Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Cortana ձայնային օգնականը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերում

Cortana ձայնային օգնականը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերում

Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Cortana ձայնային օգնականին iOS և Android համակարգեր տեղափոխելու մասին: Ըստ Microsoft-ի` այդ օպերացիոն համակարգերի համար կթողարկվի հավելված, որը կապահովի Cortana-ի աշխատանքը և ոչնչով չի տարբերվի Windows-ում առկա Cortana-ից: Android-ի օգտատերերը կարող են փորձել այս նոր հավելվածը մի քանի շաբաթից, իսկ iOS-ի օգտատերերը՝ տարվա վերջում: Microsoft-ը այս կերպ շարունակում է իր նոր մարտավարությունը և իր ծառայությունները հասանելի է դարձնում նաև iOS և Android համակարգերի վրա:
Կարդալ ավելին
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Windows 10-ի Spartan դիտարկչի աշխատանքը

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Windows 10-ի Spartan դիտարկչի աշխատանքը



Ս.թ. հունվարին Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ը և Spartan ինտերնետ դիտարկիչը: Այնուհետև օգտատերերին հնարավորություն տրվեց փորձարկել Windows 10-ը, իսկ ահա Spartan ինտերնետ դիտարկչի ոչ մի տարբերակ առայժմ հասանելի չի օգտատերերի համար: Սպասվում է, որ այն կհայտնվի Windows 10-ի հաջորդ մեծ թարմացման ժամանակ, որը տեղի կունենա այս ամսվա վերջում: Իսկ մինչ այդ ինտերնետում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Spartan դիտարկչի և Cortana ձայնային օգնականի համատեղ աշխատանքը:

Կարդալ ավելին
Windows 10-ի վերջնական տարբերակը կներառի Cortana ձայնային օգնականի ծառայությունը (Տեսանյութ)

Windows 10-ի վերջնական տարբերակը կներառի Cortana ձայնային օգնականի ծառայությունը (Տեսանյութ)


Microsoft-ը պատրաստվում է հունվարին ներկայացնել Windows 10-ի մի շարք ֆունկցիաներ, սակայն որոշ տվյալներ արդեն հայտնվել են համացանցում:  Մասնավորապես հայտնի է դարձել, որ Windows 10-ի վերջնական տարբերակը կներառի Cortana ձայնային օգնականին: Հիշեցնեմ, որ այս համակարգը ներառված է Windows Phone օպերացիոն համակարգերում և հանդիսանում է Apple-ի Siri համակարգը կրկնօրինակը:



Ներկայացված տեսանյութից պարզ է դառնում, որ Window 10-ի Cortana համակարգում կներառվեն Windows Phone-ի համար նախատեսված այդ համակարգի գրեթե բոլոր ֆունկցիաները: Օրինակ հնարավոր կլինի դրա միջոցով կատարել զանգել, ստեղծել հիշեցումներ օրացույցի վրա, տեսնել մոտակայքում գտնվող ռեստորաններ, իմանալ եղանակի տեսությունը և այլն:
Կարդալ ավելին
Հերթական գովազդում Microsoft-ը ծաղրում է Apple-ի Siri համակարգին

Հերթական գովազդում Microsoft-ը ծաղրում է Apple-ի Siri համակարգին


Microsoft-ը շարունակում է իր գովազդներում ծաղրել Apple-ի արտադրանքներին: Այս անգամ հերթը հասավ Siri համակարգին: Հերթական գովազդային հոլովակի մեջ զրուցում են Microsoft-ին պատկանող Cortana և Apple-ի Siri ձայնային համակարգերը: Զրույցի թեման  HTC One (M8) սմարթֆոնի գեղեցիկ ու հարմար պատյանն է:



Երկրորդ գովազդային հոլովակում Microsoft Lumia 830 սմարթֆոնը պարզում է, որ նոր iPhone 6 Plus-ի միակ առավելությունը մեծ էկրանն է:

Կարդալ ավելին