Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը փոխվել է

Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը փոխվել է



Google ընկերությունը զգալի փոփոխել է Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը: Կայքի նոր ինտերֆեյսին կարող է ծանոթանալ այս տեսահոլովակում:


Եթե դեռ չեք գրանցվել Google+ սոցիալական կայքում և ցանկություն ունեք փորձել, ապա սեղմեք այստեղ և գրացնվեք: Չմոռանաք նաև ինձ ավելացնել ձեր օղակներում:
Կարդալ ավելին
Սովորում ենք անգլերեն

Սովորում ենք անգլերեն


LinguaLeo.ru ինտերնետային կայքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել անգլերեն լեզվի իրենց բառապաշարը և գործնականորեն կիրառել իրենց գիտելիքները: Դա կարող են անել Vimeo, YouTube, LibriVox, DotSub, Google և այլ ինտերնետ ռեսուրսների օգնությամբ: LinguaLeo.ru-ի միջոցով անգլերեն սովորողները հնարավորություն կունենեն օգտվել մեդիա ռեսուրսներից՝ դիտել տեսագրություններ` ունենալով տեսագրությունների տեքստը, կամ լսել աուդիո ձայնագրություններ: Կտրվեն գործիքներ, որոնց օգնությամբ սովորողները ավելի հեշտ կյուրացնեն նոր բառապաշարը:
Ուսումնական գործընթացը սկսվում է հետևյալ կերպ՝ մտնելով այս կայք՝ սովորողներին տրվում է թեսթ նրանց լեզվական գիտելիքների մակարդակը որոշելու համար: Դրանից հետո ծրագիրը կազմում է ուսումնական պլան լեզուն սովորելու համար: Հաշվի է առնվում նաև այն, թե որքան ժամանակ է հատկացնում ուսանողը տվյալ մակարդակը սովորելու համար: Ուսումնական պլանի շրջանակներում կայքը ունի բազմաթիվ երգեր, տեսագրություններ, տեքստեր և այլ նյութեր: Մի խոսքով, եթե ցանկանում եք զարգացնել անգլերեն լեզվի ձեր բառապաշարը, ապա փորձեք այս ծառայությունը:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սարգիս Միրզախանյանը

Կարդալ ավելին
Իսպանիայի առաջնություն: Սպասվելիք խաղերը

Իսպանիայի առաջնություն: Սպասվելիք խաղերը



Իսպանիայի առաջնության վերջաբանը շատ լարված պայքարում է անցնելու: Բարսելոնան վերջին խաղերում կարողացավ կրճատել 10 միավորների տարբերությունը և այժմ Մադրիդի Ռեալը ունի 4 միավորի առավելություն: Սակայն Ռեալը հեշտ հանձնվողներից չի և մինչև վերջ պայքարելու է չեմպիոնական հերթական տիտղոսը նվաճելու համար: Լարված պայքար է ընթանում նաև լավագույն ռմբարկուների միջև: Ռոնալդուն 32 խաղում խփել է 40 գոլ, իսկ Մեսսին՝ 39 գոլ:  Երկու թիմերին էլ մնացել է խաղալ 6-ական հանդիպումներ: Ահա սպասվելիք խաղերը՝


Real Madrid-ին սպասվող խաղերը


Barcelona-ին սպասվող խաղերը


Կարդալ ավելին
Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել

Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել



Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ: 


Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:



Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա: 
Ինչի՞ց սկսել
1. Այցելեք այստեղ և գրանցվեք:
2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը 
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն




6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:


Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելով Dropbox.com:
Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է  500 Մբ ազատ տարածք:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը

Հումոր նկար

Ուղարկեց Գագիկ Վահրամյանը

Կարդալ ավելին
Խելացի ակնոցներ Google-ի կողմից:

Խելացի ակնոցներ Google-ի կողմից:


Glass Project

Google-ը փորձարկում է մի նախագիծը, որը տարիներ առաջ կարող էինք հանդիպել ֆանտաստիկ ֆիլմերում: Նախագիծը կոչվում է Project Glass: Այն իրենից ներկայացնում է խելացի ակնոց, որի միջոցով հնարավոր է կատարել տեսազանգեր, լուսանկարել և նկարները տեղադրել սոցիալական ցանցերում, կարդալ նորություններ, օգտվել GPS-ի և ինտերնետի այլ ծառայություններից: Ակնոցները կառավարվում են ձայնային հրամաններով: Մի խոսքով դիտեք տեսահոլովակը և գնահատեք այս նոր նախագիծը:

Կարդալ ավելին
Ստանալ միմիայն ընկերների կողմից ուղարկված նամակները Odnoklassniki.ru կայքում (անվճար)

Ստանալ միմիայն ընկերների կողմից ուղարկված նամակները Odnoklassniki.ru կայքում (անվճար)



Եթե ցանկանում եք Odnoklassniki.ru կայքում այնպես անել, որպեսզի միմիայն ձեր ընկերները կարողանան ձեզ նամակներ գրել, ապա այդ դեպքում անհրաժեշտ է փակել պրոֆիլը՝ վճարելով որոշակի գումար: Սակայն որոշ օգտագործողների մոտ Օդնոկլասնիկի կայքի կարգավորումներում հայտնվել է Писать мне сообщения դաշտ:

1.Այցելեք այստեղ:

2.Писать мне сообщения տողի դիմաց ընտրեք только друзьям պարամետրը:


3. Սեղմեք Сохранить:

Եթե Ձեզ մոտ ակտիվ չի այդ ֆունկցիան, ապա կարդացեք այս գրառման մեկնաբանությունները:


                                             Տեղեկացրեց Խլղաթյան Սամվելը
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հակոբ Ավետիսյանը
Նույն խանութը մեկ տարի առաջ կարող եք տեսնել այստեղ

Կարդալ ավելին
Օղին հավասարաչափ լցրեք երեք բաժակների մեջ

Օղին հավասարաչափ լցրեք երեք բաժակների մեջ




Կարդալ ավելին