Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Առարկաները փոքրերի աչքերով :)

Առարկաները փոքրերի աչքերով :)

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Աբովյանը
Կարդալ ավելին
Հոլոգրաֆիկ պատկեր Թումանյանի թանգարանում

Հոլոգրաֆիկ պատկեր Թումանյանի թանգարանում



Փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Թումանյանի թանգարանը հանրության լայն շրջանակներին ներկայացրեց Ամենայն հայոց բանաստեղծի հոլոգրաֆիկ պատկերը վերնատան սենյակում: Թումանյանը քայլում է, թերթ է կարդում, հանում է իր գլխարկը և ողջունում այցելուներին: Իրականացումը` "Ինտերակտիվ Վորլդ" ընկերության:
Կարդալ ավելին
Ինչպես Գուգլի որոնման միջոցով պատկերել Batman-ի նշանը

Ինչպես Գուգլի որոնման միջոցով պատկերել Batman-ի նշանը


Ինչպես գիտեք, Գուգլը հնարավորություն է տալիս որոնման միջոցով կառուցել տարբեր գրաֆիկներ: Երբ որոնման դաշտում գրում եք որևէ մաթեմատիկական ֆունկցիա, այդ դեպքում Google-ը փորձում է կառուցել ֆունկցիայի գրաֆիկը: Նախորդ նյութերից մեկում տեսանք, թե ինչպես  պատկերել սիրտ: Այս անգամ Գուգլի միջոցով կստանանք Batman-ի նշանը: Դրա համար անհրաժեշտ է Google.com-ի որոնման դաշտում գրել հետևյալ ֆունկցիան՝

2 sqrt(-abs(abs(x)-1)*abs(3-abs(x))/((abs(x)-1)*(3-abs(x))))(1+abs(abs(x)-3)/(abs(x)-3))sqrt(1-(x/7)^2)+(5+0.97(abs(x-.5)+abs(x+.5))-3(abs(x-.75)+abs(x+.75)))(1+abs(1-abs(x))/(1-abs(x))),-3sqrt(1-(x/7)^2)sqrt(abs(abs(x)-4)/(abs(x)-4)),abs(x/2)-0.0913722(x^2)-3+sqrt(1-(abs(abs(x)-2)-1)^2),(2.71052+(1.5-.5abs(x))-1.35526sqrt(4-(abs(x)-1)^2))sqrt(abs(abs(x)-1)/(abs(x)-1))+0.9
Կարդալ ավելին
Ինչպես Facebook-ի էջը կապել Twitter-ին

Ինչպես Facebook-ի էջը կապել Twitter-ին



Եթե բացի Ֆեյսբուք սոցիալական կայքից օգտվում եք նաև Twitter միկրոբլոգից և ցանկանում եք, որպեսզի Twitter-ի հետևորդները տեսնեն նաև ձեր ֆեյսբուքի ակտիվությունը (լուսանկարներ, ստատուսներ, իրադարձություններ, տարածվող հասցեներ և այլն), ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:

1.Այցելեք այստեղ:
2.Սեղմեք Link my profile to Twitter:



3.Եթե մուտք չեք գործել Twitter, ապա կատարեք մուտք:
4.Նշեք այն կետերը, որոնք ցանկանում եք հրապարակել Twitter-ի հետևորդների համար:  Սեղմեք Save Changes:



Նշեմ նաև, որ կարող եք կապել ինչպես անձնական պրոֆիլները, այնպես էլ ֆեյսբուքի էջերը:


Կարդալ ավելին
Ինչպես թարմացնել Nod32 անտիվիրուսի բանալիները մի քանի վայրկյանում

Ինչպես թարմացնել Nod32 անտիվիրուսի բանալիները մի քանի վայրկյանում


Բլոգում մի քանի անգամ անդրադարձել եմ այս անտիվիրուսին ու դրա բանալիներ գտնելուն, սակայն այս մեթոդի շնորհիվ կարող եք թարմացնել բանալիները մկնիկի մեկ սեղմումով: Այլև կարիք չկա ինտերնետում փնտրել բանալիներ ու ձեռքով դրանք տեղադրել անտիվիրուսի մեջ: Անհրաժեշտ է ներբեռնել TNod ծրագիրը և տեղադրել համակարգչի մեջ: Այնուհետև բացեք ծրագիրը և այն ավտոմատ ինտերնետից կգտնի վերջին բանալիները ու կտեղադրի անտիվիրուսի մեջ: Եթե մի քանի շաբաթ անց բանալու ժամկետը սպառվում է, ապա նորից աշխատացրեք TNod ծրագիրը ու վերջ: 

Ուշադրություն.
TNod ծրագիրը համակարգչի մեջ տեղադրելուց որոշ ժամանակ անց անտիվիրուսը ջնջում է այն, այդ պատճառով անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը

1.Բացեք անտիվիրուսը:
2.Ստեղնաշարի վրա սեղմեք F5
3.Մտեք նկարում պատկերված կարգավորման էջ և ավելացրեք TNod ծրագրի հասցեն:


Այս քայլով դուք անտիվիրուսը կարգավորում եք այնպես, որ նա չսկանավորի նշված թղթապանակը և չջնջի TNod-ը: Թղթապանակը հասցեն կախված է օպերացիոն համակարգի կարգավորումներից: Իմ համակարգչի դեպքում այն ունի նկարում նշված տեսքը:

Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուր Հայրապետյանը
Կարդալ ավելին
Angry Birds խաղն արդեն հասանելի է Ֆեյսբուքում

Angry Birds խաղն արդեն հասանելի է Ֆեյսբուքում

Angry Birds խաղի հեղինակները խոստացել էին փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրվա կապակցությամբ, թողարկել խաղի Ֆեյսբուքյան տարբերակը: Եվ ահա խաղը արդեն հասանելի է Ֆեյսբուքում: Ֆեյսբուքի տարբերակում ավելացել են մի քանի սոցիալական տարրեր,նոր Level-ներ և ֆունկցիաներ:


Խաղում ցուցադրվում է նաև ձեր և ընկերների միավորների վարկանիշային աղյուսակ: Խաղացեք և մրցեք ընկերների հետ:

Կարդալ ավելին
Ֆեյսբուքի լայքեր, թե ինքնախաբեություն

Ֆեյսբուքի լայքեր, թե ինքնախաբեություն


Վերջերս Հայաստանում կազմակերպությունները սկսել են համեմատաբար ավելի շատ ուշադրություն դարձնել Ֆեյսբուք սոցիալական կայքի վրա: Դա բնական երևույթ է, քանի որ Ֆեյսբուքը այսօր հանդիսանում է ոչ միայն ընկերների հետ շփվելու հեշտ միջոց, այլ նաև սեփական ապրանքը գովազդելու ու հաճախորդների հետ մշտական կապի մեջ գտնվելու արդյունավետ տարբերակ: Սակայն կեղծ լայքերը հավաքելը ինքնախաբեություն է: Ֆեյսբուքի էջի իմաստը կայանում է նրանում, որ այդ ապրանքը, ծառայությունը, կամ մարդու գործունեությունը հավանողները տեղեկացված լինեն նորություններին կամ պարբերաբար ստանան որոշակի ինֆորմացիա: 

Օրինակ եթե մի էջ ունի 1000 իրական և 4000 կեղծ լայք, ապա դրանից կարելի է ենթադրել, որ այդ էջում հրապարակած ցանկացած նորություն այնուամենայնիվ կտեսնի 1000 հոգի: Այս դեպքում ինչ իմաստ ունի կեղծ պրոֆիլների հաշվին 4000 լայք շատացնել: Սա նույնն է, որ տպագրեք 5000 հատ հրավիրատոմս ու վարձեք աշխատող, որպեսզի նա փողոցում կանգնի ու անցորդներին բաժանի դրանք: Սակայն մեր դեպքում այդ տղան կբաժանի 1000 հրավիրատոմս, իսկ մնացած 4000-ը կնետի աղբարկղը: Իսկ դուք չեք իմանա դրա մասին ու կկարծեք, որ ձեր հաճախորդներին բաժանել եք 5000 հրավիրատոմս:
Հիմա անդրադառնանք այն փաստին, թե ինչ իմաստ ունի մարդկանց ստիպել հավանել ձեր էջերը: Այս դեպքի համար նորից անդրադառնանք վերևում նշված օրինակին: Ենթադրենք նույն այդ աշխատողը 4000 հրավիրատոմսերը ոչ թե նետում է աղբարկղը, այլ ստիպողական դրանք տալիս է այցորդներին: Այդ դեպքում կունենանք նույն էֆեկտը, քանի որ այցելուներին հաստատ չի հետաքրքրի իրենց ստիպողաբար հանձնած հրավիրատոմսերը և նրանք կնետեն դրանք աղբարկղը:  Փաստորեն այս ամենից կարելի է կատարել եզրակացություն. Անիմաստ է մարդկանց  ստիպել կամ խնդրել, որպեսզի Like անեն ձեր էջերը կամ կեղծ պրոֆիլների հաշվին լայքեր հավաքել, քանի որ դա ինքնախաբեություն է:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուր Հայրապետյանը
Կարդալ ավելին