Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Battlefield 1 խաղի բետա տարբերակը անվճար հասանելի է PC, PlayStation 4 և Xbox One սարքերի համար

Battlefield 1 խաղի բետա տարբերակը անվճար հասանելի է PC, PlayStation 4 և Xbox One սարքերի համար


Մեկնարկելէ Battlefield 1 խաղի բետա փորձարկումը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Տվյալ պահին անհատական համակարգիչների օգտատերերը կարող են ներբեռնել այս խաղի բետա տարբերակը Origin-ի միջոցով: PlayStation 4 և Xbox One խաղային կոնսոլների օգտատերերը նույնպես կարող են ներբեռնել այս խաղը պաշտոնական կայքից



Battlefield 1 խաղի բետա տարբերակի ծավալը 6 Գբ է: Խաղում հասանելի է միայն մի քարտեզ` Սինայի անապատը, որտեղ խաղացողները պետք է հարձակվեն կամ պաշտպանեն զրահապատ գնացքը: Նշեմ նաև, որ Battlefield 1 խաղում կան ձիերով կռիվներ, ինչը նորույթ է Battlefield խաղային շարքի համար:

Կարդալ ավելին
ԹԵՍՏ: Ծանո՞թ եք արդյոք հին ծրագրերին և խաղերին

ԹԵՍՏ: Ծանո՞թ եք արդյոք հին ծրագրերին և խաղերին


Կարդալ ավելին
Մաթեմատիկա սովորելու և գիտելիքները ստուգելու հայկական հավելված Android-ի համար

Մաթեմատիկա սովորելու և գիտելիքները ստուգելու հայկական հավելված Android-ի համար


Mathuk հավելվածը նախատեսված է մաթեմատիկական գիտելիքները բարելավվելու և ստուգելու համար: Հավելվածում համախատասծան բաժինը ընտրելով կարող եք մի քանի լեզվով տեսնել բաժնի վերաբերյալ տեսությունը և այնուհետև պատասխանել այդ բաժնի հարցերին: 


Հավելվածի լեզուն կարող եք փոխել կարգավորումների էջում: Հավելվածում ցուցադրվում են լավագույն արդյունք ցուցադրած օգտատերերի անուններն ու երկրները: Տվյալ պահին այդ երկրների շարքը գլխավորում է Հայաստանը:

Կարդալ ավելին
Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից



Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:

Pokemon GO մարտկոց


Այս արտաքին մարտկոցը ստեղծված է վերջերս մեծ իրարանցում առաջացրած Pokemon Go խաղի Պոկեբոլի (գնդակի) տեսքով: Մարտկոցի վրայի լույսերը օգտագործման իրավիճակից կախված վառվում են կապույտ, կարմիև և սպիտակ գույներով:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ pokeball power bank


Փոքր միկրոֆոն սմարթֆոնի համար


Այս փոքր միկրոֆոնը նախատեսված է սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների համար (iOS, Android, Windows, MacOS և այլն):

Արժեք՝ սկսած 3 դոլարից
Պետք է որոնել՝ mini microphone smartphone


Գինու բացիչ-կախազարդ


Այս փոքր բացիչը կարող եք կախել բանալուց և ցանկացած ժամանակ ձեռքի տակ ունենալ գինու բացիչ:

Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ mini wine opener keychain


USB սառնարան

Այս փոքր սառնարանը կարող միացնել համակարգչի կամ նոթբուքի USB բնիկին ու Ձեր սիրած ըմպելիքները պահել սառը վիճակում:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ mini usb fridge


Մագնիսական գնդիկներ

Այս փոքր մագնիսական գնդիկներով հնարավոր է ստանալ գեղեցիկ եռաչափ օբյեկտներ:

Արժեք՝ սկսած 4 դոլարից
Պետք է որոնել՝ Neodymium Magnetic Balls
Կարդալ ավելին
Ուշադիր նայեք այս նկարին ու փորձեք պատասխանել 9 հարցի

Ուշադիր նայեք այս նկարին ու փորձեք պատասխանել 9 հարցի


1.Քանի՞ զբոսաշրջիկ է եկել ճամբար:

2.Ե՞րբ են նրանք եկել ճամբար: Այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ:

3.Ինչո՞վ են եկել ճամբար:

4. Ճամբարի մոտակայքում գյուղ կա՞:

5. Ո՞ր կողմից է քամին փչում:

6.Օրվա ո՞ր ժամն է:

7.Ու՞ր է գնացել Շուրան:

8.Ո՞վ էր երեկ հերթապահում: Ասեք անունը:

9.Ո՞ր ամսվա ո՞ր օրն է:
Կարդալ ավելին
Google-ի որոնման արդյունքների մեջ կարող եք միանգամից խաղալ solitaire և tic-tac-toe խաղերը

Google-ի որոնման արդյունքների մեջ կարող եք միանգամից խաղալ solitaire և tic-tac-toe խաղերը


Google-ը շարունակում է կատարելագործել իր որոնման արդյունքների էջը և աշխատում է ավելի շատ ինֆորմացիա միանգամից ներկայացնել օգտատերերին: Այս ուղղությամբ կատարվող վերջին նորամածություններից են solitaire և tic-tac-toe խաղերը, որոնք հնարավոր է միանգամից խաղալ Google-ի որոնման արդյունքների մեջ, եթե որոնեք այդ խաղերի անունները: 


tic-tac-toe խաղը հնարավոր է խաղալ ինչպես համակարգչի հետ, այնպես էլ Ձեր կողքը գտնվող ընկերոջ հետ: Նշեմ նաև, որ այս խաղերը աշխատում են նաև այն բջջային հեռախոսների վրա:


Այսինքն այլևս կարիք չկա ներբեռնել այս խաղերը: Այնհրաժեշտ է ընդամենը բացել Google-ը և որոնել համապատասխան խաղը:
Կարդալ ավելին
ARMOJI հավելվածով կարող եք ուղարկել հայկական էմոջիներ

ARMOJI հավելվածով կարող եք ուղարկել հայկական էմոջիներ


App Store-ում հայտնվել է iOS համակարգի համար նախատեսված ARMOJI հավելվածը, որը թույլ է տալիս խոսակցության մեջ օգտագործել հայկական էմոջիներ:


Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է մտնել iOS համակարգի կարգավորումները և ավելացնել ARMOJI ստեղնաշարը:


Նշեմ, որ հավելվածը վճարովի է և արժի 1.99 ԱՄՆ դոլար: 

Կարդալ ավելին
Ինչպես թղթի վրա նկարել 3D խորանարդ

Ինչպես թղթի վրա նկարել 3D խորանարդ



Կարդալ ավելին
Android Nougat 7 օպերացիոն համակարգն այսօրվանից հասանելի է Nexus սարքերի համար

Android Nougat 7 օպերացիոն համակարգն այսօրվանից հասանելի է Nexus սարքերի համար


Մի քանի ամիս առաջ Android Nougat օպերացիոն համակարգի բետա տարբերակը հասանելի դարձավ Nexus սարքերի վրա, սակայն այն տեղադրելը պահանջում էր որոշակի հմտություններ: Այսպիսով այսօրվանից այս նոր համակարգի վերջին տարբերակը հասանելի է լինելու և կարող եք հեշտությամբ թարմացնել հետևյալ սարքերի վրա`
  • Nexus 6 
  • Nexus 5X 
  • Nexus 6P 
  • Nexus 9 
  • Nexus Player 
  • Pixel C 
  • General Mobile 4G (Android One)
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ փոփոխություններ կան այս նոր օպերացիոն համակարգում, ապա խորհուրդ կտամ կարդալ այս գրառումը:
Կարդալ ավելին
Թողարկվել է հայկական Shadowmatic խաղի անվճար տարբերակը

Թողարկվել է հայկական Shadowmatic խաղի անվճար տարբերակը


App Store-ում հայտնվել է խաղային աշխարհում մեծ իրարանցում առաջացրած հայկական Shadowmatic խաղի անվճար տարբերակը: Այս տարբերակը կոչվում է Shadowmatic Lite և ներառում է 14 լեվելներ, որոնք բաշխված են 4 կատեգորիկ ենթաբաժիններում: Նշեմ, որ խաղի ամբողջական տարբերակը ներառում է ավելի քան 100 լեվելներ:

Կարդալ ավելին