Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Համացանցն արձագանքում է AirPods Pro ականջակալներին

Համացանցն արձագանքում է AirPods Pro ականջակալներին


Apple ընկերությունը ներկայացրեց AirPods Pro ականջակալները, որոնք արտաքնապես տարբերվում են AirPods ականջակալներից և ծայրամասում ունեն սիլիկոնից ներդիրներ: Համացանցում արդեն կարելի է գտնել  AirPods Pro-ին վերաբերող հետաքրքիր ու զվարճալի նկարներ:

  



Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց AirPods Pro անլար ականջակալներ

Apple-ը ներկայացրեց AirPods Pro անլար ականջակալներ



Apple ընկերությունը թողարկել է AirPods Pro անլար ականջակալներ, որոնք արտաքնապես և ֆունկցիոնալությամբ բավականին տարբերվում են AirPods ականջակալներից:


Այս ականջակալների վրա տեղադրվում է սիլիկոնից փափուկ 3 չափանի ներդիրներ, որոնք օգտատիրոջ ականջի մեջ ընդունում են համապատասխան ձևը: 


Այս ականջակալենրը խլացնում են դրսի ձայնը և պաշտպանված են ջրից ու փոշուց: Հնարավորություն կա նաև միացնել «թափանցիկ» ռեժիմը, որն անջատում է արտաքին ձայնի խլացուցիչը (օրինակ փողոցն անցնելուց): 


Այս ռեժիմը միանում է ականջակալի վրա գտնվող տվիչի միջոցով, որով հնարավոր է նաև պատասխանել զանգերին:


AirPods Pro ականջակալները լիցքավորումից հետո աշխատում են 5 ժամ՝ երաժշտություն լսելու համար: Արտաքին ձայնի խլացման ռեժիմում ականջակալները աշխատում են 4.5 ժամ: Ականջակալների տուփով դրանք լիցքավորելու դեպքում հնարավոր է 24 ժամ երաժշտություն լսել և 18 ժամ խոսել: 


Բնականաբար այս տուփը հնարավոր է լիցքավորել անլար տեխնոլոգիայով: AirPods Pro ականջակալները վաճառվում են 250$-ով:
Կարդալ ավելին
Չինական օնլայն հարթակներում հայտնվել է Apple AirPods 2-ի պատճեն, որը դժվար է տարբերել օրիգինալից

Չինական օնլայն հարթակներում հայտնվել է Apple AirPods 2-ի պատճեն, որը դժվար է տարբերել օրիգինալից


Չինական օնլայն խանութներում հաճախ կարելի է հանդիպել Apple-ի ականջակալների պատճեները, որոնք հիմնականում անորակ են լինում ու չափսերով զգալի տարբերվում են օրիգինալից: Սակայն LK-TE9 սերիական համարով նոր ականջակալները չափսերով շատ նման են օրիգինալին և հետաքրքիրն այն է, որ iPhone-ը դրանք ճանաչում է որպես օրիգինալ և էկրանին ցուցադրում է կապ հաստատելու «ֆիրմային» պատուհանը:


Ինչպես վերջերս ներկայացված AirPods 2-ը, այնպես էլ այս ականջակալները հնարավոր է լիցքավորել անլար տեխնոլոգիայով: LK-TE9 ականջակալներում կիրառված է սեփական ժեստերի համակարգը (օրինակ ձայնը բարձրացնելու համար հարկավոր է «թակել» ձախ ականջակալը): Վերջում ավելացնեմ, որ այս ականջակալների գները սկսվում են 35 դոլարից, ինչը մոտ 5 անգամ էժան է AirPods 2-ից:
Կարդալ ավելին
Apple-ը վաճառքի է հանել երկրորդ սերնդի AirPods ականջակալները

Apple-ը վաճառքի է հանել երկրորդ սերնդի AirPods ականջակալները


Apple ընկերությունը ներկայացրեց երկրորդ սերնդի AirPod անլար ականջակալները, որոնք աշխատում են Apple H1 պրոցեսորով: Այս ականջակալների նոր պրոցեսորն ապահովում է ձայնի ավելի լավ որակ, արագացնում է սարքերի հետ անլար կապի հաստատումը և 50%-ով երկարացնում է մարտկոցի աշխատանքը:


Նոր ականջակալներում ներդրվել է նաև «Hey, Siri» հրամանի միջոցով Siri ձայնային օգնականը բացելու գործառույթ: Երկրորդ սերնդի AirPod անլար ականջակալներն արտաքնապես ոչնչով չեն տարբերվում նախորդներից:


Apple-ը ներկայացրեց նաև այս ականջալները լիցքավորող նոր քեյս, որն իր հերթին հնարավոր է լիցքավորել անլար Qi տեխնոլոգիայով: Նշեմ, որ ականջակալների լիցքավորման այս նոր քեյսը վաճառվում է նաև առանձին: Երկրորդ սերնդի AirPod անլար ականջակալները նոր քեյսով արժեն $199, հին քեյսով՝ $156: Նոր քեյսն արժի $79:
Կարդալ ավելին