Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կոփյան Միհրանը
Կարդալ ավելին
Chrome և Firefox դիտարկչների միջև տեղի ունեցավ WebRTC տեխնոլոգիայով վիդեոչաթ

Chrome և Firefox դիտարկչների միջև տեղի ունեցավ WebRTC տեխնոլոգիայով վիդեոչաթ



Mozilla Firefox   և Google Chrome դիտարկիչների միջև կայացավ առաջին վիդեոչաթը, որի հիմքում ընկած էր WebRTC տեխնոլոգիան: Այսինքն այդ վիդեոչաթի համար դիտարկիչները ոչ մի լրացուցիչ ծրագիր ու հավելված չեն օգտագործել: Mozilla-ի կողմից զրույցին մասնակցել է Թոդ Սիմփսոնը, իսկ Google-ի կողմից` Հյու Ֆինենը: Վիդեոչաթի համար օգտագործվել են Google Chrome-ի 25-րդ և Firefox Nightly 21-րդ տարբերակները: Նշեմ, որ այդ երկու տարբերակներն էլ գտնվում են փորձարկման փուլում և այժմ հասանելի են միայն բետա տարբերակներով:



WebRTC-ն հանդիսանում է բաց ծրագրային կոդով նախագիծ, որը նախատեսված է դիտարկիչների միջև վիդեոհոսքեր փոխանցելու համար: Այդ տեխնոլոգիայի հիման վրա հնարավոր է նաև հետաքրքիր ու օգտակար ծրագրեր նախագծել: WebRTC նախագիծն աջակցում է նաև Opera ընկերությունը, իսկ ահա Microsoft ընկերությունը մտադիր է ստեղծել  WebRTC-ի սեփական տարբերակը:
Կարդալ ավելին
Temple Run 2 խաղը կարճ ժամկետում ընդգրկվեց առաջատար բջջային հավելվածների ցուցակում

Temple Run 2 խաղը կարճ ժամկետում ընդգրկվեց առաջատար բջջային հավելվածների ցուցակում


Կարծում եմ, Android կամ iOS համակարագերով սմարթֆոններ ու պլանշետներ ունեցողներին կարիք չկա ներկայացնել այս խաղը: Խաղի առաջին տարբերակը բավականին հայտնի է և արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Վերջերս թողարկվեց նաև խաղի երկրորդ տարբերակը, որը բավականին կարճ ժամկետում տեղ գտավ Android և iOS համակարգերի համար նախատեսված առաջատար հավելվածների ցանկում:Նշեմ միայն, որ մի քանի օրվա մեջ Apple Store-ից այս խաղը  ներբեռնվել է 20 միլիոն անգամ:



Եթե չունեք Android համակարագով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ, ապա կարող եք խաղալ նաև Windows օպերացիոն համակարգում:

Կարդալ ավելին
Հյուսային Կորեայի քարտեզը բարելավվել է օգտատերերի ջանքերով

Հյուսային Կորեայի քարտեզը բարելավվել է օգտատերերի ջանքերով



Google-ի քարտեզների վրա հայտնվել է աշխարհի ամենափակ երկրներից մեկի՝ Հյուսիսային Կորեայի մանրամասն քարտեզը: Քարտեզի վրա այժմ տեսանելի են երկրի գլխավոր ճանապարհները, փողոցները, այգիններն ու այլ վայրերը: Փհենյանի քարտեզի վրա նշված են մետրոյի ու հասարակական այլ տրանսպորտների կայարանները: Նախկին և ներկայիս քարտեզները կարող եք համեմատել ներքևի լուսանկարում:

Հին քարտեզ                                        Նոր քարտեզ


Google ընկերությունը տեղեկացնում է, որ քարտեզների բարելավման գործում իրենց ներդրումն ունեն Google Maps Maker ծառայության օգտատերերը: Տեղեկացնեմ, որ Google Maps Maker ծառայությունը թույլ է տալիս քարտեզների վրա կատարել լրացումներ կամ ավելացնել նոր օբյեկտներ (հաջորդ գրառումներից մեկում կանդրադառնամ այդ ծառայությանը):
Կարդալ ավելին
Հայտնի Worms խաղը վերջապես հասանելի է նաև Ֆեյսբուքում

Հայտնի Worms խաղը վերջապես հասանելի է նաև Ֆեյսբուքում

Կարծում եմ շատերդ եք լսել կամ խաղացեք Worms խաղը, որն իրենից ներկայացնում է որդերի ճակատամարտ: Խաղի նպատակն է հաղթել ոչնչացնել հակառակորդի բոլոր որդերին՝ օգտագործելով զանազան զինատեսակներ: 



Այսպիսով վերջապես այս զվարճալի խաղը հասանելի է նաև Ֆեյսբուքում և կարող եք խաղալ նաև Ֆեյսբուքում գտնվող ընկերների կամ այլ մարդկանց հետ:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Արթուր Տոնոյանը
Կարդալ ավելին
Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերն ու ձայնային զանգերը

Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերն ու ձայնային զանգերը

Skype-ը շարունակում է մնալ տեսազանգեր կատարող ամենատարածված ծրագիրը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ Սկայպի ձայնային խոսակցությունները ձայնագրելուն: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես ձայնագրել նաև վիդեզանգերը: Դրա համար կօգտվենք Free Video Call Recorder for Skype ծրագրից, որը ունի ձայնագրման հետևյալ երեք ռեժիմները՝

1. Ձայնագրել երկկողմանի ձայնային խոսակցությունը:
2. Ձայնագրել միայն զրուցակցի վիդեոխոսակցությունը:
3. Ձայնագրել երկու կողմերի վիդեոխոսակցությունը:

Ինչպես նկարում տեսնում եք, ծրագրից օգտվելն իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Անհրաժեշտ է խոսակցության ժամանակ ընտրել առաջարկվող երեք ռեժիմներից որևէ մեկը և սեղմել ձայնագրման կոճակի վրա: Հաշվի առեք նաև, որ առաջին երկու ռեժիմները դեպքում ձայնագրությունը կսկվի միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը միացնի իր web տեսախցիկը:





Ուշադրություն: Ծրագիրը տեղադրելու ժամանակ ընտրեք նկարում նշված պարամետրերը, եթե չեք ցանկանում տեղադրել լրացուցիչ ծրագրեր:

Կարդալ ավելին
Խավարը լույսի բացակայությունն է. Ա.Էյնշտեյն

Խավարը լույսի բացակայությունն է. Ա.Էյնշտեյն


Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին մի հարց տվեց.

- Այն ամենը, ինչ գոյություն ունի ստեղծել է Աստվա՞ծ։

Մի ուսանող համարձակ պատասխանեց.

-Այո, Աստված է ստեղծել։

-Աստվա՞ծ է ստեղծել է ամեն ինչ։

-Այո, պարո՛ն,- պատասխանեց ուսանողը։

Պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, ուրեմն Աստված է ստեղծել չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր կատարած գործերն են մեզ բնութագրում, ուրեմն՝ Աստված հենց ինքը չա՞րն է։

Ուսանողը, այդպիսի պատասխան լսելով, լռեց։ Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից։ Նա պարծեցավ ուսանողների մոտ, որ ինքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Աստծո հանդեպ հավատը միֆ է։

Մեկ ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց և ասաց.

-Կարո՞ղ եմ ձեզ հարց տալ, պրոֆեսո՛ր։

-Իհարկե,- պատասխանեց պրոֆեսորը։

Ուսանողը վեր կացավ և հարցրեց.

-Պրոֆեսո՛ր, ցուրտը գոյություն ունի՞։

-Դա ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի։ Դու երբևէ չե՞ս մրսել։

Ուսանողները ծիծաղեցին երիտասարդի հարցի վրա։ Նա ասաց.

-Իրականում, պարո՛ն, ցուրտը գոյություն չունի։ Ֆիզիկային օրենքների համաձայն, այն, ինչ մենք ցուրտ ենք անվանում, ջերմության բացակայությունն է։

Առարկան կամ մարդուն կարելի է ուսումնասիրել՝ ելնելով այն բանից, թե արդյո՞ք օժտված է էներգիայով, կամ էներգիա արձակու՞մ է։ Բացարձակ զրոն (-460°՝ ըստ Ֆարենհայթի) ջերմության լրիվ բացակայությունն է։ Այդ ջերմաստիճանում ողջ մատերիան դառնում է իներտ և հակազդելու անընդունակ։ Ցուրտը գոյություն չունի՛։ Մենք այդ բառը ստեղծել ենք, որպեսզի բնութագրենք, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության դեպքում։

Ուսանողը շարունակեց.

-Պրոֆեսո՛ր, խավարը գոյություն ունի՞։

-Իհա՛րկե, գոյություն ունի։

-Դուք դարձյալ սխալվում եք, պարո՛ն, խավար նույնպես գոյություն չունի։ Իրականում խավարը լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ խավարը։ Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, որպեսզի սպիտակ լույսը տարրալուծենք բազմաթիվ գույների և ուսումնասիրեք յուրաքանչյուր գույնի տարբեր ալիքների երկարությունները։ Դուք չեք կարող չափել խավարը։ Լույսի սովորական ճառագայթը կարող է թափանցել խավարի աշխարհը և լուսավորել այն։ Դուք ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որևէ տարածություն որքանով է խավար։ Դուք չափում եք, թե որքան լույս է առկա, այնպես չէ՞։ Խավարը մի հասկացություն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի, թե ինչ է կատարվում, երբ բացակայում է լույսը։

Ի վերջո, երիտասարդը հարցրեց պրոֆեսորին.

-Պրոֆեսոր, չարը գոյություն ունի՞։

Այս անգամ պրոֆեսորը անվստահ պատասխանեց.

-Իհարկե, ինչպես արդեն ասացի։ Մենք ականատես ենք դառնում նրան ամեն օր։ Դաժանություն, բազմաթիվ հանցագործություններ, բռնություններ՝ ողջ աշխարհով մեկ։ Այս օրինակները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարի դրսևորումներ։

-Չարը գոյություն չունի, պարո՛ն, կամ, համենայնդեպս, այն գոյություն չունի Նրա համար։ Չարը պարզապես ԱՍՏԾՈ բացակայությունն է։ Այն նման է խավարին և ցրտին. բառ է, որն ստեղծվել է մարդու կողմից՝ Աստծո բացակայությունը բացատրելու համար։ Աստված չի ստեղծել չարը։ Չարը ո՛չ հավատ է, ո՛չ սեր, որոնք գոյություն ունեն, ինչպես լույսն ու ջերմությունը։ Մարդու սրտում աստվածային սիրո բացակայությունն է չարը։ Այն նման է ցրտին, որ հայտնվում է, երբ չկա ջերմություն, կամ խավարին, որ տիրում է, երբ չկա լույս։

Պրոֆեսորը նստեց իր տեղը:
Այս ուսանողն Ալբերտ Էյնշտյենն էր:
Կարդալ ավելին
Android-ը գրավել է սմարթֆոնների շուկայի 70%-ը

Android-ը գրավել է սմարթֆոնների շուկայի 70%-ը

Նախորդ տարվա չորորդ եռամսյակը յուրահատուկ էր այն առումով, որ սմարթֆոնների պատմության մեջ առաջին անգամ միայն երկու պլատֆորմաները միասին զբաղեցրեցին շուկայի 92.1%-ը: Խոսքը գնում է Android և Apple iOS համակարգերի մասին: 2012թ. չորորդ եռամսյակում առաջատարը Android-ն է, որը զբաղեցնում է սմարթֆոնների շուկայի 70.1%-ը: Android-ի աճը 1 տարվա մեջ կազմել է 18.8%: iOS-ի մասնաբաժինը նախորդ տարվա հետ համեմատած նվազել է 1.6%-ով և կազմում է 22%: Փաստորեն BlackBerry, Symbian, Windows Phone և մնացած այլ համակարգերի շուկայական բաժինները զգալի նվազել են և միասին կազմում են 7.9%: Երևի հենց սա էր պատճառը, որ Նոկիան այլևս չի թողարկելու Symbian համակարգով աշխատող սմարթֆոններ:
Կարդալ ավելին
Օսկարի ներկայացված կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ: Paperman

Օսկարի ներկայացված կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ: Paperman

Կարդալ ավելին