Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչպես հեռակառավարել անհատական համակարգիչը iPad-ի և iPhone-ի միջոցով

Ինչպես հեռակառավարել անհատական համակարգիչը iPad-ի և iPhone-ի միջոցով



Երբեմն ստեղծվում են պարագաներ, երբ գտնվում եք հեռու տան համակարգչից և ցանկանում եք աշխատել կամ կարևոր տվյալներ որոնել այդ համակարգչի վրա: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները մեր օրերում այնքան են զարգացել, որ անհատական համակարգիչները կարող եք ղեկավարել նաև կիլոմետրերով հեռավորության վրա՝ օգտագործելով այլ համակարգիչներ կամ բջջային հեռախոսներ: Այլ համակարգչի միջոցով մյուս համակարգիչը կառավարելու մասին բլոգում արդեն խոսել եմ, այդ պատճառով այսօր կանդրադառնամ միայն iOS համակարգով աշխատող սարքերի (iPhone, iPad) միջոցով անհատական համակարգիչները հեռակառավարելուն: 

Համակարգչի կարգավորումներ

1. Այցելեք այս կայքը և գրանցվեք:
2. Ներբեռնք ծրագիրը և տեղադրեք համակարգչի վրա:
3. Տեղադրելու ընթացքում ընտրեք որևէ գաղտնաբառ:
4. Տեղադրելուց հետո բացեք ծրագիրը:

iPad/iPhone-ի կարգավորումներ:

1.Ներբեռնեք և տեղադրեք այս ծրագիրը iPad/iPhone-ի մեջ:
2.Բացեք ծրագիրը և հեռակառավարեք համակարգիչը:



Կարգավորումներից հետո ցանկացած ժամանակ կարող եք պլանշետի կամ հեռախոսի վրա բացել LogMeIn ծրագիրը ու հեռակառավարել համակարգիչը, եթե իհարկե համակարգիչը միացված է ինտերնետին և LogMeIn ծրագիրը բաց է նաև համակարգչի վրա:



Այս մեթոդով կարող եք նաև ղեկավարել համակարգիչը ցանկացած այլ համակարգչի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է մի համակարգչի վրա տեղադրել ու կարգավորել ծրագիրը, իսկ մյուս համակարգչով այցելել logmein.com և կատարել մուտք: Այսինքն ցանկացած ինտերնետ դիտարկչով կարող եք կապ հաստատել մյուս համակարգչի հետ:


Վերջում նշեմ, որ ծրագիրը հասանելի է նաև Android համակարգով աշխատող հեռախոսների ու պլանշետների վրա):
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Դավիթ Գրիգորյանը

Կարդալ ավելին
Odnoklassniki.ru կայքի հերթական բացթողումը: Ինչպես նայել լուսանկարները առանց հյուր գնալու

Odnoklassniki.ru կայքի հերթական բացթողումը: Ինչպես նայել լուսանկարները առանց հյուր գնալու

Odnoklassniki.ru սոցիալական կայքում ցանկացած օգտատիրոջ լուսանկարները նայելու համար պետք է մտնել այդ մարդու պրոֆիլ, այնուհետև սեղմել նրա լուսանկարներից որևէ մեկի վրա և նայել: Այսինքն եթե առանց հյուր գնալու միանգամից մեծացնեք նրա գլխավոր լուսանկարը, ապա այդ դեպքում չեք կարող նայել նրա մնացած լուսանկարները (սլաքները չկան): Բլոգի այցելուներից ... առաջարկել է մի տարբերակ, որի միջոցով հնարավոր է առանց հյուր գնալու դիտել տվյալ մարդու բոլոր լուսանկարները: Մեթոդը աշխատում է միայն այն դեպքում, եթե տվյալ օգտատիրոջ պրոֆիլը փակ չի և գլխավոր լուսանկարը ունի նվազագույնը մեկ Класс:

1.Մեծացրեք որևէ օգտատիրոջ գլխավոր լուսանկարը:

2.Նկարի աջ մասում կտեսնեք Класс կոճակը և այն մարդկանց քանակը, ովքեր սեղմել են այդ կոճակը:



3.Սեղմեք այդ քանակի վրա և փակեք բացված պատուհանը:


4.Փակելուց հետո կտեսնեք նկարները թերթող սլաքները:


5.Սեղմեք այդ սլաքների վրա և կտեսնեք մնացած լուսանկարները:

Տեղեկացրեց Միշա Հովհաննիսյանը
Կարդալ ավելին
Խմբակային տեսազանգեր Ֆեյսբուքում

Խմբակային տեսազանգեր Ֆեյսբուքում



Ինչպես գիտեք Google+ ցանցը հնարավորություն է տալիս կատարել խմբակային տեսազանգեր 10 անձանց միջև: Իսկ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս կատարել տեսազանգեր միայն 2 անձանց մասնակցությամբ: Ֆեյսբուքի այդ թերությունը վերացնելու համար օգնության է գալիս Social Hangouts ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս Ֆեյսբուքում կատարել տեսազանգեր առավելագույնը 20 անձանց մասնակցությամբ: Ընդ որում տեսազանգի ընթացքում կարող եք նաև ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրություններ:

1.Բացեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլը:
2.Այցելեք այստեղ:
3.Սեղմեք Go To App կոճակը:
4.Սեղմեք Start Group Video Chat կոճակը:
5.Թույլատրեք ծրագրին, որպեսզի այն կարողանա օգտագործել համակարգչին միացված տեսախցիկը և միկրոֆոնը:
6.Բացված պատուհանում նշեք այն ընկերներին, որոնք պետք է մասնակցեն ընթացիկ տեսազանգին:


Ծրագիրը մի անգամ օգտագործելուց հետո այն կհայտնվի Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլի ձախ մասում:

Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել այդ նշանի վրա ու կատարել խմբակային տեսազանգեր: Եթե խնդիրներ են առաջանում տեսախցիկի հետ կապված, ապա փորձեք այլ դիտարկիչների վրա:
Կարդալ ավելին
Հարսանեկան լուսանկարների դասական դիրքեր

Հարսանեկան լուսանկարների դասական դիրքեր




















Կարդալ ավելին
Սա Երևանն է (Տեսանյութ)

Սա Երևանն է (Տեսանյութ)

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վահագ Դիլանյանը
Կարդալ ավելին
Ինտերակտիվ տեսարան մարսից

Ինտերակտիվ տեսարան մարսից



Մի քանի օր առաջ NASA-ի կողմից Մարս մոլորակի վրա ուղևորված Curiosity ռոբոտը շարունակում է ուղարկել Մարսի վրա կատարված բացառիկ լուսանկարներ: Լուսանկարիչ Էնդրյու Բոդրոյը այդ լուսանկարների համադրությամբ ստեղծել է 360 աստիճան պտտվող տեսարան, որի շնորհիվ հնարավոր է ավելի պատկերավոր տեսնել Մարսի մակերևույթը:

Կարդալ ավելին
Փորձեք բոլոր գնդերը դարձնել միագույն

Փորձեք բոլոր գնդերը դարձնել միագույն


Կարդալ ավելին
Google Chrome-ի 21-րդ տարբերակը: Ներբեռնեք և փորձարկեք ծրագրի նոր ֆունկցիաները

Google Chrome-ի 21-րդ տարբերակը: Ներբեռնեք և փորձարկեք ծրագրի նոր ֆունկցիաները


Թողարկվել է Google Chrome ինտերնետ դիտարկչի 21-րդ տարբերակը, որը իր մեջ ներառում է մի շարք դրական փոփոխություններ: Դրանցից կարևորագույնը այն է, որ Google Chrome-ը այժմ ներառում է getUserMedia API, որը թույլ է տալիս առանց ավելորդ հավելվածների օգտվել համակարգչին միացված տեսախցիկից և միկրոֆոնից: GetUserMedia API-ով կայքերը այցելելու ժամանակ ծրագիրը ձեզանից կպահանջի տեսախցիկից օգտվելու թույլավտություն: Հաստատելու համար սեղմեք Allow:



Եթե հետաքրքրված եք նոր ֆունկցիաներով, ապա տեղադրեք Google Chrome-ի 21-րդ տարբերակը և այցելեք այս կայքը, որ հնարավորություն է տալիս տեսախցիկի միջոցով նվագել Xylophone երաժշտական գործիքը:



Կարդալ ավելին