Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ֆեյսբուքում արդեն կարող եք Ձեր բոլոր նկարներն ու վիդեոները պատճենահանել Google Photos-ի մեջ

Ֆեյսբուքում արդեն կարող եք Ձեր բոլոր նկարներն ու վիդեոները պատճենահանել Google Photos-ի մեջ


Ապրիլին Ֆեյսբուք սոցիալական ցանցը ԱՄՆ-ի ու Կանադայի համար ներկայացրեց նոր գործիք, որի միջոցով օգտատերերը կարող են Ֆեյսբուքում տեղադրված իրենց նկարներն ու վիդեոները տեղափոխել Google Photos ծառայություն: Այս գործիքն արդեն հասանելի է սոցցանցի բոլոր օգտատերերի համար: Լուսանկարներն ու վիդեոները տեղափոխելու համար պետք է ընդամենը բացել Ֆեյսբուքի կարգավորումների համապատասխան էջը և ընտրել նկարում ցուցադրված դաշտը: 



Կարող եք նաև միանգամից բացել գործիքի էջը: Տեղեկացնեմ, որ անվտանգության համար Ֆեյսբուքը պարտադրում է, որ նորից գրեք գաղտնաբառը: Այնուհետև պետք է գործիքի էջում Ֆեյսբուքը կապեք Google Photos ծառայության հետ: 


Նշեմ, որ տեղափոխումը կատարվում է ավտոմատ և հնարավորություն չկա ընտրել կոնկրետ նկարներ կամ վիդեոներ: Հիշեցնեմ նաև, որ հնարավորություն ունեք Ֆեյսբուքում տեղադրված Ձեր բոլոր նկարները, վիդեոները, գրառումները և այլ նյութեր ներբեռնել համակարգչի մեջ:


Կարդալ ավելին
Nokia-ներկայացրեց 43 դյույմանոց 4K սմարթ հեռուստացույց (Android TV 9.0), որն ունի JBL դինամիկներ

Nokia-ներկայացրեց 43 դյույմանոց 4K սմարթ հեռուստացույց (Android TV 9.0), որն ունի JBL դինամիկներ


Nokia ընկերությունը ներկայացրեց 43 դյույմանոց սմարթ հեռուստացույց, որն ունի 4K (3840x2160) էկրան և տեսանելիության 178 աստիճան: Այս հեռուստացույցի մեջ տեղադրված է 24 Վտ JBL դինամիկներ, որտեղ ներդրված են Dolby Audio, DTS Trusurround աուդիո տեխնոլոգիաները: Հեռուստացույցն աշխատում է 4 միջուկանի Mali 450MP4 պրոցեսորով: Օպերատիվ հիշողույթունը 2.25 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 16Գբ: 


Բնականաբար հեռուստացույց ունի նաև Wi-Fi 802.11a/b/g/n (2,4 ԳՀց), Bluetooth 5.0, Ethernet, HDMI, USB 2.0 և USB 3.0 մոդուլներ: Հեռուստացույցն աշխատում է Android TV 9.0 օպերացիոն համակարգով: Այն կվաճառվի 420 դոլարով:
Կարդալ ավելին
Honor Play 4 Pro սմարթֆոնի վրա առկա է անհպում ջերմաչափի սենսոր

Honor Play 4 Pro սմարթֆոնի վրա առկա է անհպում ջերմաչափի սենսոր


Honor ընկերությունը թողարկելու է Honor Play 4 Pro սմարթֆոնը, որի վրա առկա է անհպում ջերմաչափի սենսոր: Weibo սոցցանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է այս սենսորի աշխատանքը: Honor-ը հավաստիացնում է, որ այս սենսորը չափում է ջերմաստիճանը -20-ից +100 միջակայքում շատ մեծ ճշտությամբ:


Չնայած Honor Play 4 Pro սմարթֆոնը համարվում է միջին կարգի սմարթֆոն, այն ունի հզոր 5G մոդեմով Kirin 990 պրոցեսոր, երկու մոդուլանի սելֆի և 4 մոդուլանի հիմնական տեսախցիկներ, 8/128ԳԲ հիշողություն, 4200 մԱ/ժ մարտկոց: Այս սմարթֆոնը կվաճառվի 420 դոլարով:


Կարդալ ավելին
Яндекс-ի Алиса ձայնային օգնականը կարող է տրված թեմայով նկարել գեղարվեստական նկարներ

Яндекс-ի Алиса ձայնային օգնականը կարող է տրված թեմայով նկարել գեղարվեստական նկարներ


Яндекс-ի Алиса ձայնային օգնականը սովորել է նկարել տարբեր թեմաներով գեղարվեստական նկարներ: Այս նոր գործառույթն աշխատում է երկու նեյրոցանցերով: Առաջինը սովորել է XX-րդ դարի արվեստի գործերով, իսկ երկրորդը կարողանում է այդ նկարների վրա ճանաչել օբյեկտները:


Алиса-ին կարելի է խնդրել ինչ-որ թեմայով նկարել այս հրամանով՝ «Алиса, нарисуй» ու թեման: Яндекс-ը վստահեցնում է, որ սա աշխարհում առաջին ձայնային օգնականն է, ով ունի այս ունակությունը: Այս նոր գործառույթը կարող եք փորձել բոլոր այն համակարգերում, որտեղ հասանելի է Алиса-ն (օրինակ «Яндекс» և «Яндекс.Браузер» հավելվածներում):
Կարդալ ավելին
Այս էկրանի նկարը շարքից հանում է Անդրոիդ համակարգը: Google-ն արդեն գիտի պատճառը և սկսել է ֆիքսել

Այս էկրանի նկարը շարքից հանում է Անդրոիդ համակարգը: Google-ն արդեն գիտի պատճառը և սկսել է ֆիքսել


Վերջերս համացանցում մի շարք օգտատերեր տեղեկացնում էին, որ իրենց Android հեռախոսները դադարում են աշխատել այն բանից հետո, երբ հեռախոսի էկրանին տեղադրվում է նշված նկարը: Բարեբախտաբար շարքից դուրս էին գալիս հեռախոսի ոչ թե ապարատային մասերը, այլ ծրագրային (Android օպերացիոն համակարգի որոշ կոմպոնենտներ):



Google-ը վերջապես սկսել է զբաղվել այս խնդրով, ինչի մասին տեղեկանում ենք Անդրոիդի ծրագրային սխալները համակարգող կայքից:



Բանն այն է, որ այս լուսանկարը կոդավորված է Google/Skia/E3CADAB7BD3DE5E3436874D2A9DEE126 գունային պալիտրայով, որը հասանելի է Google-ի Skia գրաֆիկական գրադարանում: Անդրոիդ 10 և ավելի ցածր համակարգերում բոլոր գրաֆիկական էլեմենտները ավտոմատ ֆորմատավորվում են sRGB պալիտրայով հետևյալ բանաձևով՝ .2126f * r + .7152f * g + .0722f * b, որտեղ r,g,b-ն կարմիր, կանաչ ու կապույտ գույների արժեքներն են 0-ից 255 միջակայքում: Այս լուսանկարում առկա է մի պիկսել, որի RGB գույներ տեղադրելով բանաձևի մեջ ստանում ենք 256 թիվը, որը դուրս է 0-255 միջակայքից: Սա էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի Android համակարգը շարքից դուրս գա:

Ուշադրությույն.
Չնայած օգտատերերի մեծ մասի մոտ այս խնդիրը չի կրկնվում, սակայն խորհուրդ չեմ տալիս փորձել, եթե չեք ուզում նորից Android համակարգ վերատեղադրել:
Կարդալ ավելին
Անվճար դարձած խաղեր: PUGB (Steam), OVERCOOKED (EpicGames) և այլն

Անվճար դարձած խաղեր: PUGB (Steam), OVERCOOKED (EpicGames) և այլն


Շարունակում ենք անդրադառնալ տվյալ պահին համացանցում առկա համակարգչային խաղերին: Այս շաբաթ Epic Games-ը անվճար նվիրում է OVERCOOKED հետաքրքիր խաղը, որը հնարավոր է խաղալ մի քանի հոգով: Խաղում անհրաժեշտ է կարճ ժամանակում պատրաստել անհրաժեշտ բաղադրատոմսերով պատվերները: Այն խաղը Ձեր գրադարանում ավելացնելուց հետո կարող եք հավիտյան խաղալ:


Epic Games-ում անվճար է նաև Diesel Brothers Truck Building Simulator Editor խաղը:



Steam-ը նույնպես անակնկալ ունի խաղասերների համար: Այսօրվանից սկսած (04.06) միչև 08.06 ներառյալ կարող եք անվճար խաղալ PUBG խաղը:





Steam-ում մինչև հունիսի 9-ը կարող եք անվճար ձեռք բերել նաև The Uncertain: Last Quiet Day խաղը:

Անվճար համակարգչային խաղեր է առաջարկում նաև BigFishGames կայքը, որտեղ առկա են ինչպես PC, այնպես էլ Mac խաղեր:


GOG.com-ում նույնպես տվյալ պահին անվճար են Ascendant, War Wind և Delores խաղերը:
Կարդալ ավելին
Ինչպես տեղադրել Xiaomi MIUI 12-ի թարմացված համակարգային հավելվածները

Ինչպես տեղադրել Xiaomi MIUI 12-ի թարմացված համակարգային հավելվածները


Շաբաթներ առաջ Xiaomi-ն ներկայացրեց MIUI 12 օպերացիոն համակարգը, որտեղ թարմացվել են բոլոր համակարգային ծրագրերը: Այս օպերացիոն համակարգի թարմացումը օգտատերերը ստանալու են փուլերով և դա կարող է տևել իմ քանի ամիս: 


Սակայն ծրագրավորողներին հաջողվել է այս նոր օպերացիոն համակարգից առանձնացնել համակարգային հավելվածները: Պետք է ընդամենը ներբեռնել համապատասխան apk ֆայլը և այն տեղադրել հեռախոսի մեջ:



Ներկայացված փաթեթը ներառում է MIUI 12-ի թարմացված հաշվիչը, վիրուսի սկաները, ժամացույցը, կողմնացույցը, զանգերի և նամակների ծրագրերը, եղանակի ծրագիրը և այլն:



Նշեմ նաև, որ այս փաթեթի մեջ առկա են MIUI 12-ի անիմացիոն wallpaper-ները, որոնք տեղադրելուց հետո կարող եք Google Wallpaper-ով դրանք դնել որպես էկրանի նկար: 



Google Wallpaper ծրագիրը նույնպես ներառված է փաթեթի մեջ:

Կարդալ ավելին
Հունիսի 4-ին պլանավորված PlayStation 5-ի միջոցառումը հետաձգվել է

Հունիսի 4-ին պլանավորված PlayStation 5-ի միջոցառումը հետաձգվել է


Հունիսի 4-ին Sony ընկերությունը պլանավորել էր ցուցադրել PlayStation 5-ի խաղեր մասին մանրամասն տվյալներ, սակայն այդ միջոցառումը անորոշ ժամկետով հետաձգվել է: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հիմա ինչ-որ բան տոնելու ժամանակը չի և ավելի կարևոր ձայներ լսելու ժամանակն է: Հիշեցնեմ, որ տվյալ պահին ԱՄՆ-ում տեղի են ունենում անկարգություններ ու ցույցեր, որոնք սկիզբ են առել այն բանից հետո, երբ ոստիկանը խեղդամահ է արել սևամորթ տղամարդու:
Կարդալ ավելին
Հայտնի են 38 խաղեր, որոնք կթողարկվեն PS5 խաղային կոնսոլի համար

Հայտնի են 38 խաղեր, որոնք կթողարկվեն PS5 խաղային կոնսոլի համար


Համացանցում արտահոսքի հետևանքով տեղադրվել է Official PlayStation Magazine ամսագրի 176-րդ համարը, որը դեռևս լույս չի տեսել: Այս ամսագրի 28-29 էջերում տեղադրված են 38 խաղեր, որոնք կթողարկվեն PlayStation 5 խաղային կոնսոլի համար: Ցուցակի առաջին 13 խաղերը կթողարկվեն այս տարվա վերջում (այսինքն PlayStation 5 կոնսոլի հետ միաժամանակ), իսկ մնացածը 2021 թվականին: Հիշեցնեմ, որ մի քանի օրից Sony-ն կներկայացնի PS5 կոնսոլի մասին ավելի մանրամասն տվյալներ:

Assassin’s Creed Valhalla (2020)
Dirt 5 (2020)
FIFA 21 (2020)
Godfall (2020)
Madden 21 (2020)
NHL 21 (2020)
Observer System Redux (2020)
Outriders (2020)
Quantum Error (2020)
Rainbow Six Siege (2020)
Redo! Enhanced Edition (2020)
Ultimate Fishing Simulator 2 (2020)
WRC 9 (2020)

A Rat’s Quest: The Way Back Home (2021)
Battlefield 6 (2021)
Chorus (2021)
Cygni All Guns Blazing
Dauntless
Dragon Age 4
Dying Light 2
Gods & Monsters
Gothic Remake
Moonray (лето 2021)
MicroMan
Nth’O Infinity Reborn (февраль 2021)
Path of Exile 2 (2020)
PsyHotel
Rainbow Six Quarantine
Scarlet Nexus
Sniper Elite 5
Soulborn (конец 2021)
Starfield
The Elder Scrolls 6
The Lord of the Rings: Gollum (2021)
The Sims 5
Vampire: The Masquerade — Bloodlines 2
Warframe
Watch Dogs Legion
Կարդալ ավելին
Հայտնի է Xiaomi Mi Band 5 սմարթ ֆիթնես թևնոցների ցուցադրման ամսաթիվը

Հայտնի է Xiaomi Mi Band 5 սմարթ ֆիթնես թևնոցների ցուցադրման ամսաթիվը


WeChat սոցցանցում Xiaomi-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ս.թ. հունիսի 11-ին Xiaomi ընկերությունը կներկայացնի իր հաջորդ սերնդի սմարթ թևնոցները: Առայժմ քիչ ինֆորմացիա է հասանելի այս նոր սարքերի մասին, սակայն տեղեկություններ կան, որ այն կունենա ավելի մեծ՝ 1.2 դյույմանոց AMOLED էկրան, նոր սպորտային ռեժիմներ, միջազգային շուկայի համար NFC վճարումներ:


Այս սարքերը կկարողանան նաև չափել արյան մեջ թթվածնի քանակությունը:


Տեղեկություններ կան նաև, որ այս սարքերը կունենան վիրտուալ կոճակ, որով հնարավոր կլինի աշխատացնել հեռախոսի տեսախցիկը: 


Նշեմ, որ օրեր առաջ արտահոսք էր տեղի ունեցել և համացանում հայտնվել էին որոշ նկարներ:
Կարդալ ավելին