Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Cyberpunk 2077 խաղն արդեն հասանելի է Mac-երի համար

Cyberpunk 2077 խաղն արդեն հասանելի է Mac-երի համար

Լեհական CD Projekt RED ընկերության կողմից թողարկված Cyberpunk 2077 խաղն արդեն հասանելի է նաև Mac-երի համար: Խաղում առկա է For this Mac կարգավորում, որը ձեր Mac-ի տեխնիկական պարամետրերից կախված ավտոմատ կարգավորում է խաղի պարամետրերը: 

Mac-ի համար խաղը հասանելի է Steam, EGS, App Store և GOG հարթակներում: Հիշեցնեմ, որ Windows-ի և խաղային կոսնոլների համար խաղը թողարկվել էր 2020թ.-ին:

Կարդալ ավելին
Վերջապես CyberPunk 2077 խաղը վերադարձավ PlayStation Store

Վերջապես CyberPunk 2077 խաղը վերադարձավ PlayStation Store

Cyberpunk 2077 խաղը վերջապես վերադարձավ PlayStation Store և հասանելի է ինչպես PS4, այնպես էլ PS5 կոնսոլների համար: Այնուամենայնիվ Sony ընկերությունը խորհուրդ է տալիս այն խաղալ PlayStation 5-ով կամ PS4 Pro-ով, քանի որ PS4-ի դեպքում կարող են լինել արագագործության խնդիրներ: Հիշեցնեմ, որ 2020թ. դեկտեմբերին այս խաղը ջնջվեց PS Store-ից (այս ընթացքում վաճառվում էր միայն սկավառակով), քանի որ այնտեղ առկա էին մեծ քանակով ծրագրային սխալներ: Խաղի հիմնադիր CD Projekt-ը նույնիսկ օգտատերերին առաջարկեց վերադարձնել խաղը և հետ ստանալ գումարը: Նշեմ, որ նոր սերնդի կոնսոլների համար ադապտացված Cyberpunk 2077 խաղը հավանաբար կթողարկվի 2021թ. երկրորդ կեսին:

Կարդալ ավելին
Ներկայացվեց Cyberpunk 2077 խաղի նոր թրեյլերն ու գեյմփլեյը

Ներկայացվեց Cyberpunk 2077 խաղի նոր թրեյլերն ու գեյմփլեյը


CD Projekt RED անկացրեց օնլայն միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց Cyberpunk 2077 խաղի նոր թրեյլերը, գեյմփլեյի մասին ինֆորմացիա և Cyberpunk Edgerunners անիմե սերիալը:



Խաղում լինելու է «Բռենդայսի մեխանիկա» գործառույթը, որի միջոցով խաղի հերոսը կարողանում է «սուզվել» այլ հերոսի հիշողության մեջ:



Հիշեցնեմ, որ խաղի թողարկման ամսաթիվը մի քանի անգամ փոխվել է: Այս պահին նախատեսված է, որ խաղը կթողարկվի նոյեմբերի 19-ին:



Կարդալ ավելին