Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Պուտինի դղյակը 1:1 մասշտաբով կառուցել են Minecraft խաղում, ինչպես նաև Microsoft Flight Simulator-ով հետևել են վերևից (վիդեո)

Պուտինի դղյակը 1:1 մասշտաբով կառուցել են Minecraft խաղում, ինչպես նաև Microsoft Flight Simulator-ով հետևել են վերևից (վիդեո)

TeamCIS ընկերությունը Minecraft-ում 1:1 մասշտաբով կառուցել է Կրասնոդարի երկրամասում գտնվող Պուտինի դղյակը: Ընդ որում կառուցվել է ոչ միայն արտաքին շենքը, այլև ներսի սենյակներն ու կահավորումը: 

Վերջերս խաղասերների մեկը Microsoft Flight Simulator-ով ինքնաթիռից հետևել է այս դղյակին: Նշեմ, որ այս խաղում դետալիզացիան ավելի լավն է, քան օրինակ Yandex-ի քարտեզում:

Կարդալ ավելին
Minecraft խաղում հնարավոր է ստեղծել Windows 95-ով (կամ այլ համակարգով) աշխատող համակարգիչ

Minecraft խաղում հնարավոր է ստեղծել Windows 95-ով (կամ այլ համակարգով) աշխատող համակարգիչ


Minecraft խաղի համար հասանելի է դարձել VM Computers մոդը, որի միջոցով հնարավոր է Minecraft խաղում հավաքել վիրտուալ Windows 95-ով կամ այլ օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչ: Օպերացիոն համակարգերը աշխատացնելու համար օգտագործվում է անվճար VirtualBox ծրագիրը: 


Minecraft-ի այս նոր մոդը շտապել են փորձարկել բազմաթիվ օգտատերեր և այդ փորձարկումներից մեկում օգտատերը տեղադրել է Windows 95 օպերացիոն համակարգ և դրա վրա աշխատացրել է օրիգինալ Doom խաղը:

Կարդալ ավելին
Ճապոնիայի դպրոցներից մեկի շրջանավարտները վերջին զանգն արել են Minecraft խաղում

Ճապոնիայի դպրոցներից մեկի շրջանավարտները վերջին զանգն արել են Minecraft խաղում


COVID-19 վիրուսի պատճառով Ճապոնիայում դպրոցները շուտ են փակվել, այդ պատճառով դպրոցներից մեկի շրջանավարտները որոշել են հավաքվել Minecraft խաղում և վիրտուալ անել իրենց վերջին զանգը:

Կարդալ ավելին
Minecraft-ով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթն ավարտվել է: Հայտնի են հաղթողները

Minecraft-ով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթն ավարտվել է: Հայտնի են հաղթողները


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի պաշտոնական էջում շաբաթներ առաջ առաջարկել էր օգտատերերին Minecraft-ով ստեղծել ՀՀ տեսարժան վայրերը: Բազմաթիվ օգտատերեր արձագանքել էին այս մրցույթին և Թվիթերում տեղադրել էին իրենց աշխատանքները: Այսպիսով, մրցույթում հաղթել են @NQRMAN, @AppelJerrit և @PaulThe51 օգտատերերը, որոնք որպես նվեր ստացել են Steam-ի քարտ:


@NQRMAN-ստեղծած մոդելը



@AppelJerrit-ի ստեղծած մոդելը



@PaulThe51-ի ստեղծած մոդելը



Ներկայացնում եմ նաև այս մրցույթի աշխատանքներից մի քանիսը: Բոլոր աշխատանքները կարող եք տեսնել այստեղ















Կարդալ ավելին
ՀՀ ԱԳՆ-ն Minecraft խաղով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթ է կազմակերպել

ՀՀ ԱԳՆ-ն Minecraft խաղով ՀՀ տեսարժան վայրերը պատրաստելու մրցույթ է կազմակերպել


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի պաշտոնական էջում առաջարկում է օգտատերերին Minecraft-ով ստեղծել ՀՀ տեսարժան վայրերը: Գրառմանը կցված է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ՀՀ ԱԳՆ-ի շենքի Minecraft-ի մոդելը: Նշվում է նաև, որ հաղթողը ՀՀ ԱԳՆ-ի կողմից կստանա հատուկ մրցանակ: 


Որոշ օգտատերեր արդեն իրենց ստեղծածները տեղադրել այս այդ գրառման մեկնաբանություններում:
Կարդալ ավելին
LEGO ընկերությունը ստեղծել է Minecraft-ի նման խաղ

LEGO ընկերությունը ստեղծել է Minecraft-ի նման խաղ


LEGO ընկերությունը ստեղծել է LEGO Worlds անվանումով խաղ, որը շատ նման է հայտնի Minecraft խաղին: LEGO Worlds խաղում խորանարդների փոխարեն օգտագործվում են LEGO-ի կոնստուկցիաների էլեմենտներ: Խաղի ստեղծողները խոստանում են տարբեր առարկաներ ստեղծելու համար բազմաթիվ գործիքներ, կերպարներ և տրանսպորտային միջոցներ: 



LEGO Worlds խաղն արդեն վաճառվում է Steam Early Access-ում և արժի 14,99$: Խաղի վերջնական տարբերակի թողարկման ամսաթվի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Կարդալ ավելին