Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ucom-ի կողմից գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն հասանելի է App Store-ում և Play Store-ում



Ucom ընկերության կողմից ստեղծված և ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն արդեն հասանելի է App Store-ից և Play Store-ից ներբեռնման համար:



U!Pay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:



Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որևէ մեկով: U!Pay հաշվին հնարավոր է կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 հատ ArCa, MASTERCARD և VISA քարտեր և ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որևէ մեկը որպես վճարման միջոց: Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն