Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչպես ստանալ ՀՀ դրոշը Գուգլի շնորհիվ

Ինչպես ստանալ ՀՀ դրոշը Գուգլի շնորհիվ



Ինչպես գիտեք, Գուգլը հնարավորություն է տալիս որոնման միջոցով կառուցել տարբեր գրաֆիկներ: Երբ որոնման դաշտում գրում եք որևէ մաթեմատիկական ֆունկցիա, այդ դեպքում Google-ը փորձում է կառուցել ֆունկցիայի գրաֆիկը: Նախորդ նյութերում այս մեթոդով արդեն պատկերել ենք սիրտ և Batman-ի նշանը: Այս անգամ տեսնենք, թե ինչպես ստանալ ՀՀ դրոշը:

1. Այցելեք Google.ru

2. Որոնեք՝ cos(2000 x)+2, cos(2000 x)+4, cos(2000 x)

3. Դրոշը ավելի գեղեցիկ տեսնելու համար սեղմեք գրաֆիկի վրա գտնվող "-" նշանը:

Տեղեկացրեց՝ Ռուբեն Եդիգարյանը
Կարդալ ավելին
Այսօր Պի թվի միջազգային օրն է

Այսօր Պի թվի միջազգային օրն է

Մարտի 14-ը նշվում է որպես π (Պի) թվի միջազգային օր: Այդ փաստը պայմանավորված է նրանով, որ Պի թվի արժեքը սկսվում է հետևյալ հաջորդականությամբ՝ 3,1415926..., այսինքն Պի թվի օրը նշվում է ամեն տարվա 3-րդ ամսի 14-րդ օրը, ժամը 1:59:26-ին: Տոնի հիմնադիրը համարվում է ամերիկացի ֆիզիկ Լարի Շոուն, ով առաջարկել է այդ օրը միմյանց նվիրել թխվածքներ (pie), որոնց վրա պատկերված է π թիվը:
Կարդալ ավելին
Միացնել "Ամենակարողի" ռեժիմը Windows 8-ում

Միացնել "Ամենակարողի" ռեժիմը Windows 8-ում




Բլոգում մի անգամ արդեն գրել եմ, որ Windows 7-ում կա մի ռեժիմ, որը թույլ է տալիս կատարել բոլոր թաքնված և բացահայտ կարգավորումները մեկ վայրում: Այդ նույն ռեժիմը գոյություն ունի նաև Windows 8-ում:

1.Ստեղծել նոր թղթապանակ

2.Վերանվանեք այդ թղթապանակը՝
GodMode.{ED7BA470-8E54-465E-825C-99712043E01C}

3. Բացեք այդ թղթապանակը և կտեսնեք այդ ռեժիմը:
Կարդալ ավելին
Ինչպես ստեղծել գաղտնաբառով պաշտպանված թղթապանակ՝ առանց ծրագրերի օգտագործման

Ինչպես ստեղծել գաղտնաբառով պաշտպանված թղթապանակ՝ առանց ծրագրերի օգտագործման


Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք գաղտնաբառ դնել թղթապանակների վրա, կամ ամբողությամբ դրանք թաքցնել: Սակայն նմանատիպ ծրագրերի տեղադրումը և կարգավորումը համակարգչի մեջ երկար ժամանակ է խլում: Այդ պատճառով տեսնենք, թե ինչպես է դա հնարավոր անել առանց ավելորդ ծրագրերի օգտագործման:

1. էկրանի վրա ստեղծեք նոր թղթապանակ: 
2. Այդ թղթապանակում ստեղծեք նոր տեքստային ֆայլ:


3. Բացեք այդ տեքստային ֆայլը և գրեք՝

cls
@ECHO OFF
title Folder Private
if EXIST "HTG Locker" goto UNLOCK
if NOT EXIST Private goto MDLOCKER
:CONFIRM
echo Are you sure you want to lock the folder(Y/N)
set/p "cho=>"
if %cho%==Y goto LOCK
if %cho%==y goto LOCK
if %cho%==n goto END
if %cho%==N goto END
echo Invalid choice.
goto CONFIRM
:LOCK
ren Private "HTG Locker"
attrib +h +s "HTG Locker"
echo Folder locked
goto End
:UNLOCK
echo Enter password to unlock folder
set/p "pass=>"
if NOT %pass%== PASSWORD_GOES_HERE goto FAIL
attrib -h -s "HTG Locker"
ren "HTG Locker" Private
echo Folder Unlocked successfully
goto End
:FAIL
echo Invalid password
goto end
:MDLOCKER
md Private
echo Private created successfully
goto End
:End


4. Կարմիրով նշված հատվածի (PASSWORD_GOES_HERE) փոխարեն գրեք Ձեր գաղտնաբառը:


5. Պահպանեք ֆայլը locker.bat անունով:




6. Թղթապանակի մեջ այժմ պետք է լինի 2 ֆայլ: Կարող եք ջնջեք տեքստային ֆայլը:


7. Աշխատացրեք locker.bat ֆայլը: Արդյունքում կստեղծվի նոր թղթապանակ  Private անունով:


8. Նորից աշխատացրեք locker.bat ֆայլը, սեղմեք Y ու հաստատեք (Enter):


9. Արդյունքում Private թղթապանակը կանհայտանա:

10. Նորից բացեք locker.bat ֆայլը, հավաքեք գաղտնաբառը և թաքնված թղթապանակը կհայտնվի:

Փաստորեն ֆայլեր պահելու համար անհրաժեշտ է դրանք տեղադրել Private թղթապանակի մեջ, աշխատացնել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը: Հետագայում դրանք նորից տեսնելու համար անհրաժեշտ է կրկին բացել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը:


Ինչ է անում այս ծրագիրը:
Այս ծրագիրը իրականում թաքնցում է թղթապանակը հետևյալ մեթոդով: Այն թղթապանակը դարձնում է համակարգային ֆայլ (System File),




որը չի երևում օգտագործողների մոտ այն դեպքում, երբ Windows-ը կարգավորված է այնպես, որ համակարգային ֆայլերը չերևան:

Կարդալ ավելին
Android Market-ի փոխարեն Google Play

Android Market-ի փոխարեն Google Play

Android հեռախոսների համար նախատեսված ծրագրերի ու խաղերի ամենահայտնի կայքի հասցեն ու անվանումը փոխվել է: Android Market-ի փոխարեն Google-ը թողարկել է նոր ծառայություն, որտեղից կարող եք ներբեռնել խաղեր, ծրագրեր, գրքեր, երգեր, տեսահոլովակներ և այլ օգտակար ֆայլեր Android հեռախոսների համար:  Ծառայությունը կոչվում է Google Play և այժմ աշխատում է բետա տարբերակով, այդ պատճառով որոշ բաժիններ դեռ անհասանելի են:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վահե Փահլեվանյանը

Կարդալ ավելին
Mass Effect 3 (2012)

Mass Effect 3 (2012)


Խաղի նվազագույն պահանջները՝
Պրոցեսոր: Intel Pentium Core 2 Duo կամ AMD Athlon X2
Օպերատիվ հիշողություն: 2 Гб
Վիդեոքարտ:  256 МБ
Ազատ ծավալ կոշտ սկավառակի վրա: 10 Гб


Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Կարդալ ավելին
Ինչպես թվերի միջոցով նկարել դեմքեր

Ինչպես թվերի միջոցով նկարել դեմքեր






Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց iPad 3-ը

Apple-ը ներկայացրեց iPad 3-ը


Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝

A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:

Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:

Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է:  Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:



Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:

Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:

Չափսեր և քաշ
Մարտկոցի փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը  25 գրամով շատացել է և այժմ կազմում է 635 գրամ:

Գին
3-րդ սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի: ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:

   Wi-Fi                    Wi-Fi + 4G
$499 -16GB            $629 -16GB 
$599 -32GB            $729 -32GB
$699 -64GB            $829 -64GB

Կարդալ ավելին
Շնորհավոր մարտի 8

Շնորհավոր մարտի 8

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։


Սիրով՝ Armblog.net
Կարդալ ավելին