Ինչպես ստեղծել NFC մոդուլով այցեքարտեր


Եթե ցանկանում եք ունենալ յուրահատուկ ու ժամանակակից այցեքարտեր, ապա կարող եք դրանք ստեղծել այնպես, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ սկանավորել սմարթֆոններով և տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան: Բնականաբար դա կարող եք անել QR կոդերի միջոցով, սակայն QR կոդերի դեպքում պետք է բացել համապատասխան ծրագիրը և հեռախոսով սկանավորել QR կոդը: Այստեղ օգնության է գալիս NFC տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պարզապես մոտեցնել սմարթֆոնը այցեքարտին և տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան: 


NFC այցեքարտեր պատրաստելու համար պետք է նախևառաջ ձեռք բերել NFC մոդուլներ (օր. այստեղից), որոնք բավականին էժան են ու հասանելի: Մոդուլը ձեռք բերելուց հետո պետք է այն կարգավորել և դրա մեջ գրել անհրաժեշտ ինֆորմացիան: Դա կարող եք անել օրինակ NFC Tools ծրագրի միջոցով: Նշեմ, որ յուրաքանչյուր այցեքարտի վրա գտնվող NFC մոդուլ պետք է առանձին կարգավորել: NFC մոդուլները հնարավոր է կարգավորել և սկանավորել միայն այն հեռախոսներով, որոնք աշխատում են NFC տեխնոլոգիայով:


NFC մոդուլները կարող եք այնպես կարգավորել, որպեսզի դրանք սկանավորելու ժամանակ բացվի համապատասխան կայքը, կամ ցուցադրվի անհրաժեշտ կոնտակտային տվյալները:


NFC մոդուլները կարգավորելուց հետո պետք է ընդամենը դրանք կպցնել այցեքարտի վրա: Կարող եք այցեքարտի այնպիսի դիզայն մտածել, որպեսզի NFC մոդուլը գեղեցիկ նայվի, կամ կարող եք ստեղծել երկշերտ այցեքարտ և NFC մոդուլը դնել ներսում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն