Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչ են իրենցից ներկայացնում QR կոդերը և ինչպես պատրաստել դրանք


Երևի շատերդ Երևանի շենքերի կամ արձանների վրա նկատել եք քառակուսի կոդավորված պատկերներ: Այդ պատկերները կոչվում են QR կոդեր: QR բառը կազմված է անգլերեն Quick և Response բառերի առաջին տառերից, ինչը նշանակում է արագ պատասխան: QR կոդը իրենից ներկայացնում է երկչափ կոդ, որը ստեղծվել է 1994 թվականին ճապոնական Denso-Wave ընկերության կողմից: Այսօր այդ կոդերը լայն տարածում են գտել և օգտագործվում են տարբեր բնագավառներում: QR կոդերում կարող է տեղավորվել 7089 թվային և 4296 տառաթվային սիմվոլներ և դա բավարար է, որպեսզի կարողանանք պահպանել որոշակի տեքստ կամ հասցե: QR կոդերը կարող եք կարդալ բջջային հեռախոսների միջոցով: Այնուհետև բջջային հեռախոսը այդ ինֆորմացիան ապակոդավորում է և ցուցադրում այն: QR կոդում կարող է պահպանվել տեքստ, ինտերնետային հասցե, հեռախոսի համար և նույնիսկ SMS հաղորդագրություն: Օրինակ եթե բջջային հեռախոսի միջոցով վերծանեք ներքևում պատկերված նկարը, ապա կհայտնվեք Armblog.net կայքում՝
QR կոդերը ունեն նաև բացասական կողմեր: Օրինակ դրանք կարող են օգտագործվել վիրուս տարածելու տպատակով: Հակերները կարող են պատրաստել QR կոդեր, որը վերծանելու դեպքում բջջային հեռախոսը կայցելի որևէ վիրուսային կայք և կվարակի Ձեր հեռախոսը:

QR կոդերը կարդալու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը՝

Apple iOSQR Reader for iPhone
Java ծրագրեր՝ Kaywa reader, UpCode
Symbian՝  QuickMark, Kaywa reader, Nokia barcode reader
Windows Mobile՝ QuickMark
Windows օպերացիոն համակարգի համար՝ XRen QR code
Օնլայն վերծանիչներ՝ ZXing Decoder Online

Հեռախոսների մեծամասնության դեպքում շատ լավ աշխատում է Kaywa reader-ը: Անհրաժեշտ է ցանկից ընտրել Ձեր հեռախոսի մոդելը և ներբեռնել:

Եթե ցանկանում եք պատրաստել Ձեր անձնական QR կոդերը, ապա կարող եք օգտվել այս կայքից: QR կոդեր կարելի է պատրաստել նաև Wolfram Alpha կայքի շնորհիվ: Օրինակ Armblog-ի համար QR կոդ պատրաստելու համար անհրաժեշտ է մտնել www.wolframalpha.com և գրել հետևյալ արտահայտությունը՝  QR code for http://www.Armblog.net:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
7 Comments

7 մեկնաբ.:

  1. Es XRen QR code cragir@ menak sarquma voncor chi karum nkaric kod@ imana nkar qcel chilnum mej@ vor gushaki

    ReplyDelete
    Replies
    1. ZXing-ը հաստատ անումա (http://zxing.org/w/decode.jspx)

      Delete
  2. hetaqrqir er...stacvec :)

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. shat mersi Armen jan ays nyut@ qo blogum texadrelu hamar erek mayisi 25-in es ayvazovsku ardzani mot tesa ayspisi Qr kod ev chhaskaca te da inch e aynuhetev qo blog mtnelov es haskaca mi harc ete menq heraxosov kam aparatov nkarenq inch vor qr kod ardzani vrayic ayd kod@ hamakargich@ kkarda??? ;)

    ReplyDelete
  5. jan dzec es areci exav :)

    ReplyDelete