmOfcd-_nJqcG2d7_894CkY72M98UXv8FF-A9bAf1gaZyeXawY6HM8dbL-b1RqXo53fElFNKPQwyPvwyAgW9iOUbXmH7GBYATSckDrYBg-zMpFFDoUo8XI0N_nDZ/s640/pixel.png)
Google Pixel սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 650 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 750 դոլար: Google Pixel XL սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 770 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 870 դոլար: Այսինքն այս երկու սմարթֆոնների բազային մոդելների գները մոտ են iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների գներին:
Google Pixel և Pixel XL սմարթֆոնները աշխատում են Android 7.0 օպերացիոն համակարգով, որի վրա տեղադրված է հատուկ Pixel Launcher ինտերֆեյսը: Սմարթֆոնները հասսանելի են լինելու սև, արծաթագույն և կապույտ գույներով: