Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ֆայլերի փոխանակման հետ կապված փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում

Ֆայլերի փոխանակման հետ կապված փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում




Skype ծրագրի նոր տարբերակում կատարվել է ֆայլերի փոխանակման հետ կապված կարևոր փոփոխություն: Այժմ ուղարկվող ֆայլերը 30 օր ժամկետով պահպանվում են սերվերների վրա և դրանք հնարավոր է ներբեռնել ցանկացած սարքով:



Հատկանշական է, որ այդ ֆայլերը այլ սարքերի վրա հասանելի են լինելու նաև ուղարկողի համար, ինչն անշուշտ շատ օգտակար ֆունկցիա է: Մյուս փոփոխությունն այն է, որ ինչ-որ պատճառներով ընդհատված ներբեռնումները հետագայում ավտոմատ վերականգնվում են:



Նշվում է նաև, որ այսուհետ ուղարկվող ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 100 Մբ-ը: Այս սահմանաչափը գերազանցող ֆայլերի դեպքում Microsoft-ը առաջարկում է օգտվել OneDrive-ից:
Կարդալ ավելին
Microsoft-ը Dropbox-ի օգտատերերին նվիրում է 100Գբ ազատ ծավալ OneDrive-ի վրա: Ինչպես ստանալ նվերը

Microsoft-ը Dropbox-ի օգտատերերին նվիրում է 100Գբ ազատ ծավալ OneDrive-ի վրա: Ինչպես ստանալ նվերը


Microsoft-ը ջանք ու եռանդ չի խնայում OneDrive ամպային ծառայությունի օգտատերերի թիվը մեծացնելու համար և վերջերս սկսել է իր օգտատերերին հաճախակի նվիրել անվճար ամպային ծավալներ: Այս անգամ Microsoft-ը 100Գբ ծավալ կնվիրի այն մարդկանց, ովքեր բացեն այս հղումը, մուտք գործեն իրենց OneDrive-ի և Dropbox-ի հաշիվներն ու փորձնական ֆայլ պահպանել Dropbox-ի վրա: Ճիշտն ասած ինձ համար առայժմ հարցական է, թե ինչու է Microsoft-ը փորձում Dropbox-ի հաշվին OneDrive-ում նվերներ անել, քանի որ այս երկու ծառայությունները մրցակիցներ են: Վերջում նշեմ, որ նվերի տեսքով ստացած 100Գբ ազատ ծավալը մեկ տարի ժամկետով է:

Կարդալ ավելին
Microsoft-ն այժմ տրամադրելու է 15 Գբ ազատ ծավալ, իսկ լրացուցիչ ծավալների գները 70%-ով նվազել են

Microsoft-ն այժմ տրամադրելու է 15 Գբ ազատ ծավալ, իսկ լրացուցիչ ծավալների գները 70%-ով նվազել են

Այս տարվա գարնանը Google-ը մի քանի անգամ նվազեցրեց Google Drive-ում լրացուցիչ ծավալ ունենալու համար վճարվող գումարի չափը և այժմ հերթը հասավ Microsoft-ի OneDrive ծառայությանը: Microsoft ընկերությունը այսուհետ OneDrive ծառայությունում անվճար կտրամադրի 15 Գբ ծավալ (նախկինում 7Գբ էր): Նշեմ, որ Google Drive-ում նույնպես անվճար հասանելի է այդքան ծավալ: Նշվում է նաև, որ Office 365 ծառայության բաժանորդները անվճար կստանան ևս 1 տեռաբայթ անվճար ծավալ (նախկինում 20 Գբ էր): Սակայն OneDrive-ի հետ կապված նորություններն այսքանով չեն ավարտվում: 100 Գբ-անոց ծավալն այժմ ամսական կարժենա 1.99 դոլար (նախկինում 7.49 էր): Իսկ ամսական 3,99 դոլարով օգտատերերը կարող են ստանալ 200 Գբ ծավալ (նախկինում 11,49 էր):  OneDrive ծառայության  այս նորություններն ու փոփոխությունները վերաբերվում են ինչպես հին, այնպես էլ նոր օգտատերերին

Կարդալ ավելին
Թողարկվեց Office Online ծրագրային փաթեթը Google Chrome-ի համար

Թողարկվեց Office Online ծրագրային փաթեթը Google Chrome-ի համար



Microsoft ընկերությունը Chrome Web Store-ում տեղադրել է Office Online փաթեթը, որը հնարավոր է տեղադրել Google Chrome-ի վրա և մի քլիքով բացել Office-ի օնլայն տարբերակը: Ֆունկցիոնալ առումով Google Chrome-ի վրա տեղադրվող այս ծրագիրն իրենից ներկայացնում է հասարակ հղում դեպի Office Online-ի համապատասխան ծրագրի կայք: Տվյալ պահին հասանելի են Word Online, Excel Online, OneNote Online և PowerPoint Online ծրագրերը: Փաթեթն ամբողջական դարձնելու համար կարող եք տեղադրել նաև OnDrive ամպային ու Outlook.com փոստային ծառայությունների հավելվածները:


Բացի Chrome Web Store-ում Office Online փաթեթի տեղադրումից, Microsoft-ը կատարել է մի շարք թարմացումներ այդ ծրագրերում: Օրինակ OneNote Online ծրագրում ավելացել է տպելու հնարավորություն, իսկ PowerPoint Onlin-ում հայտնվել է թարմացված տեքստային խմբագրիչ:


Հիշեցնեմ, որ Chrome Web Store-ից կարող եք ներբեռնել և Google Chrome-ի վրա տեղադրել նաև Armblog.net-ի ծրագիրը:

Կարդալ ավելին
Microsoft SkyDrive ծառայությունն այժմ կոչվում է OneDrive

Microsoft SkyDrive ծառայությունն այժմ կոչվում է OneDrive


Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Microsoft ընկերությունը վերջերս խնդիրների մեջ էր հայտնվել իր SkyDrive ամպային ծառայության մեծ Sky բառի օգտագործման համար: Այսպիսով Microsoft-ը որոշեց անվանափոխել այդ ծառայությունը և այն այժմ կոչվում է OneDrive: Բացի դրանից, Microsoft-ը թարմացրել է նաև այդ ծառայության հավելվածը Android համակարգի համար: Այսուհետ Android-ի օգտատերերը կարող են օգտվել պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով նկարահանած ցանկացած լուսանկարի կամ վիդեոյի ավոմատ սինխրոնիզացիայի ֆունկցիայից: Նշեմ, որ այս ֆունկցիան շուտվանից արդեն հասանելի էր iOS համակարգի համար նախատեսված հավելվածում: 


Նոր OneDrive ծառայության հետ մեկտեղ Microsoft-ը ներկայացրեց նոր ամսական սակագներ հավելյար ծավալի ձեռք բերելու համար՝ $4,49-ից մինչև $11,49: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հասանելի 7Գբ ծավալին կարելի է ավելացնել ևս 8ԳԲ ազատ ծավալ: Մասնավորապես 5Գբ կարելի է ավելացնել այլ մարդկանց հրավիրելով: Յուրաքանչյուր հրավիրած մարդու դիմաց կարող եք ստանալ 500Մբ ազատ ծավալ (առավելագույնը 10 մարդ): Եվս 3Գբ կարելի է ստանալ անվճար, եթե օգտվեք iOS, Android կամ Windows Phone համակարգերի վրա օգտվեք լուսանկարների ավտոմատ վերբեռնման ֆունկցիայից: Եթե նախկինում չեք գրանցվել այս ծառայությունում և ցանկանում եք գրանցվել, ապա սեղմեք այստեղ:
Կարդալ ավելին