Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ի՞նչ է տեսնում Ֆեյսբուքը Ձեր լուսանկարների մեջ և ինչպես բառերով որոնել անհրաժեշտ լուսանկարները

Ի՞նչ է տեսնում Ֆեյսբուքը Ձեր լուսանկարների մեջ և ինչպես բառերով որոնել անհրաժեշտ լուսանկարները


Ֆեյսբուք սոցիալական ցանցնում ամիսներ առաջ ներդրվել է մի գործառույթ, որն առաջին հերթին նախատեսված է տեսողության հետ խնդիրեն ունեցող մարդկանց համար: Բանն այն է, որ Ֆեյսբուքում լուսանկարներ տեղադրելու դեպքում աշխատում է մի ալգորիթմ, որը վերծանում է լուսանկարը և բառերով ներկայացնում դրանք: Լուսանկարների բառերով նկարագրությունը գրվում է լուսանկարների img տեգի alt ատրիբուտի մեջ և որոշ բջջային հեռախոսներում եթե միացնեք տեսողության խնդիրներ ունեցողների հարմարավետության ֆունկցիան, ապա Ֆեյսբուքի հոսքը թերթելուց սմարթֆոնը բարձրաձայն կարտասանի լուսանկար պարունակությունը:


Ինքներդ նույնպես կարող եք կարդալ, թե ինչ է Ֆեյսբուքը տեսնում յուրաքանչյուր լուսանկարի մեջ: Դրա համար պետք է ինտերնետ դիտարկչում բացեք html կոդը և կարդաք: Google Chrome-ում կարող եք աջ քլիք անել լուսանկարի վրա և ընտրել Inspect ֆունկցիան: Բացված կոդի մեջ կարող եք տեսնել լուսանկարի բառային ներկայացումը:


Վերջերս Ֆեյսբուքում ներդրվել է նաև բառերով լուսանկարները որոնելու գործառույթ: Այսինքն կարող եք որոնման դաշտում գրել որևէ բառ և որոնման արդյունքներում բացելով լուսանկարների ենթաբաժինը տեսնել որոնվող բառին համապատասխան լուսանկարները:


Կարդալ ավելին
PlayStation 4-ի նոր ծրագրային թարմացումը թույլ է տալիս միացնել արտաքին հիշողություն

PlayStation 4-ի նոր ծրագրային թարմացումը թույլ է տալիս միացնել արտաքին հիշողություն


Sony ընկերությունը հաճելի անակնկալ է մատուցել PS4 խաղային կոնսոլների օգտատերերին: Բանն այն է, որ այս կոնսոլի ծրագրային ապահովման թարմացված տարբերակում (4.5) հնարավոր է միացնել մինչև 8ՏԲ ծավալով արտաքին հիշողության սարք և մի PS4-ի վրա տեղադրել ավելի շատ խաղեր:
Կարդալ ավելին
Microsoft-ը շուտով թողարկելու է Windows 10-ի թեթև տարբերակը, որը հանդիսանալու է Chrome OS-ի մրցակիցը

Microsoft-ը շուտով թողարկելու է Windows 10-ի թեթև տարբերակը, որը հանդիսանալու է Chrome OS-ի մրցակիցը


Microsoft ընկերությունը շուտով թողարկելու է Windows Cloud սկզբնական անվանում ունեցող օպերացիոն համակարգը, որն իրենից ներկայացնելու է Windows 10-ի թեթևացված տարբերակը և տեղադրվելու է ավելի բյուջետային սարքերի վրա: Տվյալ պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա այս մասին, սակայն համացանցում արդեն հայտնվել են այս օպերացիոն համակարգի լուսանկարները: 



Լուսանկարներից դժվար է առայժմ ենթադրել, թե հատկապես ինչով այն կտարբերվի Windows 10-ով , բայց նշվում է, որ այս համակարգում հնարավոր կլինի տեղադրել միայն Windows Store-ի հավելվածներն ու խաղերը: Հավանաբար այս առումով Windows Cloud-ը նման է լինելու Windows 8 RT օպերացիոն համակարգին, որը նախատեսված էր պլանշետների համար:



Ենթադրվում է, որ այս նոր համակարգը կներկայացվի ս.թ. ապրիլին՝ Windows 10 Creators Update թարմացման հետ միաժամանակ:
Կարդալ ավելին
Ինչպես ակտիվացնել VLC ծրագրում թաքնված Puzzle խաղը

Ինչպես ակտիվացնել VLC ծրագրում թաքնված Puzzle խաղը



VLC մեդիա նվագարկիչն իր մեջ ներառում է թաքնված խաղ, որն ակտիվացնելով կարող եք այս ծրագրով բացված լուսանկարներն ու տեսահոլովակները դարձնել Puzzle և խաղալ: Այսինքն կարող եք ընթացիկ մեդիան կտրել մանր մասնիկների և փորձել հավաքել դրանք: Եկեք տեսնենք, թե ինչպես միացնել այս ռեժիմը:

1.Բացեք VLC ծրագիրը:
2.Սեղմեք Extended Settings կոճակը:



3.Բացեք Video Effects բաժինը:


4.Բացեք Geometry ենթաբաժինը:
5.Միացրեք Puzzle Game պարամետրը:
6.Ընտրեք տողերի և սյուների քանակը:


7.Փակեք բացված պատուհաններն ու VLC ծրագիրը:
8.Նորից բացեք VLC ծրագիրը և դրանով բացեք որևէ լուսանկար կամ վիդեո (File->Open): Լուսանկարների կամ կարճ տեսահոլովակների դեպքում պետք է սեղմեք Pause կոճակը, որպեսզի կարողանաք երկար ժամանակով հավաքել puzzle-ը:


Նշեմ, որ Puzzle Game ռեժիմն անջատելու համար պետք է կատարեք վերևում նշված քայլերը և անջատեք Puzzle Game պարամետրը:
Կարդալ ավելին
Ինչ փոփոխություններ են լինելու Windows 10 Creators Update-ում առկա Edge դիտարկչում (Տեսանյութ)

Ինչ փոփոխություններ են լինելու Windows 10 Creators Update-ում առկա Edge դիտարկչում (Տեսանյութ)


Microsoft ընկերությունը մի քանի ամսից թողարկելու է Windows 10 Creators Update թարմացումը, որտեղ լինելու են մի շարք զգալի փոփոխություններ: Այս փոփոխություններից անմասն չի մնալու նաև Windows 10-ում ներդրված Edge ինտերնետ դիտարկիչը, որում հայտնվող նոր ֆունկցիաների մասին կարող եք համառոտ ծանոթնալա ներքևի տեսահոլովակում:

Կարդալ ավելին
Հայտնի Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է հերթական դժվար խաղը

Հայտնի Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է հերթական դժվար խաղը


Հավանաբար հիշում եք տարիներ առաջ ստեղծված Flappy Bird դժվար խաղը, որը կարճ ժամանակահատվածում բավականին հայտնի դարձավ, սակայն App Store-ից և Google Play-ից ջնջվեց հենց հեղինակի կողմից: Այժմ այս խաղի հեղինակը ստեղծել է Ninja Spinki Challenges խաղը, որը ներառում է 6 փոքր խաղեր:


Այս խաղը դժվարության աստիճանով չի զիջում Flappy Bird-ին և հաղթելու համար մեծ ջանքեր ու արագաշարժություն է պահանջում:



Կարդալ ավելին
Նոր Nokia 6-ով օգտատերերը ընկույզ են կոտրում և տեղադրում համացանցում (Տեսանյութ)

Նոր Nokia 6-ով օգտատերերը ընկույզ են կոտրում և տեղադրում համացանցում (Տեսանյութ)



Nokia 6 սմարթֆոնը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ և ավելի մեծ պահանջարկ ձեռք բերել: Պարզվում է, որ Անդրոիդով աշխատող այս նոր սմարթֆոնը պատվով պահում է այսպես ասած «Չագուչ Նոկիա» մականունը: 



Այս սմարթֆոնի որոշ օգտատերեր արդեն հասցրել են Nokia 6-ով ընկույզներ ջարդել և տեսանյութերը տեղադրել Youtube-ում: Նշեմ, որ այս սմարթֆոնն առայժմ հասանելի է Չինաստանի շուկայի համար և արդեն գրանցվել է մոտ մեկ միլիոն պատվեր:



Nokia 6 սմարթֆոնն ունի ալյումինից կորպուս և 5.5 դյույմանոց Gorilla Glass էկրան՝ 1920х1080 պիկսելների թողունակությամբ: Սմարթֆոնն ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ աշխատող Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր և Adreno 505 վիդեոադապտեր: Nokia 6-ի օպերատիվ հիշողությունը 4Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64Գբ: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ և Dolby Atmos տեխնոլոգիայով աշխատող ստերեո դինամիկներ: Nokia 6-ի հիմնական տեսախցիկը 16Մպ է, իսկ առաջնային մասի տեսախցիկը՝ 8Մպ: Սմարթֆոնն ունի 3000 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնը վաճառվում է 250 դոլարով:
Կարդալ ավելին
Անդրոիդում Google-ը հիշում է որոնումները և ինտերնետի կապի առկայության դեպքում ցուցադրում է արդյունքները

Անդրոիդում Google-ը հիշում է որոնումները և ինտերնետի կապի առկայության դեպքում ցուցադրում է արդյունքները



Android համակարգի համար Google-ը թողարկել է համանուն հավելվածի թարմացված տարբերակը, որտեղ ավելացել է մի օգտակար գործառույթ: Այսուհետ օգտատերերը կարող են Google-ում որոնում կատարել նաև ինտերնետ կապի բացակայության դեպքում:


Ճիշտ է, արդյունքները տվյալ պահին չեն ցուցադրվի, բայց դրանք միանգամից կցուցադրվեն ինտերնետին միանալու դեպքում:
Կարդալ ավելին
Թեստ: Ինչ են նշանակում IT հապավումներն ու տերմինները

Թեստ: Ինչ են նշանակում IT հապավումներն ու տերմինները


Կարդալ ավելին
24 ժամվա մեջ գրանցվել է Nokia 6 սմարթֆոնի ավելի քան 250 000 նախնական պատվեր

24 ժամվա մեջ գրանցվել է Nokia 6 սմարթֆոնի ավելի քան 250 000 նախնական պատվեր

Օրեր առաջ ներկայացվեց Nokia 6 սմարթֆոնը, որն ունի շատ լավ տեխնիկական պարամետրեր ու արժի ընդամենը 250 դոլար: Այս սմարթֆոնն առայժմ հասանելի է միայն Չինաստանի շուկայի համար: Օգտատերերն արդեն սկսել են JD.com կայքում առցանց պատվիրել այս սմարթֆոնը և 24 ժամվա ընթացքում ավելի քան 250 հազար պատվեր է գրանցվել: 



Եթե համեմատելու լինենք այս ցուցանիշը մնացած հայտնի հեռախոսների ցուցանիշների հետ, ապա այդքան էլ բարձր չի, սակայն Nokia-ի վերադարձի համար սա շատ լավ ցուցանիշ է: Տեղեկություններ կան նաև, որ շատ շուտով Nokia-ն կներկայացնի նաև այլ մոդելներ, որոնք հասանելի կլինեն բոլորի համար:

Կարդալ ավելին