Ինչպես Android-ում փորձարկել iPhone X-ի անիմոջիները


iPhone X-ի սմարթֆոնների գլխավոր առավելություններից մեկը Face ID տեխնոլոգիան է, որը հատուկ սենսորներով սկանավորում է օգտատիրոջ դեմքը և կատարում համապատասխան գործողություններ: Face ID-ով են աշխատում նաև iPhone X-ում ներդրված անիմոջիները, որոնք կրկնում են օգտատիրոջ դեմքի շարժումները:


Android համակարգում անիմոջիները փորձարկելու համար թողարկվել է Supermoji հավելվածը, որն անվճար հասանելի է Google Play-ում: Միանգամից նշեմ, որ այս հավելվածը գրաֆիկական և ֆունկցիոնալ առումով զգալի տարբերվում է օրիգինալ անիմոջիներից, քանի որ օգտատիրոջ դեմքը սկանավորվում է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով, ոչ թե հատուկ սենսորների:



Supermoji հավելվածը ներառում է երեք բաժիններ: Առաջին բաժնում կարող եք ընտրել հետևի ֆոնը, երկրորդում՝ անիմոջին, իսկ երրորդ բաժնում կարող եք ավելացնել որոշ էֆֆեկտները (օր. ձյուն, կրակ և այլն):


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն