Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակը

Ամսաթիվ

Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի այս թեմային և ընթերցողներին խնդրել էի ինձ ուղարկել այն հայկական էջերի անունները, որոնք ունեն նվազագույնը 100 հետևորդ: Նախևառաջ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ինձ օգնեցին հավաքել այս ցուցակը և այսօրվա դրությամբ բազայում արդեն կան 200-ից ավել հայկական էջեր: Երկրորդը հարցը կայանում էր նրանում, որ այդ ցուցակը պետք է հաճախակի թարմացվեր, քանի որ էջերի Like-երը փոփոխվում են: Այս խնդիրը լուծելու համար ստեղծել եմ մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է մկնիկի մի click-ով թարմացնել բազայում եղած բոլոր էջերի լայքերը:



Այսինքն անհրաժեշտ է ծրագրում ավելացնել նոր էջը և մնացած գործը ծրագիրն ավտոմատ կանի: Ծրագիրը դեռ ամբողջովին պատրաստ չի և վերջնական տարբերակում կցուցադրի նաև էջերի նկարները, հիմնադրման ամսաթվերը և այլ օգտակար տվյալներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն