Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Orange-ը ներկայացրեց Android և iOS համակարգերի համար նախատեսված My Orange բջջային հավելվածը

Orange-ը ներկայացրեց Android և iOS համակարգերի համար նախատեսված My Orange բջջային հավելվածը



Այսօր Orange-ը ներկայացրեց My Orange նորարարական բջջային հավելվածը Android և iOS օպերացիոն համակարգերի համար՝ առաջինը հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն նոյեմբերի 5-ից հասանելի կլինի Google Play Store-ում, իսկ նոյեմբերի 20-ից՝ AppStore-ում: Այն անվճար է և թույլ կտա Orange-ի բաժանորդներին իրենց հաշվի կառավարումը դարձնել շատ հարմարավետ և հաճելի: My Orange բջջային հավելվածի միջոցով բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: My Orange բջջային հավելվածը նաև ընձեռում է ժամանցային ծառայություններից հեշտորեն օգտվելու հնարավորություն՝ դիտել Orange TV, օգտվել Orange Կինո ծառայությունից: Orange-ի մոտակա խանութը փնտրելիս այն կարելի է գտնել քարտեզի վրա, գեո-տեղակայման ծառայության օգնությամբ: Բոլոր նրանց համար, ում օգնություն է անհրաժեշտ, հասանելի է Orange-ի խորհրդատուների հետ ուղիղ առցանց խորհրդատվության հնարավորությունը:



«Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում սմարթֆոններից և պահանջում են բջջային ծառայություններից օգտվելու, ինչպես նաև բջջային հաշիվը կառավարելու համար ավելի ինտուիտիվ լուծումներ: Ինչպես միշտ, Orange-ն ընթանում է առկա միտումներին համաքայլ և իր հաճախորդների ամենօրյա կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար առաջարկում է իսկապես նորարարական և օգտակար լուծում», - ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:


Կարդալ ավելին
Ինչպես տեղադրել Android 4.4 KitKat-ի ինտերֆեյսը ցանկացած Android սարքի վրա

Ինչպես տեղադրել Android 4.4 KitKat-ի ինտերֆեյսը ցանկացած Android սարքի վրա



Google ընկերությունը վերջերս ներկայացրեց Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը, որն առայժմ հասանելի է միայն Google Nexus 5 սմարթֆոնների վրա: Մոտ ապագայում այս համակարգը հասանելի կլինի նաև մի քանի ֆլագմենային սմարթֆոնների վրա (Samsung Galaxy S4, HTC One և այլն): Եթե ցանկանում եք փորձել այս նոր օպերացիոն համակարգը ցանկացած այլ Անդրոիդ սարքի վրա, ապա կարող եք տեղադրել Android 4.4 KitKat Launcher-ը: Նախևառաջ տեղեկացնեմ, որ այս մեթոդը կարող է շաչխատել որոշ մոդելների վրա և նույնիսկ որոշ խնդիրներ առաջանան: Այդ պատճառով խորհուրդ կտամ տեղադրելուց առաջ պահպանեք Ձեր Անդրոիդ սարքի վրա գտնվող կարևոր տվյալները:

Ինչ է անհրաժեշտ
1. Android 4.1, 4.2 կամ 4.3 ունեցող սարք:
2. Տեղադրվող 3 կոմպոնենտներ (հղումը ներքևում)

Ինչպես տեղադրել
1.Ներբեռնեք այս արխիվը համակարգչի մեջ և Winrar-ով կամ այլ արխիվատորով բացեք ու կոմպոնենտները տեղադրեք սարքի մեջ: Կարող եք նաև արխիվը միանգամից ներբեռնել սարքի մեջ և հատուկ համապատասխան արխիվատորով բացել:

2.Թույլատրեք ոչ պաշտոնական աղբյուրներից բեռնված ծրագրերի տեղադրումը: Դա անելու համար մտեք Settings և միացրեք Unknown Sources պարամետրը: Տարբեր սարքերի դեպքում այդ պարամետրը տարբեր դիրքերում է (հիմնականում գտնվում է Security կամ Applications բաժնում):

3.Հերթով տեղադրեք (Install) արխիվի մեջ պարունակվող կոմպոնենտները:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդգար Գյուրջյանը
Կարդալ ավելին
Ucom-ը Հայաստանի բջջային կապի չորրորդ օպերատորն է

Ucom-ը Հայաստանի բջջային կապի չորրորդ օպերատորն է




Նոյեմբերի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Ucom ընկերության բջջային կապի օպերատոր դառնալու մասին: Այսպիսով ընկերությունը դարձավ բջջային կապի չորրորդ օպերատորը Հայաստանում: Այժմ հայաստանյան շուկայում գործում են բջջային կապի երեք օպերատորներ՝ «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ), VivaCell-MTS և Orange Armenia: Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն նոյեմբերի 4-ին լրագրողներին իր մոտեցումը ներկայացրեց Հայաստանի շուկայում բջջային ևս մեկ օպերատորի հայտնվելու վերաբերյալ: Ըստ նրա, առաջին հերթին, անշուշտ, կառավարության իրավունքն է այս կամ այն որոշում կայացնելը: «Որոշում են ոչ թե օպերատորները, այլ իշխանությունները, դա նորմալ և տրամաբանական է»,-ասաց նա: Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ օպերատորները, բնականաբար, իրենց տեսակետն ունեն, որը հիմնված է ոչ միայն հայկական շուկայի ուսումնասիրության, այլև ընդհանուր միտումների վրա, որոնք հատուկ են եվրոպական շուկաներին:«Չկա ոչ մի օրինակ, երբ 4-րդ օպերատորը հաջողության է հասել 10 միլիոնից պակաս բնակչությամբ երկրներում»,-ասաց նա՝ բերելով Հունգարիայի օրինակը, որտեղ կանոնակարգող մարմինը հրաժարվել էր 4-րդ արտոնագրին հավանություն տալու գաղափարից, քանի որ ուսումնասիրվել էր միջազգային փորձն ու եզրակացություն արվել, որ դա կարող է վատ ավարտվել: Մյուս օրինակներն են 15-միլիոնանոց բնակչությամբ Հոլանդիան, Շվեյցարիան, Ավստիան, որտեղ 4-րդ օպերատորները չկարողացան գոյատևել, իսկ Մոլդովայում 4-րդ օպերատորն ուղղակի սնանկացավ: Ֆրանսիս Ժելիբտերը նաև տարակուսեց, որ անհասկանալի է, որ նոր օպերատորը հավանաբար հիմնվելու է LTE բազայի վրա: «Այժմ այդ բազայի վրա աշխատող հեռախոսներն արժեն 350 եվրո: Չեմ կարծում, որ 4-րդ օպերատորը նպատակ է դրել զարգացնել կապը մարզերում, որտեղ մարդիկ չեն կարող նման գումարներ ծախսել, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք հեռախոսներ 1 դրամ արժեքով»,-ասաց նա: «Տեսնենք, թե ինչ օգուտ կբերի երկրին 4-րդ օպերտորին լիցենզիայի տրամադրումը: Հուսով եմ, որ դա վատ չի վերջանա: Ինչպես լավ եվրոպական ֆիլմերում՝ լավ է այն, ինչ լավ է ավարտվում»,- եզրափակեց նա:


Ըստ որոշման նախագծի` ընկերությունը 801-811 ՄԳց և 842-852 ՄԳց հաճախականության վրա բջջային կապի ծառայությունների տրամադրման արտոնագիր կստանա։ Արտոնագիրն ուժի մեջ է մտնում 2013 թ.–ի նոյեմբերից և տրամադրվում է մինչև 2018 թ.–ի օգոստոսի 6–ը։ Ըստ արտոնագրի պայմանների` մեկ տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է Երևանում և հարակից տարածքներում լայնաշերտ անլար ինտերնետի ծածկույթ ապահովել։ Երկամյա ժամկետում ընկերությունը պետք է նաև նմանատիպ ցանցով ապահովի հանրապետության մարզերի 80 տոկոսն և երկրի հիմնական կապուղիները, որոնց թվում են Սևանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը, ինչպես նաև Երևանն այդ քաղաքներին կապող ուղիները, նաև 95 տոկոսանոց ծածկույթ ապահովի Երևանն ու Ջերմուկը կապող ուղիներին։ Նշված տարածքներում ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու հնարավորություն է ստանում։ Բջջային կապի ծառայությունների կոմերցիոն գործարկումը նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 1–ից ոչ շուտ։ Արտոնագիրն ընկերությանը կարժենա 6 մլրդ 225 մլն դրամ (մոտ 15.36 մլն դոլար ) հայտնում է «ԱՌԿԱ»-ն։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Աղբյուրը՝ Panarmenian.net
Կարդալ ավելին
Ինչքա՞ն կլինի երկրագնդի բնակչությունը մինչև 2050 թվականը

Ինչքա՞ն կլինի երկրագնդի բնակչությունը մինչև 2050 թվականը



Մասնագետները հաշվել են, թե ինչքան բնակչություն կունենա Երկիր մոլորակը մինչև 2050 թվականը՝ հաշվի առնելով 1950 թվականից մինչև հիմա Երկիր մոլորակի վրա եղած բնակչության թիվն ու դրա տարեկան աճի տեմպերը: Ներքևի աղյուսակում կարող եք տեսնել 1950 թվականից մինչ այժմ Երկրի բնակչության թիվն ու մոտակա տարիների կանխատեսումները:


Կարդալ ավելին
Մի ժամում գնել են Google Nexus 5 սմարֆոնի բոլոր օրինակները

Մի ժամում գնել են Google Nexus 5 սմարֆոնի բոլոր օրինակները


Բլոգում արդեն գրել եմ, որ վերջերս Google ընկերությունը ներկայացրեց Google Nexus 5 սմարթֆոնը, որը վաճառվում է երկու մոդելով (16 Գբ և 32 Գբ): Սակայն վաճառքից անմիջապես մեկ ժամ անց արդեն վաճառվել են Google Play-ում առկա սև կորպուսով 16 Գբ-անոց Google Nexus 5 սմարթֆոնի բոլոր օրինակները: Google Play-ում այժմ գրված է, որ պահեստում այլրս չկա այդպիսի մոդել և հետաքրքրվող անձիք կարող են փորձել ավելի ուշ: Սպիտակ կորպուսով սմարթֆոնը ավելի երկար է մնացել վաճառքի Google Play-ում, սակայն այժմ այն նույնպես վերջացել է: Գոնե լավ է, որ այս դեպքում հայտնի է վաճառքի հաջորդ փուլի մեկնարկի օրը (նոյեմբերի 8): Հիշեցնեմ, որ Google Nexus 5 սմարֆոնի 16 Գբ մոդելն արժի 349$, իսկ 32Գբ-ը՝ 399$:
Կարդալ ավելին
Թռիչք Երևանի վրայով 360Yerevan թիմի կողմից (Տեսանյութ)

Թռիչք Երևանի վրայով 360Yerevan թիմի կողմից (Տեսանյութ)



Բլոգում արդեն անդրադարձել եմ 360Yerevan կայքին, որտեղ կարող եք վիրտուալ շրջել Երևանի քաղաքի փողոցներով ու հասարակական վայրերով, ինչպես նաև տեսնել Երևանի երկնքից նկարած պանորամաներ: Այս անգամ 360Yerevan-ի թիմը համախմբել է այդ պանորամաները և ստեղծել մի հետաքրքիր տեսահոլովակ, որն էլ սիրով ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:
Կարդալ ավելին
Փորձեք Windows 1.01 օպերացիոն համակարգն անմիջապես ինտերնետ դիտարկչում

Փորձեք Windows 1.01 օպերացիոն համակարգն անմիջապես ինտերնետ դիտարկչում


Ծրագրավորող Ջեֆ Պառը JavaScript-ով ստեղծել է Windows 1.01-ի բրաուզերային էմուլյատորը: Ի շնորհիվ այս էմուլյատորի, կարող եք տեսնել, թե ինչ տեսք ուներ IBM PC XT (256 Կբ օպերատիվ հիշողություն և 10 Մբ ներքին հիշողություն) համակարգչի վրա տեղադրված Windows 1.01 օպերացիոն համակարգը: Օրինակ կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունեին Paint-ի կամ հաշվիչի նախնական տարբերակները: 



Էմուլյատորը պարունակում է նաև մի քանի կառավարող կոճակներ (Reset, Esc, Ctrl+Alt+Del, F10 և այլն), որոնց միջոցով կարող եք Windows 1.01-ում կատարել մի շարք գործողություններ: Հնարավորություն կա նաև էմուլյատորի A և B դիսկակիրների մեջ բեռնել հատուկ ծրագրերի դիսկեր: Վերջում նշեմ, որ Windows 1.01 օպերացիոն համակարգը թողարկվել է 1985 թվականին: 

Կարդալ ավելին
Google-ը ներկայացրեց KitKat-ով աշխատող  Nexus 5 սմարթֆոնը

Google-ը ներկայացրեց KitKat-ով աշխատող Nexus 5 սմարթֆոնը



Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 5 սմարթֆոնը, որն աշխատում է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգով: Այս նոր LG հեռախոսն ունի 4.95 դյույմ Full HD էկրան, 8 մեգապիկսելանոց տեսախցիկ (առջևի տեսակցիկը 1.3 մեգապիկսել է),  16 ԳԲ (կամ 32 ԳԲ) ներքին հիշողություն, 2 Գբ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնի էկրանը պաշտպանում է Corning Gorilla Glass 3 ապակին: Սմարթֆոնի չափսերն են 137,84х69,17х8,59 մմ, իսկ քաշը՝ 130 գրամ: Սմարթֆոնը միացնելու և ղեկավարելու արտաքին կոճակները պատրաստված են կերամիկայից, ինչը թույլ է տալիս խուսափել մեխանիկական վնասվածքներից:



Ըստ արտադրողների խոսքերի՝ սմարթֆոնի մարտկոցը հերիքում է 17 ժամ խոսելու, 60 ժամ երաժշտություն լսելու, 300 ժամ անոնիմ ռեժիմում աշխատելու, 8.5 ժամ Wi-Fi-ով ինտերնետ մտնելու կամ 7 ժամ՝ LTE ցանցով: Ինչպես և նախորդ մոդելը, այս սմարթֆոնը նույնպես ունի անլար լիցքավորելու հնարավորություն: Սմարթֆոնի վրա կա NFC, Bluetooth, GPS, հիրոսկոպ, ակսելերոմետր, կողմնացույց, ինչպես նաև ճնշման, մոտեցման և լուսավորության տվիչներ (датчик): Google Play Store-ից գնելու դեպքում Google Nexus 5-ի 16 Գբ-անոց մոդելն արժի 349 $, իսկ 32 Գբ-անոցը՝ 399$:

Կարդալ ավելին
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեցույց Անդրոիդ համակարգի համար

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեցույց Անդրոիդ համակարգի համար


Անդրոիդ համակարգի համար նախատեսված "Yerevan Routes" հավելվածի միջոցով Դուք կարող եք ստանալ տեղեկատվություն Երևան քաղաքի բոլոր հասարակական տրանսպորտային միջոցների երթուղիների մասին: Հնարավորություն կա նաև տեսնել Ձեր գտնվելու վայրով անցնող տրանսպորտների ցանկը, ինչպես նաև նշել որևէ փողոց և տեսնել այդ փողոցով անցնող երթուղային տրանսպորտների համարները: Ծրագրում կա նաև ինտերակտիվ քարտեզ, որի վրա կարող եք տեսնել երթուղիների հետագծերը: 



Անշուշտ շատ օգտակար հավելված է, սակայն հաշվի առեք, որ Երևանի հասարական տրանսպորտի երթուղիները հաճախ փոխվում են, որի պատճառով այս ծրագրում ներկայացված տվյալները երբեմն ճիշտ չեն: Կարծում եմ դա ժամանակի հարց է և նախագծողները կկարողանան հավելվածի սխալվելու հնարավորությունը հասցնել նվազագույնի:


Կարդալ ավելին