Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ճապոնիայում սկսել են վերարտադրել Տամագոչի խաղալիքները

Ճապոնիայում սկսել են վերարտադրել Տամագոչի խաղալիքները


Վերջերս Nintendo ընկերությունը վերարտադրեց NES կոնսոլը, հետո Nokia-ն վերարտադրեց 3310 հեռախոսը, այժմ էլ Bandai ընկերությունը սկսել է վերարտադրել հայտնի Տամագոչի խաղալիքները: Նշեմ նաև, որ օրիգնալ Տամագոչիները միջազգային շուկայում հայտնվել են ուղիղ 20 տարի առաջ:


Տվյալ պահին նոր թողարկված Տամագոչիները հասանելի են միայն Ճապոնիայի շուկայի համար և արժեն մոտ 18 դոլար:
Կարդալ ավելին
Ինչ փոփոխություններ կան Windows 10 Creators Update-ում

Ինչ փոփոխություններ կան Windows 10 Creators Update-ում


Microsoft ընկերությունը թողարկեց երկար սպասված Windows 10 Creators Update-ը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Եկեք տեսնենք, թե ինչ նշանակալի փոփոխություններ կան այս թարմացման մեջ:

Ձայնով կարգավորումներ
Եթե համակարգչի վրա տեղադրեք մաքուր Windows 10, ապա կարող եք ձայնով կատարել սկզբնական կարգավորումները Cortana օգնականի միջոցով:


Խաղային ռեժիմ
Xbox app հավելվածում հայտնված նոր Game Mode ռեժիմը միացնելու դեպքում համակարգչի պրոցեսորն ու վիդեոքարտը առաջնահերությունը կտան խաղերին: Այսինքն հետին ֆոնում աշխատող պրոցեսները ավելի քիչ ռեսուրսներ կստանան:


Խաղերի հեռարձակում
Xbox app հավելվածում ավելացել է նաև streaming ֆունկցիա, որի միջոցով խաղասերները կարող են ուղիղ եթերում հեռարձակել և տեսնել խաղերը: Հեռարձակելու համար պետք է խաղի ընթացքում սեղմել Windows + G կոճակները և բացված պատուհանում սեղմել հեռարձակման կոճակը:


Պատկերը պատկերի մեջ
Windows 10-ի հավելվածների համար ավելացել է picture-in-picture գործառույթը: Windows 10-ում ներառված Movies & TV հավելվածը թույլ է տալիս տեղադրել տեսանյութերը ամենավերևում և աշխատելու ընթացքում տեսնել դրանք: Windows 10-ում ներառված Skype հավելվածում նույնպես կա այս ֆունկցիան: Հավելվածներ ստեղծողները կկարողանան այս ֆունկցիան ներդնել իրենց հավելվածներում:



Գիշերային ռեժիմ
Windows 10-ն այժմ կարող է մութ ժամերին նվազեցնել կապույտ գույնը և աչքերի համար ավելի հարմար գույներ ցուցադրել:


Start Menu-ի թղթապանակներ
Start Menu-ում կարող եք ստեղծել թղթապանակներ և դրանցում տեղադրել հավելվածների նշանները:



Պայմանական արգելափակում
Windows 10-ում ավելացել է Dynamic Lock ֆունկցիան, որն արգելափակում է համակարգիչը՝ դրանից հեռանալու դեպքում: Օրինակ կարող եք Bluetootհ-ի միջոցով կապել հեռախոսը համակարգչին և համակարգչից հեռանալու դեպքում այն ավտոմատ կարգելափակվի:


Paint 3D
Windows 10-ում ավելացել է հայտնի paint ծրագրի եռաչափ տարբերակը, որը կոչվում է Paint 3D: Այս ծրագիրը թույլ է տալիս նկարել եռաչափ տեքստեր, պատկերներ կամ ներմուծել Remix3D.com կայքի օգտատերերի կողմից պատրաստված 3D օբյեկտներ:



Թարմացված Microsoft Edge
Windows 10-ում թարմացել է Microsoft Edge դիտարկիչը: Այժմ կարող եք խմբավորել ու պահպանել որոշ թաբեր՝ հետագայում դրանց բացելու ակնկալիքով: Edge դիտարկչում ավելացել է նաև էլեկտրոնային գրքեր և 360 տեսանյութեր դիտելու հնարավորություն: 



Թարմացումների բարելավված կարգավորումներ
Այժմ կարող եք ավելի լավ կարգավորել Windows 10-ի թարմացումները: Օրինակ կարող եք նշել համակարգչի ակտիվ ժամերը կամ մեկ շաբաթով սառեցնել թարմացումները:



Անվտանգության բարելավված կարգավորումներ
Windows 10-ում բարելավվել են նաև անվտանգության կարգավորումները (օրինակ գովազդներ ցուցադրելու համար օգտատիրոջից ինֆորմացիա հավաքագրելը):


Կարդալ ավելին
Windows 10 Creators Update-ն արդեն հասանելի է բոլորի համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել

Windows 10 Creators Update-ն արդեն հասանելի է բոլորի համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել


Microsoft ընկերությունը վերջապես պաշտոնապես թողարկեց Windows 10-ի հերթական մեծ թարմացումը, որը կոչվում է  Creators Update:  Այս թարմացումը կարելի է տեղադրել երեք տարբերակով:

1. Պետք է բացել Windows-ի թարմացումների բաժինը և ստուգել հասանելի թարմացումները: Դրանց մեջ պետք է որ լինի այս թարմացումը:


2. Պետք է ներբեռնել Windows 10 Update Assistant ծրագիրը և դրա միջոցով տեղադրել թարմացումը:


3. Պետք է ներբեռնել Windows 10 Media Creation Tool ծրագիրը և դրա միջոցով ներբեռնել կամ տեղադրել Windows 10 Creators Update-ը:


Microsoft Windows 10 Creators Update-ում տեղ գտած փոփոխությունների ու նորույթների մասին կարող եք կարդալ այս գրառման մեջ:
Կարդալ ավելին
Skype-ի ուղղագրությունը ստուգող հավելված հայերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուների համար

Skype-ի ուղղագրությունը ստուգող հավելված հայերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուների համար


Windows համակարգում Skype-ից օգտվող օգտատերերի համար կա մի օգտակար հավելված, որը թույլ է տալիս հայտնաբերել և ուղղել ուղղագրական սխալները: Այդ հավելվածը կոչվում է Ursa Spell Checker: Այս ծրագիրն իր մեջ ներառում է բազմաթիվ լեզուների ուղղագրական բառարաններ, որոնց մեջ կան նաև հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուները: Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք տեղադրել  և օգտվել այս հավելվածից:

Ինչպես տեղադրել ու ակտիվացնել

1.Ներբեռնեք այս արխիվը:
2.Բացեք արխիվի պարունակությունը որևէ թղթապանակի մեջ (extract):
3.Աշխատացրեք UrsaSpellingSetup.exe ծրագիրը:
4.Կատարեք պահանջվող քայլերը և տեղադրեք ծրագիրը:
5.Տեղադրելուց հետո համոզվեք, որ այդ ծրագիրը բացված չի: Հակառակ դեպքում փակեք այն:
6.Պատճենահանեք ներբեռնված արխիվում պարունակվող license.dll ֆայլը տեղադրված ծրագրի թղթապանակի մեջ (C:\Program Files (x86)\UrsaSpelling)


Այս քայլերից հետո աշխատացրք տեղադրված UrsaConsole.exe ծրագիրը և բացեք Skype-ը:


Ինչպես օգտվել

1.Գրեք որևէ հաղորդագրություն Skype-ում:
2.Աջ քլիք արեք հաղորդագրության դաշտի վրա և ընտրեք համապատասխան լեզուն:


3.Եթե լեզուների ցանկում բացակայում է Ձեր ուզած լեզուն, ապա սեղմեք Settings ու բացված պատուհանում ավելացրեք լեզուն:


Այս քայլերից հետո Skype-ում հաղորդագրություն գրելու դեպքում Ursa հավելվածը կգտնի և կարմիրով կնշի սխալ բառերը: Դրանց վրա կարող եք աջ քլիք անել ու տեսնել առաջարկվող տարբերակները: Կարող եք նաև բացակայող բառերը ավելացնել բառարանում:


Նշեմ, որ հայերենի համար այդքան էլ լավ չի աշխատում այս հավելվածը, քանի որ բառարանը թերի է: 

Անգլերենի, ռուսերենի ու մնացած լեզուների դեպքում կարծես թե այս ծրագրի թերություններն ավելի քիչ են:

Կարդալ ավելին
Apple ընկերությունը սերտիֆիկացրել է Ucom-ի LTE Advanced ցանցը

Apple ընկերությունը սերտիֆիկացրել է Ucom-ի LTE Advanced ցանցը


Apple ընկերության շարժական սարք (սմարթֆոն, պլանշետ և այլն) ունեցող Ucom-ի բաժանորդները կօգտվեն Հայաստանում Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված 4G/LTE Advanced ցանցից: LTE Advanced-ի հնարավորությունը սերտիֆիկացված է, օրինակ, iPhone 5-ի և դրանից հետո արտադրված մոդելների համար: Apple-ի կողմից սերտիֆիկացված ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը մինչև iOS10.3 տարբերակը: 
Թարմացումից հետո Apple iPhone ունեցող բաժանորդները, միանալով Հայաստանում Apple ընկերության կողմից սերտիֆիկացված միակ ցանցին՝ Ucom-ի 4G-ին, կխնայեն հեռախոսի մարտկոցը ու խնդիրներ չեն ունենա զանգերի, SMS-ների, ձայնային հաղորդագրությունների և բջջային տվյալների հետ: Նշեմ, որ Ucom-ի 4G+ (LTE Advanced) գերժամանակակից ցանցն այժմ հասանելի է Հայաստանի բնակչության 55,7 %-ին (տեսնել ծածկույթը):
Կարդալ ավելին
Samsung Galaxy S8 սմարթֆոնին հնարավոր է խաբել օգտատիրոջ լուսանկարը ցուցադրելով

Samsung Galaxy S8 սմարթֆոնին հնարավոր է խաբել օգտատիրոջ լուսանկարը ցուցադրելով



Samsung ընկերությունը վերջերս ներկայացրեց Galaxy S8 և Galaxy S8 Plus սմարթֆոնները, որոնք բացի մատնահետքի սկաներից ունեն նաև դեմքի/աչքի սկաներ: Այսինքն օգտատերը կարող է պարզապես նայել սմարթֆոնի վրա և արգելափակումից հանել հեռախոսը կամ կատարել վճարումներ: Սակայն պարզվում է, որ սա այդքան էլ անվտանգ գործառույթ չի: iDeviceHelp օգտատերը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է տեղադրել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է ցուցադրում օգտատիրոջ Ֆեյսբուքի նկարը և արգելափակումից հանում այդ օգտատիրոջ սմարթֆոնը:

Կարդալ ավելին
Memoji հավելվածով կարող եք Ձեր լուսանկարները դարձնել էմոջիներ

Memoji հավելվածով կարող եք Ձեր լուսանկարները դարձնել էմոջիներ



Հայտնի FaceTune հավելվածի հեղինակները ստեղծել են Memoji կոչվող հավելվածը, որը թույլ է տալիս Ձեր լուսանկարներով ստեղծել էմոջիներ:


Memoji հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS-ի օգտատերերի համար և շուտով հասանելի կլինի նաև Android-ի համար:

Կարդալ ավելին
Պատմության մեջ առաջին անգամ Անդրոիդով ինտերնետից օգտվողների թիվը գերազանցել է Windows-ից օգտվողների թվին

Պատմության մեջ առաջին անգամ Անդրոիդով ինտերնետից օգտվողների թիվը գերազանցել է Windows-ից օգտվողների թվին



StatCounter կայքի վերջին տվյալների համաձայն Android օպերացիոն համակարգը տվյալ պահին ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգն է: Ավելի ճիշտ այս պահին Անդրոիդով աշխատող սարքերից ավելի շատ օգտատեր է օգտվում ինտերնետից (37.93%), քան Windows-ով (37.91%), iOS-ով (13.09%) և մնացած այլ համակարգերով:


Նշեմ նաև, որ այս թվերը ամբողջ աշխարհի մակարդակով են, իսկ կոնկրետ տարածաշրջաններում Windows-ը շարունակում է մնալ առաջատար: Օրինակ Հայաստանում Windows-ը մեծ առավելություն ունի (78.89%):


Կարդալ ավելին
Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի վերջին խաղերը

Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի վերջին խաղերը


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 35 թիմեր: ԵՊՀ նորակառույց սպորտ համալիրում կայացան այս առաջնության խմբային փուլի վերջին խաղերը:


Կարդալ ավելին
staff.am: Աշխատանքի և կարիերայի նոր հարթակ

staff.am: Աշխատանքի և կարիերայի նոր հարթակ



Մի քանի ամիս առաջ ստեղծված staff.am կարիերայի հարթակն արդեն իսկ հասցրել է իր ուրույն տեղը գտնել ոլորտում: Կայքը տվյալ պահին ունի ավելի քան 8500 գրանցված օգտատերեր, 250-ից ավել կազմակերպություններ և 350-ից ավել թափուր աշխատանքի հայտարարություններ: 


staff.am-ում օգտատերերը կարող են Facebook-ի և Linkedin-ի իրենց պրոֆիլների հիման վրա ստեղծել օնլայն ռեզյումե և իրենց պրոֆիլմերի ինֆորմացիան միանգամից տեղափոխել այս հարթակ: Հետագայում օգտատերերը կարող են օգտագործել այդ ռեզյումեներն աշխատանքի դիմելիս: Հնարավորություն կա նաև արտահանել ռեզյումեները PDF ֆորմատով:


staff.am կայքն ունի բավականին պարզ արտաքին ինտերֆեյս ու օգտակար գործիքներ: Աշխատանք փնտրող օգտատերերը կարող են ընտրել բանալի բառեր, ընկերություններ, տեխնոլոգիաների անուններ դրանց հիման վրա ստեղծել ու ստանալ ծանուցումներ: Օգտատերերը կարող են նաև հետևել իրենց աշխատանքի դիմումին և տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում այն:


Գործատուները կարող են StaffSearch Engine-ի միջոցով հեշտությամբ գտնել աշխատողների, ինչպես նաև օգտվել դիմումների օնլայն ընդունման և դրանց կառավարման համակարգից:


staff.am-ի անձնակազմը շատ ակտիվ է նաև համացանցում և դրանից դուրս: staff.am-ի թիմը շատ լուրջ է վերաբերվում իրենց բլոգին՝ StaffBlog-ին: Այստեղ կարող եք գտնել թարմ ու հետաքրքիր խորհուրդներ աշխատանք և աշխատակից փնտրելու վերաբերյալ: staff.am-ի թիմը նաև հանդիպումներ է կազմակերպում իր օգտատերերի հետ: Առաջին հանդիպումը կազմակերպվել էր LOFT HR ակումբի հետ համատեղ, իսկ երկրորդ՝ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի: staff.am-ը խոստանում է նման հանդիպումներ հաճախակի կազմակերպել:



Դե ինչ, ցանկանանք այս օգտակար ու հետաքրքիր կայքին նորանոր հաջողություններ, իսկ օգտատերերին մաղթենք, որպեսզի գտնեն իրենց երազանքի աշխատանքը:
Կարդալ ավելին