Apple-ը ներկայացրեց iPhone 8, 8 Plus և X սմարթֆոնները

Ամսաթիվ

Steve Jobs-ի անունը կրող շենքում Apple ընկերությունը անցկացրեց հերթական միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին Apple-ի վերջին նորույթները: Apple Watch ու AppleTV սարքերից հետո ներկայացվեցին iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X (10) մոդելները: Այսպիսով, iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններն արտաքնապես գրեթե չեն տարբերվում նախորդ սերնդի մոդելներից: Սմարթֆոնների ալյումինե պատյանը ետնամասում պատված է ապակիով: Սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց: 

Նոր սմարթֆոններում օգտագործվում են 4,7 և 5,5 դույմանոց True Tone էկրաններ: Սմարթֆոններն աշխատում են 6 միջուկանի 64 բիթանց A11 Bionic պրոցեսորով: Նոր iPhone-ների վրա տեղադրվել է սեփական արտադրության գրաֆիկական պրոցեսոր (GPU):



iPhone 8 և iPhone 8 Plus սարքերի տեսախցիկները նույնպես թարմացվել են: Երկու հեռախոսներն էլ ունեն լուսանկարի ստաբիլիզացման օպտիկական համակարգ: iPhone 8 Plus-ը ետնամասում ունի նաև կրկնակի տեսախցիկ: Սմարթֆոնների հիմնական տեսախցիկները 12Մպ են, իսկ առջևինները՝ 7Մպ:

Սմարթֆոններում զգալի բարելավվել են տեսախցիկի հնարավորությունները, թարմացվել է դիմանկարների ռեժիմը: Հնարավորություն կա առանձնացնել հետևի ֆոնն ու դեմքը և ստանալ գեղեցիկ դիմանկարներ: Տեսախցիկներն այժմ կարող են նկարել 60fps 4K կամ 240fps Full HD ռեժիմներով (slow motion):



iPhone 8 և iPhone 8 Plus սարքերն ադապտացված են նաև Augmented Reality (AR) տեխնոլոգիայի համար: iPhone 8 և iPhone 8 Plus սարքերում վերջապես հայտնվել է անլար լիցքավորման տեխնոլոգիան:
Apple iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները հասանելի կլինեն 64Գբ և 256Գբ տարբերակներով: iPhone 8-ի գինը սկսվում է $699-ից, իսկ iPhone 8 Plus-ինը՝ $799: Նախնական պատվերները ընդունվելու են ս.թ. սեպտեմբերի 15-ից, իսկ առաքումն ու վաճառքը՝ սեպտեմբերի 22-ից: Սարքերն աշխատելու են iOS 11 օպերացիոն համակարգով, որը հասանելի է լինելու ս.թ. սեպտեմբերի 19-ից:



One more thing...
Ահա այս խոսքերից հետո Apple-ը ներկայացրեց ևս մեկ սմարթֆոն, որը կոչվում է iPhone X (10): Այս մոդելի վրա չկա ավանդական Home կոճակը և Touch ID սենսորը, ինչի շնորհիվ էկրանը զբաղեցնում է առաջնային մասի գրեթե ողջ մակերեսը:



iPhone X-ը նույնպես պատված է ապակիով: Այս մոդելը նույնպես ունի ջրի և փոշու պաշտպանություն:


iPhone X-ն ունի 5,8 դույմանոց OLED Super Retina Display էկրան՝ 2436x1125 թողունակությամբ: iPhone X սմարթֆոնը ետնամասում ունի 12Մպ երկու տեսախցիկ, իսկ առաջնային մասում՝ 7Մպ:

iPhone X-ը նույնպես հնարավոր կլինի լիցքավորել անլար տեխնոլոգիայով: Apple-ը ներկայացրեց նաև AirPower անլար լիցքավորման սարքը, որի շնորհիվ հնարավոր կլինի միանգամից լիցքավորել մի քանի սարքեր:


Ինչպես արդեն նշեցի, iPhone X-ի վրա բացակայում է Home կոճակը: Այդ կոճակի փոխարեն ավելացել են հատուկ ժեստեր էկրանի վրա, որոնց շնորհիվ հնարավոր է կառավարել սմարթֆոնը: Իսկ ահա Touch ID-ին փոխարինելու է գալիս Face ID սենսորը, որը հատուկ սենսորների օգնությամբ սկանավորելու է օգտատիրոջ դեմքը և նույնականացնելու է նրան Apple Pay-ից օգտվելու կամ պարզապես սմարթֆոնը ապաարգելափակելու համար: 


Face ID-ն ճանաչելու է օգտատիրոջը նաև ակնոցներով, փոխված սանրվածքով և մութ լուսավորության դեպքում: Apple-ը հավաստիացնում է, որ Face ID-ին հնարավոր չի խաբել օգտատիրոջ լուսանկարը ցուցադրելով:


iPhone X սմարթֆոններում հնարավորություն կա ստեղծել և ուղարկել անիմացիոն 3D էմոջիներ, որոնք կրկնելու են օգտատիրոջ դեմքի շարժումները:


iPhone X-ը հասանելի կլինի 64Մբ և 256Մբ տարբերակներով: Նոր սմարթֆոնի պատվերները կընդունվեն հոկտեմբերի 27-ից, իսկ վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 3-ից: Սմարթֆոնի գինը կսկվի $999-ից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն