Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ներկայացվեց Call of Duty Vanguard խաղի թրեյլերը

Ներկայացվեց Call of Duty Vanguard խաղի թրեյլերը

 

Activision ընկերությունը ցուցադրեց Call of Duty խաղի հաջորդ մասի թրեյլերը, որը կոչվում է Vanguard: Խաղը իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում: Խաղը հասանելի կլինի ս.թ. նոյեմբերի 5-ից:

Կարդալ ավելին
Call of Duty Modern Warfare և Warzone խաղերում չիտերներին կստիպեն խաղալ իրար դեմ

Call of Duty Modern Warfare և Warzone խաղերում չիտերներին կստիպեն խաղալ իրար դեմ


Call of Duty Warzone անվճար խաղում վերջերս շատացել են չիտերները, ովքեր հատուկ սկրիպտներով կիրառում են տարբեր օգնող հանգամանքներ իրենց խաղերին և հասնում հաղթանակի: Խաղի ստեղծողները վերջերս արգելափակել են ավելի քան 70.000 չիտերների պրոֆիլներ, սակայն դա նրանք շարունակում են նոր պրոֆիլ ստեղծել և նորից խարդախություններ անել: 


Խաղի հեղինակները որոշել են հատուկ մեխանիզմ կիրառել, որպեսզի կասկածելի չիտերները խաղան միայն իրար հետ: Խաղում ավելանալու է նաև հնարավորություն, որպեսզի չիտերի խաղի մասին բողոքող օգտատերը ծանուցում ստանա այդ օգտատիրոջ հետագա արգելափակման մասին: Օգտատերերը կարող են նաև չիտերների դեմ բողոքել սպանվելու վիդեոկրկնությունները դիտելու կամ այլ մարդկանց խաղերը դիտելու ընթացքում:


Եթե ցանկանում եք ինչ-որ չափով խուսափել չիտերներից, ապա կարող եք խաղային կոնսոլում այնպես կարգավորել, որպեսզի խաղաք միայն այլ կոնսոլների օգտատերերի դեմ, ոչ թե համակարգիչների:
Կարդալ ավելին
Թողարկվել է Call of Duty Warzone անվճար բազմապլատֆորմ խաղը

Թողարկվել է Call of Duty Warzone անվճար բազմապլատֆորմ խաղը


Infinity Ward ընկերությունը թողարկել է Call of Duty խաղի անվճար տարբերակը, որն իրենից ներկայացնում է օնլայն  «արքայական մենամարտեր»: Քարտեզի վրա 150 օգտատերեր միայնակ կամ թիմերով կռվում են միմյանց դեմ: Խաղն անվճար հասանելի է PC, XBox One և PS4 պլատֆորմերի վրա:



Խաղը տվյալ պահին ներառում է երկու ռեժիմներ՝ Battle Royale և Plunder: Առաջինը դա դասական «Արքայական մենամարտեր» են, իսկ երկրորդի դեպքում պետք  է որոշակի քանակությամբ գումար հավաքել՝ թշնամիներին թալանելով և սպանելով:



Խաղում հնարավոր է արագ տեղափոխվել տարբեր տեսակի տրանսպորտով (կվադրոցիկլ, բեռնատար, ուղղաթիռ և այլն):



«Արքայական մենամարտերում» մահանալու դեպքում հնարավորություն է տրվում նորից վերադառնալ: Մահացած խաղացողը ընկնում է գաղութ, որտեղ պետք է 1 vs 1 մենամարտում հաղթի հակառակորդին:  Հաղթողը վերառանում է, իսկ պարտվողը պետք է հույսով սպասի, որ իր թիմակիցները պայմանագիր կնքելով գումար կհավաքեն ու իրեն կվերադարձնեն: Պայմանագրերը խաղում իրենցից ներկայացնում են հատուկ առաջադրանքներ:



Call of Duty Warzone խաղն առանձնացված է Call of Duty Modern Warfare խաղի ամբողջական տարբերակից, սակայն վերջինիս օգտատերերը կարող են իրենց զենքերն ու այլ իրերը օգտագործել նաև Warzone խաղում:



Վերջում ավելացնեմ, որ խաղը հասանելի չի ռուսական PSN պրոֆիլների համար, այդ պատճառով կարող եք այն ներբեռնել ԱՄՆ կամ այլ երկրի պրոֆիլով:
Կարդալ ավելին
Call of Duty Mobile խաղը մի շաբաթում ներբեռնումների ռեկորդ է սահմանել

Call of Duty Mobile խաղը մի շաբաթում ներբեռնումների ռեկորդ է սահմանել


Վերջերս թողարկված Call of Duty Mobile խաղը ոչ միայն դարձել է մի շարք երկրներում Google Play-ի և App Store-ի թիվ մեկ հավելվածը, այլև սահմանել է բջջային խաղի ներբեռնումների նոր ռեկորդ: Նշվում է, որ թողարկումից սկսած մեկ շաբաթվա ընթացքում այս խաղը ներբեռնել է ավելի քան 100 միլիոն օգտատեր: Համեմատության համար նշեմ, որ նմանատիպ խաղերից PUBG-ի ցուցանիշը 28 միլիոն է, իսկ Fortnite-ինը՝ 26,3 միլիոն:


Այս խաղում առայժմ հասանելի են երկու ռեժիմներ՝ 5 ընդդեմ 5-ի օնլայն ռեժիմ և արքայական մենամարտեր (PUGB-ի ու Fortnite-ի նման):

Կարդալ ավելին
Call Of Duty խաղի բջջային տարբերակն անվճար հասանելի է iOS և Անդրոիդ օգտատերերի համար

Call Of Duty խաղի բջջային տարբերակն անվճար հասանելի է iOS և Անդրոիդ օգտատերերի համար


Վերջապես հասանելի դարձավ երկար սպասված Call of Duty Mobile խաղը, որի գրաֆիկան գրեթե չի զիջում համակարգչային կամ խաղային կոնսոլների տարբերակին: 



Այս խաղում առայժմ հասանելի են երկու ռեժիմներ՝ 5 ընդդեմ 5-ի օնլայն ռեժիմ և արքայական մենամարտեր (PUGB-ի ու Fortnite-ի նման): 



Խաղի սկզբում խաղացողը ծանոթանում է կառավարմանը և խաղային մենյուներին, ինչի շնորհիվ շատ հեշտ ինտերգրվում է խաղին: Նշեմ նաև, որ 5 ընդդեմ 5 ռեժիմում կան այնպիսի քարտեզներ, որոնք կարելի է հանդիպել խաղի կոնսոլային տարբերակներում:



Call of Duty Mobile խաղում կարող եք մուտք գործել Facebook-ի միջոցով և ընկերների հետ խաղալ օնլայն: Խաղում հասանելի են զենքերի և զինամթերքի մեծ տեսականի, որոնց մի մասը հնարավոր է ձեռք բերել խաղում վաստակած միավորներով կամ գումարով:



Կարդալ ավելին
Call of Duty խաղն անվճար հասանելի կլինի iOS և Android սարքերի վրա

Call of Duty խաղն անվճար հասանելի կլինի iOS և Android սարքերի վրա


Activision ընկերությունը ներկայացրեց Call of Duty խաղի բջջային տարբերակը, որի բետա փորձարկումը կմեկնարկի շուտով: Այս խաղի բետա փորձարկմանը մասնակցելու համար պետք է գրանցվեք Google Play-ում կամ պաշտոնական կայքում


Խաղի հեղինակները խոստանում են խաղային կոնսոլի մակարդակի գրաֆիկա: Խաղում հասանելի կլինեն Modern Warfare և Black Ops-ի քարտեզները, ինչպես նաև մի քանի խաղային ռեժիմներ: Call of Duty Mobile խաղը հասանելի կլինի անվճար:
Կարդալ ավելին
Call of Duty WWII խաղի թրեյլերը

Call of Duty WWII խաղի թրեյլերը

Կարդալ ավելին
Ներկայացվեց Call of Duty: WWII խաղի թրեյլերը

Ներկայացվեց Call of Duty: WWII խաղի թրեյլերը


Կարդալ ավելին
Activision Blizzard-ը գնեց Candy Crush խաղը ստեղծող King ընկերությունը

Activision Blizzard-ը գնեց Candy Crush խաղը ստեղծող King ընկերությունը


Activision Blizzard-ը գնել է King Digital Entertainment ընկերությունը 5,9 միլիարդ դոլարով: Հիշեցնեմ, որ King ընկերությունը հանդիսանում է հանրահայտ Candy Crush Saga խաղի հեղինակը, իսկ Activision Blizzard-ը` Call of Duty և նմանատիպ այլ հանրահայտ խաղերի հեղինակը: Այդ գործարքից հետո Activision Blizzard-ը դառնում է խաղային ցանցի հսկաներից մեկը՝ ամսական ավելի քան կես միլիարդ օգտատերերով:
Կարդալ ավելին
Call Of Duty: Black Ops 3 խաղի թողարկման ամսաթիվը, թրեյլերն ու համակարգչային պարամետրերը

Call Of Duty: Black Ops 3 խաղի թողարկման ամսաթիվը, թրեյլերն ու համակարգչային պարամետրերը


Call Of Duty խաղի հերթական մասը թողարկվելու է ս.թ. նոյեմբերին: Այն հասանելի է լինելու PC, PS4 և Xbox One սարքերի վրա: 



Call Of Duty: Black Ops 3 խաղը չի պահանջելու գերհզոր համակարգիչներ և աշխատելու է հետևյալ պարամետրով համակարգիչների վրա`


Կարդալ ավելին