Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
ChatGPT-ով կարող եք ձեր նկարները փոխել Ghibli ստուդիոյի ոճով

ChatGPT-ով կարող եք ձեր նկարները փոխել Ghibli ստուդիոյի ոճով


ChatGPT-ն վերջերս թողարկեց նկարների գեներացման նոր մոդել, ինչը բերեց սեփական սերվերների խափանմանը: Սկզբնական շրջանում այս մոդելը հասանելի էր նաև անվճար, սակայն մեծ պահանջարկի պատճառով այն այժմ հասանելի է միայն բաժանորդագրվածներին (անվճար ևս հնարավոր է օգտվել GPT-4o մոդելից, սակայն օրական մի քանի հարցում): 

Բանն այն է, որ այս նոր մոդելը կարողանում է վերբեռնված լուսանկարից ստանալ Ghibli անիմե ստուդիայի մուլֆիլմի ոճով նկար: Այդ ստուդիային են պատկանում «Ուրվականներից քշվածները», «Հաուլի քայլող ամրոցը» և այլ նմանատիպ հայտնի անիմացիաները, որոնց ռեժիսորը հանրահայտ Հայաո Միյաձակին է: 

Արդյունքում համացանցի օգտատերերը զանգվածաբար ստեղծում են այս ստուդիայի անիմեների ոճով նկարներ և տեղադրում համացանցում, ինչն էլ առաջացնում է chatGPT-ի գրաֆիկական սարքերի մեծ ծանրաբեռնվածություն: OpenAI-ը ստիպված գեներացիայի տևողության ժամանակը երկարացրել է, որպեսզի դիմակայի ծանրաբեռնվածությանը: 

Հ.Գ. 
Պատրաստվեք, մոտ ժամանակներում նմանատիպ ոճով գեներացված բազմաթիվ լուսանկարներ եք տեսնելու համացանցում 🙃 Գեներացված օրինակները կարող եք տեսնել Տելեգրամի ալիքում:
Կարդալ ավելին
Reve: Լուսանկարների գեներացման նոր նեյրոցանց

Reve: Լուսանկարների գեներացման նոր նեյրոցանց

Reve Image 1.0 կոչվող նոր նեյրոցանցով կարող եք գեներացնել գերիրական լուսանկարներ: Հնարավորություն կա ընտրել գեներացվող լուսանկարների չափսերը, ինչպես նաև մեկ նկարագրության շրջանակներում գեներացվող լուսանկարների քանակը: Նեյրոցանցը թույլ է տալիս նաև տեսնել ձեր գրած նկարագրության մանրամասն տարբերակը և խմբագրելով այն ստանալ նոր լուսանկարներ: Օրինակ, եթե դուք նկարագրել եք մի քանի բառով, ապա գեներացնելուց հետո կարող եք տեսնել, թե ինչպես է նեյրոցանցը ձեր նկարագրածի հիման վրա գեներացնում մի քանի նախադասությունից բաղկացած մանրամասն նկարագրություն: 

Reve Image ներյոցանցում գրանցվելն անվճար է (կարող եք մուտք գործել Google-ի օգտահաշվով): Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտահաշվին տրվում է անվճար 100 նկար գեներացնելու հնարավորություն, որը սպառելու դեպքում օրական կարող եք անվճար գեներացնել 20 լուսանկար: Կարող եք նաև վճարել 5$ և գեներացնել 500 նկար: Գեներացված լուսանկարների հետաքրքիր օրինակներ կարող եք տեսնել Armblog-ի Տելեգրամի էջում:

Կարդալ ավելին
Pika ծառայությունով կարող եք հեշտ փոխարինել վիդեոներում գտնվող օբյեկտները

Pika ծառայությունով կարող եք հեշտ փոխարինել վիդեոներում գտնվող օբյեկտները

 


Վիդեոներ խմբագրելու Pika ծառայությունն այժմ թույլ է տալիս վերբեռնել ցանկացած տեսանյութ և փոխարինել դրանում առկա օբյեկտները: Փոխարինելու համար կարող եք օգտվել բառերով նկարագրել (text prompt) փոփոխությունը, կամ վերբեռնել նկար և նշել փոխարինվող օբյեկտը: 

Pika-ից ծառայություններից կարող եք օգտվել անվճար, սակայն կան որոշակի սահմանափակումներ:

Կարդալ ավելին
Google-ն անվանափոխել է Bard նեյրոցանցը, թողարկել է Gemini անվճար և վճարովի ծառայություններ, ինչպես նաև Gemini բջջային հավելված

Google-ն անվանափոխել է Bard նեյրոցանցը, թողարկել է Gemini անվճար և վճարովի ծառայություններ, ինչպես նաև Gemini բջջային հավելված

Google ընկերությունն անվանափոխել է Bard նեյրոցանցը: Այսուհետ bard.google.com կայքը վերահասցեավորվելու է gemini.google.com նեյրոցանցի վրա: Այս նեյրոցանցի անվճար տարբերակն աշխատում է Gemini Pro 1.0 նեյրոցանցի հիման վրա և աշխատում է ինչպես տեքստերի, այնպես էլ նկարների հետ: Նեյրոցանցը կարող է նաև տեքստից գեներացնել նկարներ:

Google-ը նաև թողարկել է Gemini Advanced վճարովի նեյրոցանցը (ամսական 20$), որն աշխատում է Google-ի ամենահզոր և ամենաֆունկցիոնալ Gemini Ultra 1.0 նեյրոցանցի հիման վրա: 

Google-ը Անդրոիդ համակարգի համար թողարկել է նաև Gemini բջջային հավելվածը, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերը կարող է Google Assistant-ը փոխարինել Gemini-ով: Այսինքն Gemini-ն հնարավոր է բացել սմարթֆոնն անջատելու ֆիզիկական կոճակով, կամ Google Assistant-ը կանչելու մնացած տարբերակներով (օրինակ «Ok, Google» հրամանով): Բջջային տարբերակն ընդունում է տեքստային և ձայնային հրամաններ, ինչպես նաև կարողանում է անալիզ անել վերբեռնված լուսանկարները: Հետագայում այն կկարողանա նաև կառավարել սմարթ տունը և կատարել Google Assistant-ի մնացած ֆունկցիաները:

iOS համակարգում նույնպես հայտնվել է Gemini նեյրոցանցը, սակայն  այն չունի առանձին հավելված: Նեյրոցանցից հնարավոր է օգտել Google-ի հավելվածի միջոցով: Հավելվածներն առայժմ հասանելի են միայն ԱՄՆ-ի տարածաշրջանի համար են, սակայն մոտակա շաբաթներում հասանելի կլինեն նաև մնացած երկրների համար:

Կարդալ ավելին
Այս հարթակով կարող եք է ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ

Այս հարթակով կարող եք է ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ

2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։ 


Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է ընտրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մուտք բաժինը։ Այնուհետև մուտք գործելով բաժին՝ ներքևի հատվածում սեղմում եք գրանցվել։ Գրանցվելու համար պարտադիր պետք է լրացնեք ձեր անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն, փաստաթղթի համարանիշ՝ Հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշը, ձեր իսկ որոշած գաղտնաբառը։ Եվս մեկ անգամ կրկնեք այն,ապա սեղմեք գրանցվել։ Գրանցումը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ձեր իսկ կողմից նշված էլեկտրոնային հասցեին կստանաք էլ. փոստի հաստատման նամակ, որտեղ գրանցումը ակտիվացնելու համար պետք է սեղմեք ակտիվացնել կոճակը։ 

Համակարգ հաջողությամբ մուտք գործելուց լրացրեք համապատասխան տվյալները, այն է՝ 

1.Փաստաթղթի համարանիշ՝ հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշ 

2.Հեռախոսահամար, որին կուղարկվի հաստատման կոդ 

3.Գաղտնաբառ 

Այնուհետև սեղմել մուտք կոճակը։ 

Մուտք գործելուց հետո քվեարկությանը մասնակցելու համար սեղմում եք մենյուի «Քվեարկություն» ներդիրին, այնուհետև լրացնում եք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և սեղմում «Քվեարկել» կոճակը։ 

Քվեարկությունն անց է կացվում։ 


Յուրանքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի քվեարկությանը օգտատերը կարող է մասնակցել մեկ անգամ։ Օգտատիրոջ կողմից նախընտրելի համարանիշին քվեարկելու դեպքում օգտատերը կմեծացնի սպասվելիք աճուրդում համարանիշի ընտրության հավանականությունը, ինչպես նաև կստանա աճուրդի կայացման օրվա մասին հրապարակային ծանուցում էլ. փոստի միջոցով։ 


Քվեարկությունը կատարվում է աճուրդի կայացման մասին հայտարարությունից հետո՝ աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվելու օրվանից առաջ 10 օրվա ընթացքում։ 

Աճուրդին մասնակցելու համար մենյուի «Վճարում» բաժնում, լոտի ընտրությունից հետո, աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում անհրաժեշտ է կատարել կանխավճարի վճարում՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: 


Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ երի հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդը կանցկացվի Հայ աստանիՀանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թ. փետրվարի 1 ի թիվ 1-Ն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։ 


Համարանիշի աճուրդին մասնակցելու համար մուտք գործեք մենյուի «Ձեր աճուրդները» բաժին և համապատասխան ժամկետներում ներկայացրեք ձեր գնային հայտը։ 

Կայքի մյուս ազատ համարանիշների որոնում բաժնում դուք կարող եք տեղեկանալ տրանսպորտային միջոցների ազատ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մասին։ Սեղմելով կատարել կոճակը՝ կարող եք տեղեկանալ՝ արդյո՞ք առկա է ձեր նախընտրած համարանիշը, թե՝ ոչ։ 

Կայքի գլխավոր էջում կարող եք ծանոթանալ նաև առկա համարանիշներին։ Իսկ ապագա սպասվելիք աճուրդներ բաժնում կարող եք ծանոթանալ կայանալիք աճուրդներին։

Նշենք, որ զուգահեռ գործում է նաև plate.roadpolice.am հարթակը, որտեղ կարող եք որոնել ավտոմեքենայի համարանիշը և տեղեկանալ դրա գնի ու առկայության մասին

Կարդալ ավելին
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքում բաց տեղադրված են Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերը

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքում բաց տեղադրված են Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերը


2011 թվականին ԱՄՆ-ի հատուկ ուժայինները Ուսամա բեն Լադենին սպանելուց հետո առգրավվել են նրա համակարգիչը և այնտեղ գտնվող ֆայլերը տեղադրել Կենտրոնական հետախուզական վարչություն պաշտոնական կայքում (բացառությամբ որոշ գաղտնի և ոչ ցենզուրային ֆայլերի):

Ընդհանուր առմամբ կայքում տեղադրված են մոտ կես միլիոն ֆայլեր, որոնց մեջ կան 18.000 փաստաթղթեր, 79.000 աուդիո և ֆոտո ֆայլեր, ավելի քան 10.0000 վիդեո ֆայլեր: 

Զավեշտալին այն է, որ այլ ֆայլերի մեջ կան Final Fantasy VII խաղի կրկնօրինակը, բազմաթիվ մուլտֆիլմեր, ֆիլմեր (Resident Evil) և անիմեներ: Ֆայլերի մեջ կան նաև DS խաղային կոնսոլի էմուլյատորի .sav ֆորմատով խաղեր (New Super Mario Bros. և Animal Crossing: Wild World):

Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերի մեջ կան նաև Tom & Jerry մուլտֆիլմի 140 սերիաներ, որոնք մնացած ոչ լիցենզիոն ֆայլերի հետ կարող եք անվճար ներբեռնել անմիջապես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքից: Նշեմ նաև, որ կայքում կան ֆիլտրեր, որոնցով հնարավոր է տեսնել օրինակ միայն վիդեոները կամ նկարները:

Կարդալ ավելին
Ռուսական Ozon օնլայն առևտրի հարթակը դեպի Հայաստան ապրանքներ կառաքի 7 օրում

Ռուսական Ozon օնլայն առևտրի հարթակը դեպի Հայաստան ապրանքներ կառաքի 7 օրում

Ռուսաստանի խոշոր ինտերնետ խանութներից մեկը՝ Ozon-ը պաշտոնապես մտել է Հայաստանի շուկա: Նշվում է, որ ապրանքները կառաքվեն 7 օրվա ընթացքում: Օգտատերերը կարող են ապրանքները ստանալ նախօրոք քարտեզի վրա ընտրած ստացման կետերում: Տվյալ պահին Երևանում հասանելի են ավելի քան 40 ստացման կետեր

Սկզբնական շրջանում ապրանքները Omni Logistics-ի առաքիչներով և ստացման կետերով, իսկ հետագայում նախատեսվում է ունենալ սեփական լոգիստիկ ծառայությունները: Հայաստանից գնորդները կարող են պատվիրել ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին:

Հայ սպառողները կարող են գնել Ozon-ի 196 միլիոն անուն ապրանքներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և խնամքի պարագաներ: 

Կարդալ ավելին
YandexGPT նեյրոցանցը սովորել է համառոտ ներկայացնել ինտերնետի հոդվածները

YandexGPT նեյրոցանցը սովորել է համառոտ ներկայացնել ինտերնետի հոդվածները

«Яндекс» ընկերությունը YandexGPT լեզվային մոդելում ավելացրել է նոր հնարավորություն: Այժմ այս նեյրոցանցը կարողանում է համառոտ ներկայացնել ինտերնետ կայքերում առկա հոդվածները: Անհրաժեշտ է ընդամենը բացել այս կայքը և տեղադրել հոդվածի հղումը: Նշեմ, որ նեյրոցանցից օգտվելու համար պետք է մուտք գործեք Yandex-ի օգտահաշիվ: Նշվում է, որ նեյրոցանցը կարող է համառոտագրել մինչև 30.000 նշան պարունակող տեքստեր: 


Հետաքրքիր է, որ այս նեյրոցանցն աշխատում է նաև հայերեն հոդվածների դեպքում, սակայն համառոտ տեքստը ռուսերենով է ցուցադրում:

Կարդալ ավելին
Գեղեցիկ ու աշխատող QR կոդեր գեներացնող անվճար նեյրոցանցեր

Գեղեցիկ ու աշխատող QR կոդեր գեներացնող անվճար նեյրոցանցեր

Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի QR կոդեր գեներացնող նոր նեյրոցանցին, սակայն այն ժամանակ ծրագրային կոդը դեռ փակ էր և օգտատերերի համար ոչ հասանելի: Վերջերս համացանցում արդեն սկսել են հայտնվել նոր գործիքներ, որոնք աշխատում են այս նեյրոցանցով ու գեներացնում են աշխատող QR կոդեր: Հնարավոր է ընտրել մուտքային լուսանկարը կամ պարզապես գեներացնել տեքստային նկարագրությունով:

Օրինակ կարող եք գեներացնել ձեր կայքի հասցեն կամ այլ ինֆորմացիա պարունակող QR կոդ Արարատ լեռան պատկերով: Ստորև կարող եք փորձել այդ գործիքներից մի քանիսը:

https://qr.journey.io

https://www.aiqrgenerator.com/generator

https://quickqr.art

https://huggingface.co/spaces/huggingface-projects/QR-code-AI-art-generator


Կարդալ ավելին
Տեքստից վիդեոներ գեներացնող Runway Gen-2 նեյրոցանցն արդեն հասանելի է բոլորի համար

Տեքստից վիդեոներ գեներացնող Runway Gen-2 նեյրոցանցն արդեն հասանելի է բոլորի համար

Տեքստից վիդեոներ գեներացնող Runway Gen-2 նեյրոցանցը փակ փորձարկում անցնելուց հետո արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Յուրաքանչյուր պրոֆիլին անվճար հասանելի է 105 վայկյան:

Gen-2 նեյրոցանցով վիդեո գեներացնելու համար պետք է բացեք պաշտոնական կայքն ու գրանցվեք (կարող եք նաև մուտք գործել Google-ի պրոֆիլի միջոցով): Այնուհետև առաջարկվող գործիքներից ընտրեք Gen-2 նեյրոցանցը:


Բացված տեքստային դաշտում նկարագրեք, թե ինչ վիդե եք ցանկանում գեներացնել: Կարող եք նաև կցել լուսանկար, որպեսզի ավելի հստակ լինի նկարագրությունը:

Կարդալ ավելին