Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Cyberpunk 2077 խաղն արդեն հասանելի է Mac-երի համար

Cyberpunk 2077 խաղն արդեն հասանելի է Mac-երի համար

Լեհական CD Projekt RED ընկերության կողմից թողարկված Cyberpunk 2077 խաղն արդեն հասանելի է նաև Mac-երի համար: Խաղում առկա է For this Mac կարգավորում, որը ձեր Mac-ի տեխնիկական պարամետրերից կախված ավտոմատ կարգավորում է խաղի պարամետրերը: 

Mac-ի համար խաղը հասանելի է Steam, EGS, App Store և GOG հարթակներում: Հիշեցնեմ, որ Windows-ի և խաղային կոսնոլների համար խաղը թողարկվել էր 2020թ.-ին:

Կարդալ ավելին
Անդրոիդի համար թողարկվել է Photoshop հավելվածը, որը ներառում է նաև անվճար AI գործիքներով

Անդրոիդի համար թողարկվել է Photoshop հավելվածը, որը ներառում է նաև անվճար AI գործիքներով


Adobe ընկերությունը Անդրոիդի համար թողարկել է Photoshop ծրագրի բետա տարբերակը, որը հարմարեցված է սենսորային էկրանների համար: Հավելվածն արտաքնապես նման է մինչ այժմ առկա Photoshop Express հավելվածին, սակայն ներառում է համակարգչային տարբերակի մի շարք գործիքներ: Հավելվածում ներառված է նաև Firefly նեյրոցանցի Generative Fill գործիքը, որը թույլ է տալիս տեսքստային հրամաններով փոխել լուսանկարում առկա օբյեկտները կամ ավելացնել նոր օբյեկտներ: Հավելվածում առկա է նաև լուսանկարներում օբյեկտների ավտոմատ առանձնացումը: Առայժմ հավելվածը բետա տարբերակում է և բոլոր գործառույթներն անվճար են: Նշեեմ, որ Photoshop-ի iOS տարբերակը թողարկվել էր ամիսներ առաջ:

Կարդալ ավելին
Wordle.am: Նոր հայերեն խաղ իմ և արհեստական բանականության կողմից 😊

Wordle.am: Նոր հայերեն խաղ իմ և արհեստական բանականության կողմից 😊

 


Արհեստական բանականությունների բազմազանության և զարգացման ֆոնին որոշեցի նեյրոցանցերի միջոցով ստեղծել հայտնի Wordle խաղի հայերեն տարբերակը:  Տվյալ խաղի պարագայում հիմնականում օգտագործել է Google Gemini  նեյրոցանցը, որը գեներացրել է ավելի քան 1000 տողանի HTML/JavaScript կոդի մոտ 90%-ը: Ինձ մնում էր կոդում ավելացնել 5 տառանի հայերեն բառեր, կատարել որոշ ծրագրային շտկումներ և տեղադրել խաղը համացանցում:


Wordle խաղում պետք է 6 փորձով գուշակեք տվյալ օրվա 5 տառանի բառը, որը նույն է բոլորի օգտատերերի մոտ: Տվյալ օրվա բառում առկա ճիշտ գուշակած տառերը ներկվում են դեղին, իսկ եթե գուշակում եք նաև տառերի տեղերը, ապա՝ կանաչ:


Փորձել եմ մի փոքր կատարելագործել համացանցում առկա ստանդարտ Wordle խաղերը և Wordle.am խաղում ավելացրել հետևյալ հնարավորությունները՝

➤Տեսնել և խաղալ նախորդ օրերի բառերը
➤Ինտերնետ դիտարկչի հիշողության մեջ ավտոմատ պահպանվում և հետագայում բեռնվում է ընտրված օրվա խաղի ընթացքը
➤Գունային երկու համակարգ (սև և սպիտակ)
➤Ստեղնաշարի երկու դասավորություն (ԱՍԴ և ԱԲԳ)
➤Բջջային սարքերի ադապտացում

Կարդալ ավելին
ChatGPT-ով կարող եք ձեր նկարները փոխել Ghibli ստուդիոյի ոճով

ChatGPT-ով կարող եք ձեր նկարները փոխել Ghibli ստուդիոյի ոճով


ChatGPT-ն վերջերս թողարկեց նկարների գեներացման նոր մոդել, ինչը բերեց սեփական սերվերների խափանմանը: Սկզբնական շրջանում այս մոդելը հասանելի էր նաև անվճար, սակայն մեծ պահանջարկի պատճառով այն այժմ հասանելի է միայն բաժանորդագրվածներին (անվճար ևս հնարավոր է օգտվել GPT-4o մոդելից, սակայն օրական մի քանի հարցում): 

Բանն այն է, որ այս նոր մոդելը կարողանում է վերբեռնված լուսանկարից ստանալ Ghibli անիմե ստուդիայի մուլֆիլմի ոճով նկար: Այդ ստուդիային են պատկանում «Ուրվականներից քշվածները», «Հաուլի քայլող ամրոցը» և այլ նմանատիպ հայտնի անիմացիաները, որոնց ռեժիսորը հանրահայտ Հայաո Միյաձակին է: 

Արդյունքում համացանցի օգտատերերը զանգվածաբար ստեղծում են այս ստուդիայի անիմեների ոճով նկարներ և տեղադրում համացանցում, ինչն էլ առաջացնում է chatGPT-ի գրաֆիկական սարքերի մեծ ծանրաբեռնվածություն: OpenAI-ը ստիպված գեներացիայի տևողության ժամանակը երկարացրել է, որպեսզի դիմակայի ծանրաբեռնվածությանը: 

Հ.Գ. 
Պատրաստվեք, մոտ ժամանակներում նմանատիպ ոճով գեներացված բազմաթիվ լուսանկարներ եք տեսնելու համացանցում 🙃 Գեներացված օրինակները կարող եք տեսնել Տելեգրամի ալիքում:
Կարդալ ավելին
𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է 🚀

𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է 🚀

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞 ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Ինչո՞ւ է սա կարևոր՝

 📡 Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։

 🌍 Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։

 🔗 Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։

Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է 🚀

Կարդալ ավելին
Reve: Լուսանկարների գեներացման նոր նեյրոցանց

Reve: Լուսանկարների գեներացման նոր նեյրոցանց

Reve Image 1.0 կոչվող նոր նեյրոցանցով կարող եք գեներացնել գերիրական լուսանկարներ: Հնարավորություն կա ընտրել գեներացվող լուսանկարների չափսերը, ինչպես նաև մեկ նկարագրության շրջանակներում գեներացվող լուսանկարների քանակը: Նեյրոցանցը թույլ է տալիս նաև տեսնել ձեր գրած նկարագրության մանրամասն տարբերակը և խմբագրելով այն ստանալ նոր լուսանկարներ: Օրինակ, եթե դուք նկարագրել եք մի քանի բառով, ապա գեներացնելուց հետո կարող եք տեսնել, թե ինչպես է նեյրոցանցը ձեր նկարագրածի հիման վրա գեներացնում մի քանի նախադասությունից բաղկացած մանրամասն նկարագրություն: 

Reve Image ներյոցանցում գրանցվելն անվճար է (կարող եք մուտք գործել Google-ի օգտահաշվով): Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտահաշվին տրվում է անվճար 100 նկար գեներացնելու հնարավորություն, որը սպառելու դեպքում օրական կարող եք անվճար գեներացնել 20 լուսանկար: Կարող եք նաև վճարել 5$ և գեներացնել 500 նկար: Գեներացված լուսանկարների հետաքրքիր օրինակներ կարող եք տեսնել Armblog-ի Տելեգրամի էջում:

Կարդալ ավելին
Pika ծառայությունով կարող եք հեշտ փոխարինել վիդեոներում գտնվող օբյեկտները

Pika ծառայությունով կարող եք հեշտ փոխարինել վիդեոներում գտնվող օբյեկտները

 


Վիդեոներ խմբագրելու Pika ծառայությունն այժմ թույլ է տալիս վերբեռնել ցանկացած տեսանյութ և փոխարինել դրանում առկա օբյեկտները: Փոխարինելու համար կարող եք օգտվել բառերով նկարագրել (text prompt) փոփոխությունը, կամ վերբեռնել նկար և նշել փոխարինվող օբյեկտը: 

Pika-ից ծառայություններից կարող եք օգտվել անվճար, սակայն կան որոշակի սահմանափակումներ:

Կարդալ ավելին
ChatGPT, Claude և այլ նեյրոցանցերի մրցակից Grok 3-ն անվճար հասանելի է բոլորի համար (ժամանակավոր)

ChatGPT, Claude և այլ նեյրոցանցերի մրցակից Grok 3-ն անվճար հասանելի է բոլորի համար (ժամանակավոր)

xAI ընկերությունը բոլորի համար ժամանակավոր անվճար հասանելի է դարձրել Grok 3 նեյրոցանցը, որն Իլոն Մասկի խոսքերով հանդիսանում է «ամենախելացին»: Grok 3 նեյրոցանցը հասանելի է ինչպես X-ում (նախկին Twitter), այնպես էլ պաշտոնական կայքում:

Grok 3-ի վճարովի բաժանորդագրությունը ներառում է ավելի ընդլայնված նեյրոցանց, ինչպես նաև նոր ֆունկցիաների վաղաժամ հասանելիություն (օր. ձայնային ռեժիմ)

Կարդալ ավելին
Windows 11-ում թարմացվել է Start մենյուն, ինչպես նաև հայտնվել է ֆայլերի արագ փոխանակման նոր վահանակ

Windows 11-ում թարմացվել է Start մենյուն, ինչպես նաև հայտնվել է ֆայլերի արագ փոխանակման նոր վահանակ

Microsoft ընկերությունը թողարկել է Windows 11-ի հերթական բետա տարբերակը (Insider Preview Build 22635.4950): Նոր տարբերակում թարմացվել է Start մենյուն, ինչպես նաև հայտնվել է ֆայլերի արագ փոխանակման նոր վահանակ: Նոր Start մենյուի բոլոր ծրագրերը ցուցադրելու «All» ռեժիմը ներառում է երկու ենթառեժիմ՝ Grid և Category: 

Grid-ի դեպքում ծրագրերը դասավորվում են այբբենական, իսկ Category ռեժիմում ծրագրերն ավտոմատ խմբավորվում են ըստ կատեգորիաների և դասավորվում ըստ օգտագործման հաճախակիության: Start մենյուի կողքի հատվածում ցուցադրվում են նաև համակարգչին կցված Android սմարթֆոնի ծանուցումները:

Մյուս նորույթը ֆայլերի արագ փոխանակման վահանակն է, որը ցուցադրվում է էկրանին, եթե սեղմեք ֆայլի վրա և քաշեք վերև: Նախորդ բետա տարբերակում այս վահանակն ակտիվացնելու համար պետք էր օգտվել լրացուցիչ գործիքներից:


Նշեմ, որ Windows 11-ի բետա թարմացումները ստանալու համար պետք է ակտիվացնել Insider Program-ը:

Կարդալ ավելին
Ամբողջովին թարմացվել է ArmRadio հավելածը

Ամբողջովին թարմացվել է ArmRadio հավելածը


Armblog.net-ի երկարատև դադարի ընթացքում ամբողջովին թարմացվել է նաև ArmRadio բջջային հավելվածը, որով կարող եք Android համակարգում լսել հայկական բոլոր օնլայն ռադիոկայանները մեկ վայրում: Թարմացված տարբերակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն այլևս չի անջատվում ֆոնային ռեժիմում լսելու ընթացքում: Առավելություններից է նաև այն, որ ռադիոկայանների ցանկը դինամիկ է և ռադիոկայանների ցանկը պարբերաբար կարող է փոխվել առանց հավելվածը թարմացնելու, ինչը թույլ կտա հեշտ լուծել ժամանակի ընթացքում չաշխատող կայանների հարցը:

Կարդալ ավելին