Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
SOPA օրինագծի ընդունման դեպքում ինտերնետն ամբողջովին կիմաստազրկվի

SOPA օրինագծի ընդունման դեպքում ինտերնետն ամբողջովին կիմաստազրկվի



ԱՄՆ-ի սենատում այս օրերին քննարկվում են մեզ՝ ինտերնետ օգտագործողներիս համար չափազանց կարևոր օրինագիծ, որի ընդունման դեպքում ինտերնետը կիմաստազրկվի: Բանը կայանում է նրանում, որ SOPA (Stop Online Piracy Act - դադարեցրեք օնլայն ծովահենությունը)  օրինագծի ընդունման դեպքում իշխանությունները իրավունք կունենան ինտերնետ պրովայդերներից պահանջել արգելափակել այն կայքերը, որոնք պարունակում են անօրինական բովանդակություն, հեղինակային իրավունքները խախտող ռեսուրսներ, կամ պարզապես այդպիսի ռեսուրսների վրա հասցեներ: Օրենքն առնչվում է ոչ միայն թվային բովանդակությանը, այլև ինտերնետով վաճառվող ցանկացած ապրանքին: SOPA-ից կարող են տուժել համարյա բոլոր հայտնի կայքերը (օր. Youtube-ը կամ Wikipedia-ն): Օրինագծի հաստատման դեպքում կդադարեն գործել նաև Torrent կայքերը: SOPA օրինագծի դեմ եմ արտահայտվել Facebook, Google, Twitter, Wikipedia, Mozilla, eBay, LinkedIn, Yahoo, GoDaddy և այլ ինտերնետ հսկաները: 


Wikipedia կայքը այսօր փակվել է՝ իր բողոքն արտահայտելով այդ օրենքի դեմ: Օրինագծի դեմ է արտահայտվել նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքի էջում:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գուրգեն Սերոբյանը

Կարդալ ավելին
Ինչ գույնի կլինեն ձեր երեխաների աչքերը

Ինչ գույնի կլինեն ձեր երեխաների աչքերը

Ինտերնետում վերջերս հայնտնաբերեցի այսպիսի լուսանկար, որը կազմված է վիճակագրական տվյալների և հարաբերության տեսության հիման վրա:
Կարդալ ավելին
Հետաքրքիր անիմացիա: Հավատ

Հետաքրքիր անիմացիա: Հավատ

Կարդալ ավելին
Հետաքրքիր ծառայություն Յութուբում: Slam

Հետաքրքիր ծառայություն Յութուբում: Slam



Եթե շատ ժամանակ եք անցկացնում Youtube կայքում, ապա կարող եք օգտվել YouTube Slam ծառայությունից: Դրա միջոցով օգտագործողներին հնարավորություն է տրվում քվեարկել առաջադրված հոլովակներից որևէ մեկի համար։ Իրար հետ մրցակցող վիդեոները դասակարգված են ըստ կատեգորիաների: Քվեարկելով որևէ հոլովակի համար՝ օգտագործողները վաստակում են միավորներ։ Այսինքն Slam-ի միջոցով մրցում են ոչ միայն հոլովակները, այլև օգտագործողները: Հարցման արդյունքում հաղթող ճանաճվող տեսահոլովակը հավելյալ միավորներ է շնորհում օգտագործողներին։ Այս միավորների շնորհիվ ձևավորվում է օգտագործողների վարկանիշային աղյուսակը: Եթե ցուցադրվող տեսահոլովակներից ոչ մեկը չեք հավանում, ապա կարող եք սեղմել skip կոճակը և անցնել տեսնել տեսահոլովակների հաջթորդ զույգը:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վազգենը
Կարդալ ավելին
Նոր ֆունկցիա Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում

Նոր ֆունկցիա Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում



Օդնոկլասնիկի կայքում վերջերս ավելացել են մի շարք նոր ֆունկցիաներ: Այդ Ֆունկցիաներից մեկը ակտիվացնելու դեպքում Сейчас на сайте բաժնում չեք հայտնվի: Նշեմ նաև, որ այս ծառայությունը անվճար է


Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել: Եթե չեք ցանկանում բացել Ձեր պրոֆիլը, ապա խորհուրդ կտամ այս հնարքը չկիրառել:

Ակտիվացնելու համար
1.Սեղմեք այստեղ
2.Показывать меня в разделе «Сейчас на сайте» պարամետրը նշեք Нет: Այնուհետև սեղմեք Сохранить:





Նշեմ նաև, որ կարգավորումների էջում կարող եք ընտրել միշտ շարք օգտակար փոփոխություններ: Օրինակ ընտրեք այնպիսի կարգավորումներ, որ ընկերներից բացի այլ մարդիկ չկարողանան տեսնել Ձեր տարիքը, խաղերը, խմբերը և այլ տվյալներ:
Կարդալ ավելին
Սենյակից դուրս գալու հերթական դժվար խաղը

Սենյակից դուրս գալու հերթական դժվար խաղը


Ձեզ եմ ներկայացնում սենյակից դուրս գալու հերթական խաղը: Փորձեք ինքնուրույն գտնել խաղի գաղտնիքները և դուրս գալ սենյակից: Դուրս եկողները կարող են հուշումներ գրել մեկնաբանություններում:

Կարդալ ավելին
Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ

Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ



Հունվարի 18-ին եւ 25-ին ականատես կլինենք «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայություններին: Հիշեցնեմ, որ անցած մրցաշրջանում այս երկու թիմերը հանդիպել են յոթ սուպեր կլասիկոներում: Այս մրցաշրջանում թիմերը արդեն հանդիպել են մեկ անգամ Իսպանիայի առաջնությունում: Այս հանդիպումների շարքը կշարունակվի արդեն այս տարվա Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Ռեալը 1/8-րդ եզրափակիչում հաղթահարեց Մալագայի արգելքը, իսկ Բարսելոնան Օսասունայի: Այսպիսով մոտակա 15 օրվա ընթացքում ականատես ենք լինելու երկու Սուպեր կլասիկոների:

Ռեալ Մադրիդ - Բարսելոնա   18.01.12թ.
Բարսելոնա - Ռեալ Մադրիդ    25.01.12թ.
Կարդալ ավելին
Գտեք և ջնջեք միևնույն լուսանկարները համակարգչի հիշողությունից

Գտեք և ջնջեք միևնույն լուսանկարները համակարգչի հիշողությունից



Եթե Ձեր համակարգչի մեջ ունեք տարբեր բնույթի բազմաթիվ լուսանկարներ և միևնույն նկարից շփոթմամբ տեղադրել եք մի քանի թղթապանակներում, ապա այս ծրագրի միջոցով կարող եք ազատվել լուսանկարների կրկնօրինակներից: Սակայն ծրագիրը օգտագործելուց եղեք ուշադիր, քանի որ այն առաջարկում է ջնջել նաև միատեսակ նկարները, այսինքն նույնը չեն, բայց ինչ-որ չափով իրար նման են:

1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Սեղմեք նկարում նշված կոճակը և ընտրեք այն թղթապանակը, որը ուզում եք ստուգել: Ծրագրի որոնելու է միայն BMP և JPEG ֆայլերը, սակայն կարգավորումներից կարող եք միացնել նաև GIf և PNG ֆայլերը:


3.Սեղմեք Start Search կոճակը
4.Գործողության ավարտից հետո ծրագիրը ցուցադրում է միևնույն լուսանկարները և առաջարկում է տեղափոխել կամ ջնջել դրանք:
Կարդալ ավելին