Microsoft-ը ներկայացրեց 2999$ արժողությամբ Surface Studio համակարգիչը

Ամսաթիվ

Microsoft Surface սարքերի ցանկում ավելացավ առաջին անհատական համակարգիչը, որը կոչվում է Surface Studio: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Microsoft-ը Surface ապրանքանիշի տակ արտադրում էր պլանշետներ և նոթբուքներ: Այս նոր համակարգիչն ունի 28 դյույմանոց էկրան՝ 4500х3000 թողունակությամբ (3:2 հարաբերությամբ):



Էկրանն ունի 12.5մմ հաստություն և պատված է բարակ ալյումինով: Հնարավորություն կա էկրանը թեքել և ստանալ հորիզոնական դիրք, ինչը հարմար է Surface Pen ստիլուսով աշխատելու համար:


Համակարգիչն ունի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, 32Գբ օպերատիվ հիշողություն և 2Տբ ներքին հիշողություն: Համակարգչի գրաֆիկական մասը ապահովում է NVIDIA GeForce GTX 980M վիդեո-ադապտերը:



Սարքի վրա տեղադրված են նաև Ethernet, Mini DisplayPort, USB 3.0, SD քարտի, ինչպես նաև 3.5մմ աուդիո բնիկներ:



Surface Studio համակարգիչը ղեկավարելու համար ստեղծվել է նոր սարք, որը կոչվում է Surface Dial: Այս սարքը հնարավոր է տեղադրել համակարգչի էկրանի վրա և բացված կլոր ցանկից ընտրել համապատասխան գործառույթները:



Surface Dial-ը կվաճառվի $99-ով, սակայն այն օգտատերերը, ովքեր նախապես կպատվիրեն Surface Studio համակարգիչը, այս սարքը կստանան անվճար: Microsoft Surface Studio սարքը կարժենա 2999 ԱՄՆ դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն