Ինչպես ստեղծել NFC մոդուլով այցեքարտեր
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiNWzgJtfWWB_Sw3uGuSxB1ZfiLBjZcLOlflAllYzNqceT_Bm2H4TKzQDUppkdnkkbKkxlgpbqXlGUYpUi3LVN2e63r5TLEpQG2dcyOqE1MXhveJ-7BtR_Yn70ylDA9EkGFcazpb96u3E0b/s640/nfc-business-cards.jpg)
Եթե ցանկանում եք ունենալ յուրահատուկ ու ժամանակակից այցեքարտեր, ապա կարող եք դրանք ստեղծել այնպես, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ սկանավորել սմարթֆոններով և տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան: Բնականաբար դա կարող եք անել QR կոդերի միջոցով, սակայն QR կոդերի դեպքում պետք է բացել համապատասխան ծրագիրը և հեռախոսով սկանավորել QR կոդը: Այստեղ օգնության է գալիս NFC տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պարզապես մոտեցնել սմարթֆոնը այցեքարտին և տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhJz0DGOnl8VTEPi9kmP4AVVj7qhyTlHUFmDRFjCEYNcseai5L3ElmqhwelPvGlJ1I5gk1vbd8mvxjAOWw27bj36xvPKh7Zu7jGtXzpGC81H8RT0IgZSG0QWIsu4Ju2G4BKUku1u_yHpvEh/s640/NFC-technology-business-cards.jpg)
NFC այցեքարտեր պատրաստելու համար պետք է նախևառաջ ձեռք բերել NFC մոդուլներ (օր. այստեղից), որոնք բավականին էժան են ու հասանելի: Մոդուլը ձեռք բերելուց հետո պետք է այն կարգավորել և դրա մեջ գրել անհրաժեշտ ինֆորմացիան: Դա կարող եք անել օրինակ NFC Tools ծրագրի միջոցով: Նշեմ, որ յուրաքանչյուր այցեքարտի վրա գտնվող NFC մոդուլ պետք է առանձին կարգավորել: NFC մոդուլները հնարավոր է կարգավորել և սկանավորել միայն այն հեռախոսներով, որոնք աշխատում են NFC տեխնոլոգիայով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjuAkX2NNpOLK4VPmMPezmfsAw01j444zJC0K57pmmpeT78hVpmuMrtvSvHggKqr7j-d_lb30L-N6TUcNHoPAEggaIu7Wm5G2kVw6UQk1-8n8JAqTRSs8OGbnsUZ_PlGPvs4pCkffVbnyx1/s640/Make-a-hotspot-for-your-laptop-and-tablet%255B1%255D.jpg)
NFC մոդուլները կարող եք այնպես կարգավորել, որպեսզի դրանք սկանավորելու ժամանակ բացվի համապատասխան կայքը, կամ ցուցադրվի անհրաժեշտ կոնտակտային տվյալները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjI5qnkstmLUPb0OOqs3vNQjMD2Q8a5huMF231_Y2xaGmIcL8SiT61w2kwHTO8qsT-qOa6Kr4SuWot-Lc_xc1sfwwpW9lFqiQyB4veaGsx1suVhXbJE7tUgzPJE9Gue7WD7Beu3GRMBoCle/s640/FDLMM2MII6C3708.MEDIUM.jpg)
NFC մոդուլները կարգավորելուց հետո պետք է ընդամենը դրանք կպցնել այցեքարտի վրա: Կարող եք այցեքարտի այնպիսի դիզայն մտածել, որպեսզի NFC մոդուլը գեղեցիկ նայվի, կամ կարող եք ստեղծել երկշերտ այցեքարտ և NFC մոդուլը դնել ներսում: