Apple-ը ներկայացրեց Watch Series 3-ը


Steve Jobs-ի անունը կրող շենքում Apple ընկերությունը անցկացրեց հերթական միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին Apple-ի վերջին նորույթները: Միջոցառման սկզվում ցուցադրվեցին նոր սերնդի Apple Watch Series 3 խելացի ժամաույցները: Նախևառաջ նշվեց, որ Apple Watch-ը դարձել է աշխարհի ամենահայտնի ժամացույցը՝ առաջ անցնելով Rolex, Fossil, Omega, Cartier և այլ հայտնի ապրանքանիշերից:



Նոր Apple Watch-ում տեղադրված WatchOS 4 օպերացիոն համակարգում բարելավվել է Heart Rate գործառույթը: Այն այսուհետ մշտապես էկրանին ցուցադրելու է սրտի աշխատանքը և խնդիրների դեպքում տեղեկացնելու է օգտատիրոջը:Ավելացել է նաև նոր Heart Study ծրագիրը, որը բոլոր օգտատերերից հավաքագրելու է սրտի աշխատանքի տվյալները՝ սրտի հետ կապված խնդիրներըն ուսումնասիրելու համար:


Նոր Apple Watch-ն արտաքնապես չի տարբերվում նախորդ սերնդի ժամացույցներից: Ժամացույցները թողարկվելու են երեք երանգներով: Հասանելի են լինելու նաև բազմատեսակ ժապավեններ:


Նոր Apple Watch-երի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ունենալու է Sim քարտ: Այսինքն հնարավոր կլինի առանց հեռախոսի զանգեր կատարել և օգտվել ինտերնետից: Sim քարտը նախօրոք տեղադրվելու է սարքերի մեջ և աշխատելու է ոչ բոլոր երկրներում: Նշեմ նաև, որ Sim քարտի համարը լինելու է նույն համարը, ինչ iPhone հեռախոսինը: Sim քարտի առկայությունը թույլ է տալիս նաև միանալ iTunes-ին և լսել օնլայն երգեր:



Apple Watch Series 3-ի նախնական պատվերները սկսվելու են սեպտեմբերի 15-ից, իսկ վաճառքը սկսվելու է սեպտեմբերի 22-ից: Նոր Apple Watch-ի LTE տարբերակի գինը սկսվելու է 399$-ից: Առանց LTE տարբերակի գինը սկսվելու է 329$-ից, իսկ Apple Watch Series 1-ի գինը՝ 249$-ից: Նշեմ նաև, որ վաճառքից հանվելու է Apple Watch Series 2 տարբերակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն