Apple-ը ներկայացրեց Watch Series 3-ը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj0dLwobcHSLYoG3gKWXJCEFwXJM1CN4H6rp1HNJGQ_fUhjXjzUyH-iW0RsVcPK81KkVwHDb9kj82LC9EO4r2GiT1Zel2bxpHGQWGdsJIp9gmRkYSsfMMpLqjonrbhqCf45DpGFArImFbGu/s1600/Apple+Watch.gif)
Steve Jobs-ի անունը կրող շենքում Apple ընկերությունը անցկացրեց հերթական միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին Apple-ի վերջին նորույթները: Միջոցառման սկզվում ցուցադրվեցին նոր սերնդի Apple Watch Series 3 խելացի ժամաույցները: Նախևառաջ նշվեց, որ Apple Watch-ը դարձել է աշխարհի ամենահայտնի ժամացույցը՝ առաջ անցնելով Rolex, Fossil, Omega, Cartier և այլ հայտնի ապրանքանիշերից:
Նոր Apple Watch-ում տեղադրված WatchOS 4 օպերացիոն համակարգում բարելավվել է Heart Rate գործառույթը: Այն այսուհետ մշտապես էկրանին ցուցադրելու է սրտի աշխատանքը և խնդիրների դեպքում տեղեկացնելու է օգտատիրոջը:Ավելացել է նաև նոր Heart Study ծրագիրը, որը բոլոր օգտատերերից հավաքագրելու է սրտի աշխատանքի տվյալները՝ սրտի հետ կապված խնդիրներըն ուսումնասիրելու համար:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiykxc95S_hspP97pOe7D7HlfhwnAg4uj0REEijflnkIw3RPsMiwP7Tv1yABpHkKrZ0xAu3TBD4ezlg1s_rnKtoucuK7qkr9Md31ujbowA6_bAEnYQ8H1V5DU6ofWnZRgjfRq0qp_IRj2Kz/s640/watch_series_3_heartrate_app_inline.jpg.large_2x%255B1%255D.jpg)
Նոր Apple Watch-ն արտաքնապես չի տարբերվում նախորդ սերնդի ժամացույցներից: Ժամացույցները թողարկվելու են երեք երանգներով: Հասանելի են լինելու նաև բազմատեսակ ժապավեններ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgoPdABb9hoUL12qFjB14wkeCCVuk8Qm5gUCupJRhtIG6vAa_JwwG7Bqw0PUdYoRTAETPrcmgxJzxpWJOWvh3nqI1ho1eNdQWYSRgFkP2EzqEozId7szhM-9KMiJ99wiQ8L9iathHQDPqG9/s640/apple+watch+3.jpg)
Նոր Apple Watch-երի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ունենալու է Sim քարտ: Այսինքն հնարավոր կլինի առանց հեռախոսի զանգեր կատարել և օգտվել ինտերնետից: Sim քարտը նախօրոք տեղադրվելու է սարքերի մեջ և աշխատելու է ոչ բոլոր երկրներում: Նշեմ նաև, որ Sim քարտի համարը լինելու է նույն համարը, ինչ iPhone հեռախոսինը: Sim քարտի առկայությունը թույլ է տալիս նաև միանալ iTunes-ին և լսել օնլայն երգեր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi_ya4JaE6tlHlkSp4HgBBw3prZ5XEcB0xGr68a-ZQ_fTJCFZqtUcTZkdBc3nsnnGJiNdBAmU7BVaMppF-91TrUkmsVgZcwSCox00Aq73CIgS_rMwzAhK9uhQToRjLMGeMJfOiOWb3GtcZJ/s640/Apple+Watch+3+music.jpg)
Apple Watch Series 3-ի նախնական պատվերները սկսվելու են սեպտեմբերի 15-ից, իսկ վաճառքը սկսվելու է սեպտեմբերի 22-ից: Նոր Apple Watch-ի LTE տարբերակի գինը սկսվելու է 399$-ից: Առանց LTE տարբերակի գինը սկսվելու է 329$-ից, իսկ Apple Watch Series 1-ի գինը՝ 249$-ից: Նշեմ նաև, որ վաճառքից հանվելու է Apple Watch Series 2 տարբերակը: