Ինչպես հայաֆիկացնել Microsoft Windows օպերացիոն համակարգը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgWBiPylXVrp_v3nWZm1B6tllaPglBFrbEEzk7dVOKdCQ02mmrvvxCfnuDkexehjnlSQ3G1XKhDwyIDm3STeWEwd5utri6Tq8qf-EKfmn9CuAMF00I2bV_D60aBQOkMCTNqGuW0FrOhCeY/s1600/Windows+%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580%25D5%25A2%25D5%25A5%25D5%25BC%25D5%25B6%25D5%25A5%25D5%25AC.jpg)
Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) Windows-ին տրամադրում է օպերացիոն համակարգում ամենից շատ օգտագործվող մասերի մասնակի թարգմանություն: LIP-ի տեղադրումից հետո, օգտվողի երկխոսության պատուհաններում, ցանկերում, օգնություն և աջակցում նյութերում և այլ տեղերում տեքստերը կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված տեքստերը կցուցադրվեն Windows-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե ունեք Windows-ի անգլերեն տարբերակ եւ տեղադրել եք հայերեն LIP, ապա որոշ տեքստեր կմնան անգլերեն:
Կարող եք տեղադրել մեկից ավել LIP-եր, այնպես որ, համակարգչի ամեն օգտվող կարող է իր ինտերֆեյսը տեսնել իր ընտրած լեզվով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhlpByyADQORd2qFoUshIQopGmGUy27z0B_yYmejhdqQaJuGaOck5F8amV6NKvxwn3GbCp8gigOOWBvvwIbmB7VmjtNQH4v3cPDo8jOyLZ3Ft7Ylgkol7TqI3h7IPeTVBgBz1EteI-zb38/s640/windows+7+%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B5%25D5%25A5%25D6%2580%25D5%25A5%25D5%25B6.jpg)
WindowsXP
Windows XP համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:
Windows Vista
Windows Vista համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:
Windows 7
Խորհուրդ է տրվում ընդհատել BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա սեղմեք BitLocker Drive Enсryption, այնուհետև Suspend Protection: Փաթեթեի նկարագրությունում գրված է, որ այն աշխատելու է միայն այն դեպքում, եթե ընթացիկ Windows7-ը անգլերեն է: Ես անձամբ փորձարկել եմ անգլերեն տարբերակի վրա: Սակայն կարող եք փորձել այլ տարբերակների վրա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhjzoaNVusinyVyuT_aDnQAMSgwfjLyxMyzdK0LqV8HGpEH5EvtebqBYp0K_-hkvzr1bbbYStRG77Ce8afoAqV5i1NisihaDLJqjxb7AWzDqqCQNyecNJwgJbiGe8ZYN__QebFUZnR3Hc8/s1600/%25D6%2585%25D5%25A3%25D5%25B6%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6.jpg)
Windows 7 համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ (եթե Ձեր ընթացիկ օպերացիոն համակարգը 64 բիթանոց է, ապա սեղմեք այստեղ): Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:
Լեզուն նորից հետ փոխելու համար
1.Մտեք Control Panel (Հսկիչ վահանակ)
2.Region and language (Տարածաշրջան և լեզու)
3.Keyboards and languages (Ստեղնաշարեր և լեզուներ)
4. Փոխեք ցուցադրման լեզուն:
Լեզուն նորից հետ փոխելու համար
1.Մտեք Control Panel (Հսկիչ վահանակ)
2.Region and language (Տարածաշրջան և լեզու)
3.Keyboards and languages (Ստեղնաշարեր և լեզուներ)
4. Փոխեք ցուցադրման լեզուն:
իսկ ռուսերեն վինդովսի վրա լինում??
ReplyDeleteCHI LINUM
ReplyDeleteisk heto karanq poxenq ruseren
ReplyDeleteArmen jan karox es asel incha squid@ naxapes shnorakalutyun
ReplyDeletehttp://ru.wikipedia.org/wiki/Squid
ReplyDeleteճիստ է սա շատ լավ ծրագիր է սակայն վատ է այն որ այս ծրագիրը չի գործքծվում ռուսերեն windows-ների վրա
ReplyDeleteufff es inchqan porceci chgta (((((es yazik i klavyaturi em mtnum u entex chka wor karoxanam ruseren@ urish lezvow poxem
ReplyDeleteharut armen jan isk windows 8 in@ vanca texadrman dev@???
ReplyDeleteWindows8-ի վերջնական տարբերակը երբ թողարկվի, այն ժամանակ կլինի երևի
Delete