Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Hyundai-ն ավարտեց Boston Dynamics-ը գնելու գործընթացը

Hyundai-ն ավարտեց Boston Dynamics-ը գնելու գործընթացը

Hyundai ընկերությունն այսօր պաշտոնապես դարձավ ռոբոտներ արտադրող Boston Dynamics-ի հիմնական սեփականատերը: Գործարքի գինը կազմել է 1.1 միլիարդ դոլար: Այսպիսով Hyundai-ին է պատկանելու Boston Dynamics-ի բաժնեմասերի 80%-ը, իսկ մնացած 20%-ը՝ Softbank-ին, որը 2017թ. գնել էր Boston Dynamics-ը Google-ից: Նշեմ, որ այս գործարքի մասին հաղորդվել էր դեռևս 2020թ. դեկտեմբերին:

Կարդալ ավելին
Այս կայքով կարող եք հեռակա կառավարել իրական Spot ռոբոտի

Այս կայքով կարող եք հեռակա կառավարել իրական Spot ռոբոտի

Համակարգերի ավտոմատացմամբ զբաղվող Formant ընկերությունը ստեղծել է հետաքրքիր կայք, որտեղ օգտատերերը կարող են հեռակա կարգով կառավարել իրական Spot ռոբոտին: 

Քանի որ կառավարվող ռոբոտն իրական է, այդ պատճառով միաժամանակ այն կարող է կառավարել մի օգտատեր: Կայքը բացելուց հետո պետք է սեղմեք համապատասխան կոճակի վրա և հերթագրվեք: 


Այնուհետև կայքը ցույց կտա հերթում սպասողների քանակն ու սպասելու ժամանակը: Հերթը հասնելուն պես կարող եք ստեղնաշարով կամ վիրտուալ ջոյստիկով կառավարել ռոբոտին կարճ ժամանակով: Վերջում կարող եք ձայնագրված տեսանյութը տարածել սոցցանցերում:

Կարդալ ավելին
Չինացիները ներկայացրեցին Boston Dynamics-ի Spot ռոբոտի 30 անգամ էժան մրցակցին (վիդեո)

Չինացիները ներկայացրեցին Boston Dynamics-ի Spot ռոբոտի 30 անգամ էժան մրցակցին (վիդեո)


Չինական Welian ընկերությունը ներկայացրեց AlphaDog ռոբոտը, որը հանդիսանում է Boston Dynamics-ի հայտնի Spot ռոբոտի նմանակը: Ռոբոտը զարգացնում է մինչև 16 կմ/ժ արագություն, պահպանում է հավասարակշռությունը, եթե ոտքով հարվածես, գնահատում է ճանապարհն ու միջավայրը ու որոշումներ կայացնում: 


Ռոբոտը 5G ցանցով կարաող է նաև աշխատել ինքնուրույն: Boston Dynamics-ի ռոբոտից այս չինական նոր ռոբոտը տարբերվում է միայն շատ ցածր գնով՝ 2400$: Հիշեցնեմ, որ Boston Dynamics-ի Spot ռոբոտն արժի 74500$:
Կարդալ ավելին
Boston Dynamics-ը ցուցադրեց Spot ռոբոտի նոր «ձեռքը» (վիդեո)

Boston Dynamics-ը ցուցադրեց Spot ռոբոտի նոր «ձեռքը» (վիդեո)

Boston Dynamics ընկերությունը հրապարակել է նոր տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է Spot ռոբոտի «ձեռքը»: Ռոբոտն իր նոր ձեռքով կարողանում է հավաքել շրջակա միջավայրի աղբը, սեղմել կոճակներ, փորձել հողը, նկարել կավիճով, բացել դռներ և այլն: Հիշեցնեմ, որ այս ռոբոտներն արդեն զանգվածային արտադրության են հանված:

Կարդալ ավելին